«Ազատ խոսքի ակումբը» և «Թուրքագիտական ակումբը» ներկայացնում են

Ապրիլի 6-ին կայացավ հասարակագիտական համագործակցային նախագծի ներկայացում-քննարկումը։ Այն սկսվեց ընկեր Վարդանի ներածական խոսքով։ Սկզբից ներկայացավ «Թուրքագիտական ակումբը»՝ իրենց «Հայաստանի ապագան և նրա հարևանները» նախագծով։ Բոլորը ներկայացրեցին իրենց աշխատանքները, արտահայտեցին իրենց կարծիքը, ստացան հարցեր, տվեցին պատասխաններ․․․

Կլոր սեղանի ընթացքում մենք լսեցինք տարբեր կարծիքներ, հարցեր, դիտարկումներ, խնդիրներ, առաջարկներ։

Հասարակագիտական ստուգատես․ ամփոփում 2022

Նախ պետք է նշեմ, որ հասարակագիտական ստուգատեսին առաջին անգամ մասնակցեցի․․․Շատ տպավորված եմ․․․

Հասարակագիտական ստուգատեսը սկսվեց կրթահամալիրի հիմնադիր տնօրենի հետ հանդիպումով, և հենց այդ օրվանից էլ ունեցա մեծ հետաքրքրություն և սպասելիքներ ստուգատեսային մեկ ամսվա հետ կապված։

Մարտի 10-ին կայացավ մեր կլոր սեղանը՝ «Պատմության ընտրությամբ դաընթացը ավագ դպրոցում»։ Կլոր սեղանի ընթացքում մենք ներկայացրինք մեր աշխատանքները, լսեցինք մեր ընկերներին, ավելի լավ պատկերացում ունեցանք հասարակագիտական ստուգատեսի և այլ մանրամասների մասին։

Հասարակագիտական ստուգատեսի շրջանում մենք կատարել ենք շատ աշխատանքներ պատմության ընտրությամբ դասընթացի շրջանակում։ Ես ուսումնասիրել եմ պատմագետ Մկրտիչ Ներսիսյանի գործունեությունը և նրա աշխատանքները։ Ինչպես նաև ընթերցել եմ Մեծ պատմաբան Լեոյի Ղազարոս Աղայանի մասին պատմական-գրական ուսումնասիրություն շարքից։

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մեր վերջին հավաք- հանդիպումը եղավ ապրիլի 6-ին, որտեղ հանդես եկան «Ազատ խոսքի» և «Թուրքագիտական» ակումբները՝ ներկայացնելով հասարակագիտական համագործակցային նախագիծ՝ «Հայաստանի ապագան և նրա հարևանները։
Բավականին արդյունավետ, հետաքրքիր ստուգատեսային ամիս էր, որը մի շարք աշխատանքների ամփոփման-ներկայացման լավ հարթակ էր, նաև նոր նախագծերի, նախաձեռնությունների մեկնարկի լավ հնարավորություն։

Մեծ պատմաբան Լեո․ Ղազարոս Աղայան, պատմական-գրական ուսումնասիրություն

Հրապարակախոսը

Ղազարոս Աղայանը իր գրական գործունեության ընթացքում հաճախ երևացել է մեր հրապարակախոսության ասպարեզում: Մեզ հարկավոր է մի քանի խոսք ասել նրա գործունեության այս կողմի մասին: Բայց այստեղ չենք կարող անտես անել մի հանգամանք: Վերջին տարիներս մեզանում մտքի վայրենությունը բավական առաջ է գնացել: Ծայրահեղ անհամբերողությունը, որ ռուսահայոց լրագրական շրջանակներին և կուսակցություններին միշտ հատուկ է եղել, վերջին տարիներս մտքի տեռորի կատարյալ կերպարանք է ընդունել: Աղայանը գրում էր հողվածներ օրվա հարցերի մասին: Բավական չէր, որ նրան պատասխանում էին հայկական պոլեմիկայի սիրած ու գուրգուրած և օրեցօր կատարելագործվող միջոցներով՝ հայհոյանքով, անվանարկություններով, զրպարտություններով: Բավական չէր այս: Նրանից բացարձակապես պահանջում էին, որ չգրե օրվա հարցերի մասին: Եվ այս պահանջը քողարկում էին մի իստակ հայկական սկզբունքով: Ասում էին, թե վիպագրողը, բանաստեղծը իրավունք չունի հրապարակախոս լինելու, դա նրա բանը չէ. թող Աղայանը գրե հեքիաթ, «Հարություն և Մանվել», այդ նրա բանն է, բայց հրապարակախոսության մեջ չպիտի երևա, որովհետև նա հրապարակախոս չէ: Այդ արգելքը մտքի վայրենության խոշոր նշաներից մեկն է: Ամեն մարդ խոսում է հրապարակում, արտահայտում է իր կարծիքները, իր դավանանքները: Խոսել, միտք պաշտպանել — դա մարդու ամենատարրական իրավունքներից ամենապարզն է: Եվ ոչ մի տեղ, ոչ մի ժամանակ այդ ամենապարզ իրավունքը չէ խլվել և չէ կարող խլվել մարդ անհատից, ինչ պարապմունքի տեր էլ նա լինի: Ոչ մի տեղ չէ արգելվում օրվա չարիքների մասին խոսել մեծ գեղարվեստագետներին, գիտնականներին: Եվ այսպիսի մի արգելքը, բացի անպատիվ լինելուց, ծիծաղելի էլ կլիներ: Ռուս հասարակությունը Վլադիմիր Կորոլենկոյին երբեք չի ասի` «Слепой музикант»25-ի պես գեղարվեստական երկեր գրեցեք, ամսագրի («Русское богатство») խմբագիր մի լինեք26 և օրվա հարցերի մասին հոդվածներ մի գրեք: Երբ Էմիլ Զոլան ամբողջ Ֆրանսիան տակնուվրա արավ իր միջամտությամբ Դրեյֆուսի գործի մեջ, նրան չասացին. «Գրեցեք միայն «Նանաներ», «Ժերմինալներ», օրվա չարիքը կազմող Դրեյֆուսի գործը ձեր ի՞նչ բանն է, դուք հո հրապարակախոս չեք»: Կամ երբ նույն Զոլան ուղարկում էր «Вестник Европы» ամսագրին իր նշանավոր «Փարիզյան նամակները»27, ո՞վ բռնեց նրա ձեռքը: Ուրիշ բան է, եթե մեկը ավելի ընդունակ է լինում հրապարակախոսության մեջ, մյուսր` պակաս: Այս երևույթը բոլոր ասպարեզներում գոյություն ունի: Ամեն ինչ կախված է անհատի բնավորությունից, խառնվածքից: Բնավորություններ կան, որոնք ինչ էլ լինեն, գրող թե արվեստագետ կամ թե գիտնական, չեն կարող հասարակական կյանքի մեջ գործուն դեր չկատարել, չեն կարող արձագանք չտալ օրվա անցքերին ու դեպքերին: Եվ հակառակը, բնավորություններ կան, որոնք լուռ են նայում կյանքին, բավականանում են հանդիսատեսի դերով: Երբ գերմանացիները 1870-ին պաշարել էին Փարիզը, ահագին մայրաքաղաքի մեջ բազմաթիվ բանաստեղծներ կային, բայց միայն Վիկտոր Հյուգոն էր, որ օր ու գիշեր ման էրգալիս դժբախտության ենթարկված մայրաքաղաքում և գրում էր իր «L՛année Terrible»-ը28: Հռչակավոր Վիրխովը մինչև իր կյանքի վերջը Բեռլինի քաղաքային վարչության ամենաեռանդուն և ամենաբարեխիղճ անդամներից մեկն էր: Ահա թե որքան տկար ու խեղճ է այն միտքը, որ ասում է, թե բանաստեղծը չէ կարող հրապարակախոս լինել: Չզարմանանք, որ հայկական մտքի այս երերումների ու աղքատության տարիներում նույն այդ միտքը դարձել է նույնիսկ իբր թե փիլիսոփայական գյուտ: Մենք փիլիսոփաներ էլ ունենք, վնաս չունի, եթե մի քիչ տնաբույս: Եվ դրանցից մեկը, Արսեն Տերտերյան, ահա մի տարի է միմյանց ետևից բրոշյուրներ և գրքեր է հրատարակում29 և նրանց մեջ շարունակ միևնույն երգն է երգում, բանաստեղծը հրապարակախոս չէ կարող լինել, որովհետև բանաստեղծը խաղաղություն և հաշտություն է բերում, իսկ հրապարակախոսը` կռիվ: Այստեղ տեղը չէ այդ «փիլիսոփայողին» քննելու: Ես մի ուրիշ անգամ կանեմ այդ: Առայժմ կասեմ այսքանը: Համաշխարհային գրականության պատմությունը ծիծաղում է այդ հայկական գյուտի վրա: Միայն այդ պատմության անտեղյակ լինելն է, որ հնարավոր է դարձնում երջանիկ գյուտեր անելը, գյուտեր, որոնք եթե օրենք դառնան նույնիսկ միայն մեր հայկական խեղճ միջավայրում, պիտի ջնջեն մի շարք մեծ բանաստեղծների անունները գրականության պատմության էջերից: Հուսալ կարելի է, սակայն, թե այդքան քաջության չի հասնի մեր մտավոր վայրենությունը: Եթե մեղկ սերունդներ կան, որոնք վայելք են պահանջում միայն և հաշտություն ու խաղաղություն են որոնում, այդ չէ նշանակում, թե չեն եղել և չպիտի լինեն սերունդներ, որոնք ոգևորվում են մարտական կոչերով, և ջղուտ, ինտենսիվ գործունեության գաղափարով: Արսեն Տերտերյանը, Աստծու ողորմությամբ, կարող է իր սերնդի օրենսդիրը լինել, բայց ոչ ամբողջ մարդկության, ոչ բոլոր ժամանակների համար: Դա ծիծաղելի է — մարդկային ոգու համար սահմաններ գծել, թվահամար կրող հրահանգների հոդվածներ գրել: Ղազարոս Աղայանը այնպիսի բնավորություններից չէր, որոնք կարող են զգալ հասարակական ցավը, բայց լռել: Ամենավառ հետաքրքրությամբ վերաբերվելով օրվա հարցերին և ունենալով իր սեփական անհատականությունը, որ խոսել է ուզում և պիտի խոսեր, նա գրել է շատ հրապարակախոսական հոդվածներ: Եկեք ու ապացուցեք, թե այդ մարդը միևնույն ժամանակ չէր կարող գրել և «Տորք Անգեղ» կամ «Մանի՛ր, մանի՛ր»: Ճիշտ է, որ հրապարակախոսությունը, ինչպես և վիպագրությունը, Աղայանի գրականության մեջ մշտական մի ճյուղ չէ եղել սկզբից մինչև վերջ. ճիշտ է, որ նա սիստեմատիկ, հետևողական հրապարակախոսություն չէ ունեցել: Բայց որ նա հրապարակում խոսել է շատ հաճախ, ամեն անգամ, երբ խոսելու պահանջ է զգացել, այս իրողություն է, որ դեռ յոթանասնական թվականների սկզբից Աղայանին երևեցնում է մեր լրագրական ասպարեզում: Եվ այստեղ էլ նա նույն Աղայանն է — համարձակ խոսքով, շիտակ, անկեղծ նույնիսկ իր մոլորությունների մեջ և, որ գլխավորն է, պայքարող: Արդեն ասացինք, որ Աղայանի հուժկու և զարմանալի ինքնուրույն բնավորությունը չէր կարող թույլ տալ, որ նա լինի մի խմբակի, մի կուսակցության հլու հպատակ: Սկզբում մենք տեսնամ ենք նրան «Մեղվի» մեջ պայքարելիս Արծունու դեմ: Մի ժամանակ նա եղավ «Փորձի» ղեկավարներից մեկը: Բայց հետո նա արդեն պայքարող էր «Մեղվի» և մեղվականության դեմ, «Արձագանքի» և Աբգար Հոդհաննիսյանի դեմ: Եվ արդեն «Մշակում» է գրում, Արծրունու հոբելյանն է գլուխ բերում: Հետո դարձյալ պայքար «Մշակի» դեմ, այս անգամ արդեն ոչ Արծրունու «Մշակի» դեմ: Գաղափարները, որոնք նրան խոսել էին տալիս այդ զանազան դիրքերում, պարզ ու հաստատուն էին: Ազգային ինքնուրույնություն և նրա գլխավոր գործոնների զարգացում — սա գլխավորն էր, ժողովրդական — առաջադիմական հայեցակետ, պաշտպանություն դպրոցական-դաստիարակչական ազատ և բնական սկզբունքների՝ ընդդեմ ռուտինայի և սքոլաստիկայի: Նա պայքարում էր Արծրունու հետ, որովհետև նրանից շատ լավ էր ճանաչում հայ ժողովուրդը, նրանից շատ լավ գիտեր հայերենը: Ո՞վ չէ հիշում նրա տաք վիճաբանությունը Րաֆֆիի հետ, Րաֆֆին իր «Կայծերի» մեջ հայրենիքի ազատագրության հերոսներ էր դարձրել քավոր Պետրոսի պես մի խաչագողի, Աղայանն ասում էր, թե դա նվիրական գաղափարի սրբապղծումն է, թե հայրենիքի ազատագրության գործում չարագործ խաչագողները չպիտի իդեալացրած հերոսներ դառնան, որովհետև իսկապես էլ չեն կարող դառնալ: Վերջապես, Աղայանի հրապարակախոսության հետ ծանոթանալ կամեցողը բավական է, որ վերցնի «Մուրճի» մեջ տպված նրա «Ժամանակակից ատենախոսությունը», որ լույս է տեսել և առանձին գրքույկով (1898): Դա մի ամփոփ ու ամբողջ ուսումնասիրություն չէ, այլ խորհրդածություններ զանազան հարցերի վերաբերմամբ: Իսկապես իրար հետ հազիվ կապված հոդվածների մի շարք, որոնք ամենայն վստահությամբ կարող էին առաջնորդողի տեղ գրավել մի լրագրում: Այդտեղ նա խոսում է և կրոնների նշանակության մասին և թե ի՛նչ է իսկական ազգասիրությունը, ի՛նչ է ազգերի համերաշխությունը: Ինքնատիպ և ինքնուրույն, ոչ շաբլոնական մտածողության պտուղներ, զարդարված պատմությունից և իրականությունից վերցրած գեղեցիկ օրինակներով: Ոճը վերին աստիճանի ընտիր, լեզուն վճիտ ու գեղեցիկ, ինչպես Աղայանի բանաստեղծությունները: Այդտեղ տեսնում ենք և մի նյութ, որի մասին 1898-ին մեզանում խոսող չկար: Աղայանը գտնում էր, որ հայ գյուղի հետամնացության և դժբախտության պատճառը մասնավոր սեփականությունն էր: Գյուղը կարող է վերածնվել, բոլորովին նար, հրաշալի աշխարհ դառնալ, եթե համայնական սեփականության դիմեր: Եվ նկարագրում է մի գյուղ (իհարկե, երևակայական), որ արդեն իրագործել է համայնատիրական սկզբունքը, ոչնչացրել է մասնավոր սեփականությունը: Մեր գրականության մեջ այդ գրավիչ ուտոպիայի մյուս օրինակն է Րաֆֆիի «Խենթի» երազը: Անշուշտ Աղայանին այդպիսի դրախտ ներշնչողը եղել է Բելլամիի հայտնի «Հարյուր տարի հետո» ուտոպիական վեպը, որը և նա թարգմանել է հայերեն30: Քաղաքների վերաբերմամբ Աղայանը առայժմ արդեն անկարելի է համարում համայնատիրական սկզբունքը: Միակ ելքը նա այն է գտնում, որ քաղաքներում ապրող խոշորսեփականատերերի կարողությունը գոնե մաս-մաս համայնականանա կրթական և կուլտուրական նպատակներին հատկացվող նվերների միջոցով: Եվ որովհետև կրթական կուլտուրական պահանջներն ընդհանուր են մեր երկրի ամբողջության համար, առանց ազգայնական խտրությունների, ուստի նա պահանջում էր, որ նվիրաբերությունները, բարեգործությունները նեղ ազգայնական բնավորություն չկրեն: Հայ մեծատունը հո պարտավոր է իր հային օգնել, բայց պարտավոր է և չմոռանալ վրացի, ռուս, թուրք կարոտյալներին: Ինչո՞ւ մի հայ մի գիմնազիա չէ բաց անում իր հաշվով: Ինչո՞ւ հայ հարուստը թոշակներ չէ տալիս և ոչ հայ ուսանողներին: Այսպիսով կբարձրանար հայ ազգի պատիվը, կմեղմանային ազգայնական սուր շփումները, և համերաշխությունը ազգերի մեջ իրական կդառնար: Ասում են, որ Աղայանը կրքոտ էր բանակռիվների մեջ: Սա ճիշտ է: Բայց ո՞վ է ազատ այդ պակասությունից, թող նա քար բարձրացնե: Սկսած Նազարյանից ու Նալբանդյանից, սկսած մեր հրապարակախոսության ամենավաղ առավոտից, կգտնե՞ք գոնե մեկին, որ կիրք ու անձնականություն չլիներ խառնած իր գրվածքների մեջ: Սա հատկապես ռուսահայ մամուլի արատն է: Ի՛նչ սարսափելի էջեր ասեք, որ չլինեն նրա մեջ: Անձնական կիրքը, անձնական հաշիվները նույնիսկ գեղարվեստական գրականության մեջ են մտցրել: Իսկ առօրյա հրապարակախոսությո՞ւնը… Աղայանը խիստ էր խոսում, կրքով էր խոսում: Բայց ի՞նչպես էին խոսում նրա հետ: Արծրունին գրում էր, թե Աղայանի վեպերը կարելի է միայն կլոզետում31 դնել: Րաֆֆին Աղայանի այն նկատողության, թե հայրենասիրությունը խաչագողներին հերոսացնել չէ կարող, պատասխանում է մի առակով, որ ղարաբաղցի էշի բանն էր պատմում: Եվ Աղայանն էլ պատասխանեց նրան բրուտի շան առակով32: Ցավը ընղհանուր է, ռուսահայ մամուլի հետ ծնված և նրա անբաժան ուղեկիցը: Բայց մի ժամանակ կար, երբ բացասականի հետ դրական ավելի շատ բան ուներ մեր մամուլը: Գրողներ կային, մտքեր կային, գաղափարները հաստատուն էին: Անցավ այդ ժամանակը, պակասեց միտքը: բովանդակությունը և սկսեց զարգանալ միայն բացասականը, կիրքը, անձնականությունը, անկերպարանությունր, միջոցների անխտրականությունը: Եվ ներկայումս հայ մամուլը հասել է այն դրության, որ կարելի է ասել, թե խեղդվում է իր արատների մեջ: Սանձարձակությունը վաղուց անցել է բոլոր սահմանները, անկումն ու վայրենացումը սպառնում են խլել տպագրական խոսքից հարգանքի վերջին նշույլներն էլ: Աղայանը մարտնչում էր այս զարհուրելի պայմանների մեջ էլ: Հավատում էր նա, թե կա ընթերցող հասարակություն, որ ոչ միայն գիտե զանազանել չարն ու բարին, այլև կարող է պատժել չարը: Բայց նա չտեսավ այդպիսի բան մեզանում: Նա մեռավ գրիչը ձեռքին: Եվ այդ գրչի տակից դուրս եկած վերջին խոսքերն էլ բողոք էին հայ իրականության այն ամենավատ երևույթի դեմ, որի ներկայացուցիչն է հայ մամուլը: Մեռնելուց մի երկու օր առաջ, զգալով մոտալուտ վախճանը, նա տվել էր իր թղթերն ու նամակները Հովհաննես Թումանյանին և ասել էր. «Դու վկայի՛ր»: Թուլությո՞ւն: Գուցե: Բայց հասկանալու համար աչքի անցկացրեք այն, ինչ թափեցին նրա գլխին մահից մի քանի օր, մի կամ երկու շաբաթ առաջ: Անհավատալի հրեշավոր պիտի թվաայդ բոլոր տպագրվածը վաղվա սերնդին, եթե նա քրքրե մեր ներկայի պատկերը կազմող տպագրական արատները: Կարելի՞, հնարավո՞ր է, ո՞ւր է տեսնված, որ այնքան բարի մի ծերունուն, որ աշխարհի համար երեխայի պես լաց էր լինում, անվանեին մարդասպան և մարդասպանություն քարոզող: Եվ որ ամենասոսկալին է, այդպես անվանողները մի քանի օրից հետո գնացին կանգնեցին Աղայանի դագաղի մոտ, որպես թե… հարգանք մատուցանելու համար: Ակամա հիշում ես Նեկրասովի խոսքերը.

Бывали времена хуже,
Но подлее никогда!

Աղբյուրը՝ այստեղ

Պատմագիտություն․ Մկրտիչ Ներսիսյան․ Աշխատություններ

Մկրտիչ Ներսիսյանը ծնվել է 1909 թվականին։ Նախնական կրթությունը ստացել է իր ծծնդավայրում, այնուհետև տեղափոխվել է Երևան՝ Խ․ Աբովյանի անվան միջնակարգ դպրոց, իսկ հետագայում սովորել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետում։ Նա 1941 թվականին մասնակցել է ՀԱյրենական պատերազմին, որի արդյունքում վիրավորվել է։

Մկրտիչ Ներսիսյանը սկսել է զբաղվել գիտական գործունեությամբ, և զուգահեռ՝ մանկավարժական աշխատանքներով։ ԵՊՀ-ում, Խ․ Աբովյանի և Վ․ Բրյոսովի անվան համալսարաններում պատմություն է դասավանդել։

Մկրտիչ Ներսիսյանի աշխատությունները

  • Առաջին մասսայական- հեղափոխական շարժումները Հայաստանում։ 
  • «Դաշնակցական դրախտավայրը» կամ սովի և մահվան աշխարհը։
  • «Սպարտակի» պատմության առթիվ. — Լենինյան ուղի.
  • Նրանց չհաջողվեց ծածկել ոճիրը։
  • Նոյեմբերյան հեղափոխությունը Հայաստանում։
  • Սպարտակ. 1917-1920։ Հուշեր և վավերագրեր
  • Պուշկինի Կովկաս կատարած առաջին այցը։
  • Բաքվի 26 կոմունարները։
  • Նարոդնիկական խմբակներն Անդրկովկասում։
  • Ակադեմիկ Հ. Մանանդյանի նոր աշխատությունը։
  • Նարոդնիկական խմբակներն Անդրկովկասում 1870-1880 թթ.։
  • В. И. Ленин и освобождение армянского народа․
  • Предисловие.։ Брюсов В. Летопись исторических судеб армянского народа․
  • 26 бакинских коммунаров։ Коммунист.
  • Առաջին մասսայական- հեղափոխական շարժումները Հայաստանում։ 
  • «Դաշնակցական դրախտավայրը» կամ սովի և մահվան աշխարհը։
  • «Սպարտակի» պատմության առթիվ. — Լենինյան ուղի.
  • Նրանց չհաջողվեց ծածկել ոճիրը։
  • Նոյեմբերյան հեղափոխությունը Հայաստանում։
  • Սպարտակ. 1917-1920։ Հուշեր և վավերագրեր
  • Պուշկինի Կովկաս կատարած առաջին այցը։
  • Բաքվի 26 կոմունարները։
  • Նարոդնիկական խմբակներն Անդրկովկասում։
  • Ակադեմիկ Հ. Մանանդյանի նոր աշխատությունը։
  • Նարոդնիկական խմբակներն Անդրկովկասում 1870-1880 թթ.։
  • В. И. Ленин и освобождение армянского народа․
  • Предисловие.։ Брюсов В. Летопись исторических судеб армянского народа․
  • 26 бакинских коммунаров։ Коммунист.
  • Առաջին մասսայական- հեղափոխական շարժումները Հայաստանում։ 
  • «Դաշնակցական դրախտավայրը» կամ սովի և մահվան աշխարհը։
  • «Սպարտակի» պատմության առթիվ. — Լենինյան ուղի.
  • Նրանց չհաջողվեց ծածկել ոճիրը։
  • Նոյեմբերյան հեղափոխությունը Հայաստանում։
  • Սպարտակ. 1917-1920։ Հուշեր և վավերագրեր
  • Պուշկինի Կովկաս կատարած առաջին այցը։
  • Բաքվի 26 կոմունարները։
  • Նարոդնիկական խմբակներն Անդրկովկասում։
  • Ակադեմիկ Հ. Մանանդյանի նոր աշխատությունը։
  • Նարոդնիկական խմբակներն Անդրկովկասում 1870-1880 թթ.։
  • В. И. Ленин и освобождение армянского народа․
  • Предисловие.։ Брюсов В. Летопись исторических судеб армянского народа․
  • 26 бакинских коммунаров։ Коммунист.
  • Խաչատոր Աբովյանի մի պատմվածք [տպագրված «Արշալույս Արարատյան» լրագրում «Աշխարհիկ բարբառ Երևանցի հայոց» խորագրի տակ]։
  • Սուվորովը և ռուս-հայկական հարաբերությունները 1770-1790 թթ.։
  • Բաքվի հերոսական կոմունան։ «Սովետ. Հայաստան»։
  • Սովետական իշխանության հաստատումը Հայաստանում։

Էդուարդ Մելքոնյանը շատ լավ նկարագրում է Մ․ Ներսիսյանի աշխատությունները հայոց հիմնահարցերի մասին։ Այս ուսումնասիրությունների հիմնական առանցքը պտտվել է երկու հարցի՝ հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ։ Մ․ Ներսիսյանը իր գրքում վերլուծություններ է արել այդ հարցերի շուրջ, և այդ գիտական աշխատությունները այսօր էլ շատ արդիական են։

Գիրքի առաջին գլխում պատմվում է Մկրտիչ Ներսիսյանի կյանքի և գործունեության մասին։ Ներկայացվում է Մ․ Ներսիսյանը կերպարը, նրա գիտական աշխատությունների արժեքը։

Երկրորդ գլուխի առաջին ենթագլուխը՝ «Հայ ազգային-ազատագրական շարժման գն-ահատման Մ․ Ներսիսյանի պատմագիտական հայեցակարգը», սկսվում է 1850-1870 թվականների ազատագրական շարժումով։ Այս շարժումները մեր պատմության մեջ շատ մեծ դեր են ունեցել։ Մ․ Ներսիսյանը բավականին ծավալուն աշխատություններ էթ գրել ազատագրական շարժման մասին։ Ըստ նրա՝ XIX դարի երկրորդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժումը ունեցե է իր առանձնահատկությունները, քանի որ այն տարբերվում էր նախորդ տարիների շարժումներից իր սոցիալ-տնտեսական պայմաններով, քաղաքական միջազգային հարաբերություններով, ժողովրդական պատմաբանական երևույթներով, գաղտնի խմբակներով, կազմակերխությունների ստեղծումով, ազգային կուսակցությունների գործունեությամբ, կամավորական շարժումներով, ֆիդայական պայքարով և իր առանձնահատուկ գաղափարախոսություններով։ ԱՅդ շարժման փայլուն օրինակը Մ․ Ներսիսյանը համարում է 1862 թվականի Զեյթունի ապստամբությունը և համարում է, որ XIX դարի երկրորդ կեսին ազատագրական շաարժումը նոր մակարդակի է բարձրացել։ Ըստ Մ․ Ներսիսյանի Արևմտյան Հայաստանը դառնում է ազգային-ազատագրական շարժման օջախը այն բանից հետո, երբ ժողովուրդը հասկացել էր, որ իրենց լինելու և չլինելու հարցն է դրված։

Երկրորդ գլխի երկրորդ ենթագլուխը՝ «1880-1890-ական թվականների ազատագրական շարժման գնահատակը» փաստվում է, որ Բեռլին կոնգրեսից հետո արևմտահայությունը մատնվեց բախտի քմահաճույքին և ազատագրական շարժումը նոր թափ ստացավ։ Մ․ Ներսիսյանը ասել է, որ զեյթունցիների այս ապստամբությունը, որը XIX դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժման ամենափայլուն դրվագն է, ի չիք դարձրեց հայ լեռնականներին բնաջինջ անելու թուրքական կառավարության արյունոտ ծրագիրը։

Երկրորդ գլխի երրորդ ենթագլխում ՝ «Ազատագրական շարժման ընդհանուր բնութագրում» Մ․ Ներսիսյանը XIX դարի երկրորդ կեսի սուլթանական շարժումը դիտում է որպես հայ ժողովրդի միասնական պայքար՝ Արևմտյան Հայաստանը համարելով դրա երկրորդ կենտրոն։ Շարժումը նա դիտարկել է իր հակաավատատիրական, ժողովրդական, իրական բովանդակությամբ։

Երկրորդ գլխի չորրորդ ենթագլուխը վերնագրված է «Ազատագրական շարժման նկատմամբ մեծ տերությունների վերաբերմունքի գնահատականը»։ Այս ենթագլխում Մ․ Ներսիսյանը բնութագրում է մեծ տերությունների՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Ավստրո-Հուգարիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի ծրագրերն ու նպատակները, նրանց թշնամական վերաբերմունքը շարժման նկատմամբ։

Երկրորդ գլխի հինգերորդ ենթագլուխը կոչվում է «Մ․ Ներսիսյանն ընդդեմ հայ ազգային-ազատագրականշարժման պատմության կեղծարարների»։

Այս ենթագլխում Մ․ Ներսիսյանը մանրամասն վերլուծում և ամփոփում է պատմության կեղխարարների տեսությունները, վճռականորեն մերժում է նրանց համապատմական թեզերը, որոնք ճշմարտացիության տեսակետից հեռու են վիճելի լինելուց։

Աղբյուրներ 2 3


Կլոր սեղան՝ պատմության ընտրությամբ դասընթացը ավագ դպրոցում

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 10-ին ունեցանք կլոր սեղան, որի ընթացքում ներկայացրինք մեր  ուսումնական տարվա աշխատանքները, նախագծերը, հանդիպումները։

Ես պատմության ընտրությամբ դասընթացի հաճախում եմ երրորդ  ուսումնական շրջանից, այդ պատճառով ինքս էլ հետաքրքրությամբ էի լսում իմ ընկերների կատարած աշխատանքների, դրանց ընթացքի և արդյունքների մասին։ Նաև մենք անդրադարձանք Տիգրան Հայրապետյանի օրվան ընդառաջ իրականացվող նախագծերին, սովորողների նախապատրաստական աշխատանքներին։

Մեր խմբից հետո իրենց իրականացրած աշխատանքներով ներկայացան նաև 11-րդ դասարանի պատմության ընտրությամբ դասընթացի խմբի սովորողները։
Իսկ վերջում եղավ քննարկում, հարց ու պատասխան, որի ընթացքում խոսեցինք ընտրությամբ դասընթացի կարևորության մասին, հայտնեցինք նաև մեր կարծիքը։
Կլոր սեղանը շատ հետաքրքիր էր և արդյունավետ, հուսով եմ այն բոլորին դուր եկավ։

Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ․․․ Մարտի 1

Մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսվեց հասարակագիտական-քաղաքական նախագծերի ստուգատեսը։ Ստուգատեսային ամբողջ ամսվա ընթացքում մենք մասնակցելու ենք տարբեր նախագծերի, կլոր սեղանների, հանդիպում-քննարկումների և այլն։ 

Ստուգատեսի առաջին օրը սկսեցինք տիար Բլեյանի հետ հանդիպում-քննարկումով, քննարկեցինք մերօրյա մի շարք հարցեր և հիմնախնդիրներ։ Մեկ ժամ տևողությամբ հավաքի ընթացքում մենք ստացանք շատ հարցերի պատասխաններ։ Ստուգատեսի մեկնարկն արդեն իսկ շատ հետաքրքիր էր և ոգևորող։ Հարցերը տարբեր էին, բայց հիմնական թեման ռուս-ուկրաինական պատերազմը։ Տիար Բլեյանը մեզ ներկայացրեց իր կարծիքը պատերազմի մասին՝ նշելով, որ ինչ էլ լինի, ամեն դեպքում հնարավոր է կանխել պատերազմը, և պետք է կանխել։ Շատ հետաքրքիր էր լսել տիարին, նրա կարծիքը այսօր տեղի ունեցող ամենաարդիական թեմաների շուրջ։ Հուսով եմ՝ ամբողջ ստուգատեսի ընթացքում կունենանք նմանատիպ զրույցներ, քննարկումներ։