Ձմեռային ճամբար

Ճամբարի երկրորդ, բայց իմ համար առաջին օրը շատ հագեցած էր։ Ունեցանք հետաքրքիր քննարկումներ, ֆրանսերենի ուսուցչուհու հետ քննարկեցինք Ֆրանսիայի մշակույթը, վերածնուննդը, խաղացինք խաղեր:

Երրորդ օրվա սկզբում ունեցանք ռազմամարզական պարապմունք,իսկ հետո գնացինք ընկեր Սոֆիայի մոտ և խոսացինք այն մասին թե ինչպիսի կապ ունեն իտալիան և հայոց լեզուն օրինակ այն ,որ կարելի է կատարել որոշ թարգմանություններ իտալերենից հայերեն :Օրվա վերջում կատարեցի ամփոփում։

Չորդորդ օրը սկսվեց մզկիթ այցելությամբ,ապա քայլեցինք դեպի ժամանակակից արվեստի թանգարան ,որտեղ ականատես եղանք շարժվող նկարների ցուցահանդեսին:Նկարների շարժվելու հետ մեկտեղ լսվում էր նկարների պատմությունը։

Իտալական խոհանոց

1. Իտալական խոհանոցն ամենապոպուլյարն է աշխարհում: Ըստ CNN-ի տվյալների, աշխարհի զբոսաշրջիկների մոտ 1/3-ը (32 տոկոս) համարում են այն լավագույնը: Բայց պետք է նշել, որ առաջատարությունն Իտալիային հեշտությամբ չի տրվում: Նրան կրնկակոխ միշտ հետևում է ֆրանսիական խոհանոցը:

2. Իտալիայի տարբեր շրջաններում գաստրոնոմիան տարբեր է: Սիցիլիայի խոհանոցն իրենից ներկայացնում է իտալականի սինթեզը՝ հունականի, իսպանականի և արաբականի հետ: Տոսկանայում ակցենտ է արվում հորթի, ոչխարի, տավարի մսի վրա: Կալաբրիան յուրահատուկ է իր թրաձկով, թյունոսով, ոչխարի պանրով, այծի մսով պատրաստված ուտեստներով: Լոմբարդիան հայտնի է ռիզոտոյով, ձկով և գինու մեջ պատրաստված մսով:

3. Կերակուրը և գինին Իտալիայում միշտ իրար հետ են: Ընդ որում, իտալացիները գինի խմում են միայն կերակուր ընդունելիս:

4. Իտալացիներն ունեն ևս մեկ սովորույթ՝ կապված խմիչքի հետ. օրվա ընթացքում նրանք վայելում են մի քանի բաժակ սուրճ: Հյուսիսում ճաշից հետո խմում են թուրքական սուրճ, հարավում՝ շաքարով պատրաստված պինդ սուրճ, իսկ կապուչինո իտալացիները խմում են կամ ճաշի ընթացքում, կամ նախաճաշին:

5. Իտալական ազգային կերակուրները վնասակար չեն կազմվածքի համար և նույնիսկ շատ օգտակար են: Դրանց յուրահատկությունը միջերկրածովյան մթերքների և տարատեսակ կանաչիների օգտագործման մեջ է: Հատկանշական է նաև այն, որ այստեղ ալյուրով պատրաստված մթերքները պատրաստվում են խոշոր աղացած ալյուրով, որը չի վնասում կազմվածքին:

Ձմեռային ճամբար. Ամփոփում

Ես առաջին անգամ էի մասնակցում հունվարյան ճամբարին, և շատ ուրախ եմ, որ մեր դպրոցը այսպիսի հնարավորություն է տալիս ցրվելու առօրյա դասերից, ձեռք բերելու նոր ընկերներ, և սովորել այնպիսի բաներ, որոնք չենք սովորի սովորական դասերի ժամանակ։ Առաջին օրը սկսեցինք «Դե՞մ թե՞ կո՞ղմ» նախագծով։ Նախագիծը խաղի տեսքով էր, կարծում եմ ավելի լավ կլինի, եթե ավելի շատ լինեն նմանատիպ նախագծերը, քանի որ դրանց ընթացքում նույն գիտելիքը կարող ես ստանալ ավելի հաճույքով։ Երկորդ օրը ուսումնասիրեցինք Համշենը, ես շատ հետաքրքրվեցի Համշենի մշակույթով և պատրաստեցի փոքրիկ նյութ, որում ընդգրկել եմ այն փաստերը, որոնք ինձ հետաքրքրել են։ Նաև շատ արդյունավետ էր մեր քննարկումը, որի ընթացքում քննարկեցինք այն 9 սովորությունները, որոնք սպանում են մեր հաջողությունը։ Ճամբարի ընթացքում, բանականաբար, պետք է լինեն ճամփորդություններ՝ ժամանակը ավելի բազմաբովանդակ դարձնելու համար։ Մենք այցելեցինք սահադաշտ։ Իսկապես շա՜տ զվարճալի է սահել ընկերների հետ։ Նաև այցելել ենք քվեսթ, դրանի՞ց էլ զվարճալի բան։ Կապույտ մզկիթ այցելությունը մեզ տվեց նոր գիտելիքներ հարևան երկրի մշակույթի մասին։ Իհարկե, բոլորս սպասում էինք թուրքագիտական քննարկումներին, որոնք անցան ավելի լավ, քան սպասում էինք։ Ընկեր Աննան մեզ ներկայացրեց իսկական թուրքական կյանքը, մշակույթը։ Ծանոթացանք հայաստան-թուրքիա մերօրյա կապին, արդի Թուրքիային, կարողացանք համեմատել Մուստաֆա Քեմալի և Թայիփ Էրդողանի գործունեությունը։ Յուրաքանչյուրս հայտնեցինք մեր կարծիքը։Ճամբարը իսկապես շա՜տ արդյունավետ էր, հուսով եմ, որ այն կհիշվի դեռ երկար ժամանակ, և ճամբարի ընթացքում ապրած էմոցիաները միշտ կմնան մեր հիշողություններում, և, իհարկե, էլի կլինեն նման գիտելիքներով լի և տպավորիչ ճամբարներ։

Ձմեռային ճամբար․ օր իններորդ

Դպրոցից միանգամից գնացինք Հակոբ Հակոբյան փողոց, քանի որ գնացել էինք questomania՝ հետաքրիր ժամանակ անց կացնելու։ Ներս մտանք, և մեզ միանգամից ասացին, թե ինչ ենք անելու։ Բաժանվեցինք թմերի, ամեն մեկը իր թմի հետ գնաց իրենց համար նախատեսված սենյակ։ Մեր սենյակ մտնելուց առաջ ավելի մանրամասն ասացին կանոնները։ Ներս մտանք, մութ էր, սկզբից չհասկացանք, թե ինչ պետք է անենք, սակայն մտածելուց հետո սկսեցինք գտնել հանելուկները։ Առաջին սենյակը ամենադժվարն էր մեր համար։ Երկրորդ սենյակում պատք է համապատասխան քարտերը դնեինք իրենց տեղերում։ Անելուց հետո հերթով մտանք մի մեծ արկղի մեջ և գնացինք մյուս սենյակ։ Այդ սենյակում մի աթոռ էր դրված, և չէինք հասկանում, թե ինչի համար։ Սակայն հետո լույսը անջատվեց, և ինչպես մեզ զգուշացրել էին՝ եկավ դերասանը։ Նա մեզ վախեցնում էր։ Շատ զվարճալի էր։ Հաջորդ, և վերջին սենյակ չէինք համարձակվում մտնել, քանի որ տեսել էինք, որ օձեր կան։ Իհարկե, իսկական չէին, բայց միևնույնն է վախ կար։ Հետո, երբ մտանք մի դուռ բացվեց և դուրս եկավ դերսանը, ով էլի մեզ վախեցնում էր։ Օրը լի էր էմոցիաներով։

Հետո մենք գնացինք կապույտ մզկիթ, այնտեղ ներս մտան մի քանիսը։ Մզկիթը իսկապես շա՜տ գեղեցիկ էր։

Ձմեռային ճամբար․ օր ութերորդ

Այսօր շարունակեցինք մեր թուրքագիտական քննարկումը։ Լսեցինք մեր ընկերների պատրաստած նյութերը։ Շատ հետաքրքիր էր, յուրաքանչյուրը ընտել էր մի մարդու, և իր մասին շատ հետաքրքիր նյութե էր մատուցում։

Այնուհետև մենք գնացինք նայելու ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էին մեր ընկերները։ Կարծում եմ խաղը շատ բան է սովորեցնում ոչ միայն մասնակիցներին, այլև հանդիսատեսներին։ Տալիս են շատ հետաքրքիր հարցեր, որոնց պատասխանները իմանալով կարելի է շատ զարմանալ։ Հուսով եմ, որ այն բոլոր մասնակիցների համար հետաքրքիր էր։

Ձմեռային ճամբար․ Օր վեցերորդ

Այսօր մենք խաղացինք ուսուցանող և ինտելեկտուալ խաղ, որը կոչվում էր «Այն ինչ սովորեցնում դպրոցում»։ Անվանումից պարզ է, որ խաղի ժամանակ մենք սովորել ենք այնպիսի բաներ, որոնք դժվար թե դպրոցում սովորեինք։ Յուրաքանչյուրիս տրվում էին հարցեր, որոնց պետք է պատասխանենք։ Խաղերը ճամբարի ընթացքում, կարծում եմ, մեծ դեր են զբաղեցնում, քանի որ խաղում ես հաճույքով, և միաժամանակ շատ ինֆորմացիա ես ստանում։

Ձմեռային ճամբար․ օր չորրորդ

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո լավ լիցքաթափված բարձրացանք վերև։ Սկսվեց թուրքագիտական քննարկումը։ Ընկար Աննան ներկայացրեց արդի Թուրքիան, Հայաստան-Թուրքիա մերօրյա կապը։ Յուրաքանչյուրս հայտնեցինք մեր կարծիքը, բոլորինը շատ տարբեր էր և մտածելու տեղ էր տալիս։ Քննարկումը շատ արդյունավետ էր։ Դասամիջոցից հետո գնացինք երգի դասի։ Դասի մեծ մասը Տարոնը դաշնամուր էր նվագում։ Ճամբարականներըի մի մասը վայելում էր երաժշտությունը, սակայն մյուս մասին ձանձրալի էր թվում։ Դասը ավարտեցինք համշենահայերեն երգերի ուսումնասիրությամբ։

Եվ վերջապես եկավ ընկեր Սոֆյան, ով մեզ բացատրեց, թե ինչ նախագծի ենք մասնակցելու։ Այնինձ շատ դուր եկավ։ Նախագծի ընթացքում մենք ընթերցելու ենք մեր ընկերների ստեղծագործությունները, սակայն չենք իմանալու, թե կոնկրետ ով է հեղինակը։ Քվեարկելու ենք մեզ ամենաշատ դուր եկած ստեղծագործության օգտին, և հետո նոր իմանալու ենք, թե ով է հեղինակը։ կարծում եմ մեր ընկերների ստեղծագործությունները, մտքերը կարդալը կօգնի ավելի լավ ճանաչել նրանց։

Ձմեռային ճամբար․ օր երրորդ

Ձմեռային ճամբարի երրորդ օրը անցավ սահադաշտում։ Միանգամից շարժվեցինք դեպի սահադաշտ։ Բոլորս ուրախ էինք, քանի որ բոլորս սիրում ենք սահել։ Այնտեղ իմացանք, որ ևս մի ջոկատ է եկել սահելու։ Այդպես մեր դպրոցի երեխաների հետ սահեցինք։ Շատերի համար դժվար էր, որոշները լավ սահում էին։ Բայց կարևորը, որ շատ ուրախ հետաքրիր և հիշվող էր։ Սահելուց հետո վերադարձանք դպրոց։ Հուսով եմ, որ էլի կլինեն նման գեղեցիկ օրեր․․․

Համշեն և համշենահայեր․ ինքնություն և մշակույթ

Համշենը հայաբնակ գավառակ է, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։ Համշեներենը ամենաառեղծվածային լեզուներից մեկն է։

Սերգեյ Վարդանյանը իր «կրոնափոծ համշենահայերի ուսումնասիրման պատմությունից» գրքում ասում է, որ

Կրոնափոխ համշենահայերը բնութագրվում են իբրև քաջ, աշխատասեր, սակավապետ, լրջախոհ, զգուշավոր, ինքնամփոփ և բարոյական խիստ չափանիշներով առաջնորդվող: Ընդհանուր առմամբ կրոնամոլ չեն, եթե նույնիսկ մզկիթ կա, ապա այցելում են բացառապես 50-60-ից բարձր տարիքի տղամարդիկ: Նրանք գիտեն, որ իրենց նախնիները մահմեդականություն են ընդունել արյունոտ սպանդի հետևանքով:

Համշենահայերը պայքարում են իրենց մայրենի լեզվով կրթութության համար, քանի որ երբեք չեն ունեցել իրենց լեզվով գրեր, հետևաբար չեն ունեցել դասագրքեր, և հնարավորություն չեն ունեցել իրենց լեզվով կրթություն ստանալու։ Սակայն շատ համշենահայեր ամեն գնով պահել են իրենց բանավոր խոսքը։

Համշենի մշակույթը հիմնականում պահպանել է հայկական տարրերը, սակայն ժամանակի ընթացքում նաև կրել է լազական մշակույթի ազդեցությունը։ Դա երևում է օրինակ իրենց տարազի մեջ։  Այն իր մեջ ներառում էր շապիկը, վարտիքը, զպունը, անթարին, իշլուղը, ելեխը, գոգնոցը, մեջքի շալը կամ գոտին, գլխանոցը, լաչակը, գլխի շալը, գուլպան և ոտնանոցը։

Համշենացիները հայտնի են որպես ծիծաղալու անեկդոտներ, հանելուկներ, պատվածքներ պատմող ազգ։ Նրանց անեկդոտներից շատերը հին հայկական պատմվածքների մոտիվներով են, կան նաև անեկդոտներ ապաքրիստոնեացման մասին։ Նրանց պարերը ուղեկցվում են տերբերվող երաժշտությամբ։ Երաժշտական գործիքներից հիմնականում օգտագործում են պարկապզուկ, զուռնա։ Համշենցիները հիմնականում զբաղվում են թեյի և եգիպտացորենի մշակությմբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Նրանք նաև զբաղվում են ցիտրուսի, մետաքսի, տաբակի մշակությամբ, ձկնորսությամբ։ Համշենացիներից որոշները տարբեր երկրներում հայտնի են որպես լավ հրուշակագործ, երթուղայինի աշխատող, լավ հրացանագործ։