Հայրենագիտական, քայլարշավային ճամփորդություն դեպի Դիլիջան

Ճամփորդելու համար առաջին հերթին պետք է հետաքրքիր խումբ, իսկ մեր խմբում հետաքրքիր մարդկանց պակաս չէր զգացվում։ Շատ սպասված, բովանդակալից և մեր սպասելիքները արդարացված ճամփորդություն էր։ Սկսեմ մեր քայլարշավից դեպի թաքնված ջրվեժ։ Երկրորդ անգամ էի գնում, բայց ճանապարհը նույնքան առեղծվածային էր, իսկ ջրվեժը էլ ավելի գեղեցիկ․․․ Ինչպես միշտ, նկարվեցինք, զվարճացանք և հետ վերադարձանք։

Անաչափ հոգնել էինք, բավականին ցուրտ էր, սակայն երեկոյան զրույցները իսկապես կարողանում են ջերմացնել։ Ես միշտ եմ սիրել զրուցել ու շատ խոսել, իսկ մեր ուսուցիչների պես ողջամիտ մարդկանց հետ զրուցելը պետք է պարզապես վայելել։ Իսկ երբ դրա հետ մեկտեղ կարող ես նայել պատուհանից և տեսնել սքանչատես Գոշավանքը, խեսքերը դառնում են ավելորդ։

Իսկ հիմա կպատմեմ ճամփորդության իմ ամենասիրելի հատվածը՝ քայլարշավը դեպի հրաշագեղ Գոշա լիճ։ Քայլեցինք բավականին երկար, ճանապարհն էլ հեշտ չէր, բայց երբ տեսա, թե ինչի համար ենք այդքան քայլել, մոռացա ամեն ինչ։ Այդ անսահման գեղեցկությունը, մաքուր օդը քեզ ստիպում են զգալ, թե ինչ է ազատությունը, պարզությունը․․․ Օրվա երկրորդ կեսը անցավ Դիլիջանում․ շրջեցինք, ընթրեցինք, սակայն ցրտի պարճառով չկարողացանք երկար քայլել և վերադարձանք հյուրատուն։

Եկավ վերջին օրը, հենց առավոտյան էլ դուրս եկանք հյուրատնից, քանի որ պետք է գնայինք Դիլիջանի ազգային պարկ, եղջերուներին տեսնելու։ Բնությունը, իհարկե, չի դադարում մեզ զարմացնել, եղջերուները շաաաատ լավն էին, կարծես հասկանային և զգային մեր ամեն ժեստը և բառը, նրանց հետ կարելի է շատ երկար ժամանակ զբաղվել և չհոգնել, սակայն մեր ժամանակը, ցավոք, այդքան էլ շատ չէր․․․

Սեպտեմբերի մեկը` կասկդում

Հաճելի զբոսանքից հետո որոշեցինք զբոսաշրջիկներից փոքրիկ հարցազրույց վերցնել: Զարմանալիորեն շատերը չէին համաձայնվում, բայց մենք գտանք մեկին, ով սիրով պատասխանեց մեր հարցերին

Հայրաքաղաք Գյումրին

Ահա և եկավ սպասված հունիսի 7-ը, երբ պիտի մեկնեինք Գյումրի։ Հանդիպեցինք կայարանում ու արագ շարջվեցինք։ Գնացքով ճամփորդելը, իսկապես, յուրահատուկ է, հատկապես, երբ անծանոթ մարդկանց հետ ես առընչվում։ Բավականին երկար տևեց մինչև հասանք, տեղավորվեցինք, ու, բնականաբար, բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ ենք դուրս գալու՝ շրջելու այդ հիասքանչ քաղաքում։ Կարծում եմ կարիք չկա խոսելու Գյումրիի յուրահատուկ էներգիայի մասին, քանի որ մեկ անգամ Գյումրիում պարզապես զբոսնելը բավական է, որ անչափ տպավորված վերադառնաս։ Մի խոսքով գնացինք զբոսնելու, նկարվեցինք, մաքուր օդ շնչեցինք։ Մոռացա նշեմ, որ մեր հիմնական նպատակն էր այցելել Սև Բերդ։ Արագ հասանք, մտանք ներս, նստեցինք, սակայն ավելի տպավորվեցինք այնտեղի տեսարանով, որին կարելի է ժամերով, կամ անգամ օրերով նայել։ Սակայն մեր ժամանակը մեզ տույլ չտվեց և մենք մի փոքր այնտեղ նստելուց հետո վերադարձանք հյուրանոց՝ ճաշելու։ Իսկ երեկոյան խաղացինք խաղեր և շա՜տ հետաքրքիր ժամանակ անց կացրեցինք, էլի զբոսնեցինք Գյումրիում, սակայն ես՝ իմ սովորության համաձայն, շատ շուտ քնեցի։ Հաջորդ օրը՝ առավոտյան հավաքեցինք մեր իրերը, նախաճաշեցինք և գնացինք թանգարաններ՝ Ավետիք իսահակյանի, Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի։ Նայեցինք, մենք ինքներս ներկայացրեցինք այն ամենը ինչ գիտեինք։ Թանգարաններից հետո կրկին զբոսնեցինք։ Գյումրիում զբոսնելը ինձ համար շատ յուրահատուկ է, հատկապես, երբ ընկերներիս հետ եմ և չնայած նրան, որ փողոցները չգիտեինք, թվում էր, թե միշտ այնտեղ ենք ապրել։ Այսպիսով Գյումրին իմ մեջ թողեց լավ հիշողություններ և առաջացրեց մեծ ցանկություն էլի այնտեղ այցելելու, և ոչ մի անգամ։

Քայրարշավ դեպի թաքնված ջրվեժ

Զբոսաշրջությունը՝ մասնագիտական կողմնորոշման հարթակ նախագծով այցելել էինք Դիլիջանի թաքնված ջրվեժ։ Անվանումից պարզ է, որ ջրվեժը այդքան էլ հեշտ չէ գտնելը։

Շարջվեցինք դպրոցից, առաջին կանգառը Սևանա լճում էր, որտեղ մի փոքր սնվեցինք և շարունակեցնք ճանափարհը։ Շատ անհամբեր էինք, քանի որ ուզում էինք րոպե առաջ բացահայտել թաքնված ջրվեժը։ Մեկ ժամ էլ և իջանք ավտոբուսներից։ Սկսվեց գեղեցիկ անտառը, որտեղով քայլեցինք խմբով։ Ճանափարհը մի փոքր ցեխոտ էր, սակայն, քանի որ շատ էինք ցանկանում տեսնել ջրվեժը, այդքան էլ չէինք նկատում այդ ամենը։ Հասանք մի կետի, երբ չգիտեինք աջ գնա՞լ, թե ձա՞խ։ Սակայն, բնականաբար, գտանք ճիշտ ճանապարհը և շատ ինչքան քիչ էր մնում, ավելի անհամբեր էինք դառնում։ Ահա և հասանք․․․ ջրվեժը իսկապես ճիշտ անուն ունի, քանի որ իսկապես դժվար էր գտնելը։ Ջրվեժի մոտ նստեցինք, զրուցեցինք, անչա՜փ հաճելի էէր, թե՛ մաքուր օդը, թ՛ե ջրի ձայնը, և ընդհանրապես՝ ամեն ամեն ինչը։

Հետ գալիս ճանապարհը անցանք նույն հետաքրքրությամբ և նոր բացահայտումներով։ Եվ քայլեցինք դեպի Հաղարծինի վանք։ Այն 10-րդ դարի հայկական վանական համալիր է։ Իդեպ, եկեղեցու բակում նկատեցինք երեխաների, ովքեր եկել էին տոնելու իրենց վերջին զանգը։ Փորձելով չխանգարել նրանց՝ նստեցինք, սնվեցինք, էլի զրուցեցինք ու պատրաստվեցինք՝ տուն գնալու։ Ճամփորդությունը շա՜տ տպավորիչ էր, հայրենագիտտական և արդյունավետ։

Անմոռանալի քայլարշավը․․․

Սկսեմ նրանից, թե ինչու եմ անվանում քայլարշավը անմոռանալի։ Քանի որ էմոցիաներս, թե՛ անչափ հաճելի, թե՛ վախենալու, իսկապես, երբեք չեմ մոռանա։ Այցելել էինք Խոսրովի արգելոցի Աստղիկի և Վահագնի ջրվեժները՝ տոնելու մայիսի 28-ը։ Դե, բնականաբար, ճանապարհը շատ հավես էր, իսկ Գառնիում մեզ սպասում էին Խոսրովի արգելոցի մեքենաները, որոնք էլ մեզ տարան դեպի ջրվեժներ, սակայն մենք չէինք էլ պատկերացնում, թե ինչ ճանապարհ է մեզ սպասվում․․․ Իջանք մեքենաներից, մի փոքր սնվեցինք և սկսեցինք բարձրանալ։ Ճանափարհը քիչ-քիչ բարդանում էր, սակայն, մենք հեշտությամբ էինք հաղթահարում այն, քանի որ միասին էինք և օգնում էինք միմյանց։ Կարծում եմ, ճանապարհորդությունները ամենամեծ հնարավորությունն են տալիս դառնալու ավելի միասնական և ուժեղ։ Իսկ այսօր պարզապես համոզվեցի դրանում․․․ Ահա բարձրացանք և մեր առաջ բացվեց այն գեղեցկությունը, որը տեսնելու համար պատրաստ կլինեմ ավելի երկար ճանապարհ էլ անցնել։ Դե մեզ մնում էր պարզապես վայելել պահը, ու կարևորը՝ նկարվել։ Վայելեցինք, նկարվեցինք ու գնացինք դեպի մյուս՝ Վահագնի ջրվեժը։ Այն նույնպես գեղեցիկ էր, սակայն Աստղիկի ջրվեժը ավելի հավանեցի։ Գո՞ւցե, որովեհետև, ավելի դժվար հասա։ Դե բնության գեղեցկության մասին անվերջ կարող եմ խոսել, սակայն պարզապես կասեմ, որ յուրաքանչյուրս անպայման պետք է այցելենք ջրվեժներ, քանի որ բառերով անհնար է փոխանցել այդ էմոցիաները, որոնք մասին այդքան խոսեցի։

Վայրի բնություն ու մշակութային արժեքների պահպանություն

Երեկ մենք մեկնեցինք Ուրցաձոր՝ ծառատունկի։ Ճանապարհը, ինչպես միշտ հետաքրքիր էր, սակայն այս անգամ աննկարագրելի գեղեցիկ տեսարանը դեպի Արարատ ավելի էր լցնում ճանապարհը։ Հասանք տեղ և միանգամից անցանք գործին։ Առաջին անգամ էի մասնակցում ծառատունկի։ Իհարկե, լսել էինք, որ յուրաքանչյուր տնկված ծառը շատ կարևոր է մեր, բնության, շրջակա միջավայրի համար, սակայն, երբ ինքդ ես տնկում ծառը, կամ պարզապես ներկա ես գտնվում ծառատունկին, ավելի լավ ես հասկանում այդ ամենը։

Ծառատունկը ավարտելուց հետո մենք մի փոքր բարձրացանք վերև և անակնկալի եկանք, քանի որ տեսանք արջերի, հիանալի բնություն․․․ Պարզվեց, որ այդ արջերին ազատել էին տարբեր սրճարաներից, որտեղ պահում էին նրանց։ Շատ հավանեցի այս հիմնադրամը, քանի որ իսկապես շատ կարևոր աշխատանքներ են իրականացնում և շատ ուրախ եմ, որ մենք նույնպես հնարավորություն ունենք աջակցելու այս ամենին և հուսով եմ, որ էլի կկարողանանք այցելել այնտեղ և ստանալ էլի գիտելիքներ և փորձել օգնել մեր շրջակա միջավայրին։

Վերևում նաև մեզ ցույց տվեցին, թե ինչպես են աճեցնում ծառերը ամենասկզբից, ինչպես են չափում հողի խոնավությունը։

Այնտեղ փեքրիկ տնակ կար, որտեղ մենք հանգստացանք, թեյ խմեցինք, խաղեր խաղացինք, զրուցեցինք։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, բնությունը հրաշալի էր, շատ կցանկանամ էլի այցելել այդտեղ։

Ճանափարհորդությունը, թերևս կարճ էր, բայց շատ տպավորիչ և ուսուցողական։

Վերևում նաև մեզ ցույց տվեցին, թե ինչպես են աճացնում ծառերը ամենասկզբից, ինչպես են չափում հողի խոնավությունը։

Հեքիաթային Արատես․․․

Եկավ շատ սպասված հունվարի 14-ը, երբ մենք պիտի մեկնեինք Արատես։ Շարժվեցինք ուրախ, երգելով։ Ճանապարհը սառած էր, այդ պատճառով հաճախ ստիպված էինք լինում կանգնել և իջնել մեքենայից, սակայն դա նույնպես հետաքրքիր դարձրեց մեր հեքիաթային ճամփորդությունը։ Հասանք շա՜տ հոգնած, սակայն միևնույնն է՝ բարձր տրամադրությամբ։ Արդեն մթնում էր, սակայն մենք հասցրեցինք մեր ընկերների հետ շատ լավ ժամանակ անց կացնել։ Յուրաքանչյուր ճամփորդության ընթացքում շատ կարևոր է ստեղծել այնպիսի պահեր, որոնք կհիշվեն երկար ժամանակ։ Կարծում եմ այս ճամփորդության ժամանակ դրանք չափից շատ էին։

Առաջին և, երևի, ամենատպավորիչ օրը անցավ։ Երկրորդ օրը արթնացանք դժվարությամբ, սակայն գիտեինք, որ շուտով դուրս ենք գալու, և տեսնենք այնպիսի տեսարան, որը վաղուց չէինք տեսել։ Արատեսը ձմռանը իսկապես հեքիաթային է․ կարծես մուլտֆիլմում լինեինք․․․

Մենք ընթերցեցինք և քննարկեցինք ստեղծագործություններ։ Ինձ շատ դուր եկավ Էկզյուպերիի «Աղոթքը»։ Մենք երկար քննարկեցինք և վերլուծեցինք այդ ստեղծագործությունը։

Արատեսում բավականին ցուրտ էր, սակայն ամեն բան կարելի է հաղթահարել, հատկապես նման գեղեցիկ ձմռանը գոնե տարվա մեջ մեկ անգամ ականատես լինելու համար։

Ճամփորդություն դեպի Ալավերդի

Ալավերդին հայտնի է որպես հանքարդյունաբերական քաղաք։ Մենք գնացինք Ալավերդի, որպեսզի ուսումնասիրենք այդ քաղաքը, տեսնենք ինչպես է հանքարդյունաբերությունն ազդել քաղաքի դիմագծի վրա։ 

 Ճանապարհը երկար էր, բայց շատ գեղեցիկ։ Երկաթգծերի ուղղությամբ և տների արանքներով բարձրացանք դեպի Քոբայրավանք։ Վանքը 11-րդ դարի կառույց էր, ուներ հոյակապ ճարտարապետություն, հետաքրքիր էր տարածքում զբոսնելը, նկարվելը, տեսարաններով զմայլվելը։ 

Քոբայրավանքից հետո շարունակեցինք ճանապարհը և վերջապես հասանք Ալավերդի, տեղավորվեցինք, հանսգատացանք և եկավ երեկոյան զբոսանքի պահը։ Քաղաքն անծանոթ էր, ուստի զբոսնելն էլ շատ հետաքրքիր էր, ամեն բան նոր էր ինձ համար։  

Անհամբեր սպասում էի երկրորդ օրվան, քանի որ ուղևորվելու էինք դեպի Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա։ Այնտեղ մեզ պատմեցին ողջ գործընթացը, եղանք պոչանքների չորացման և խտացման արտադրամասում, որը Հայաստանում առաջինն էր։  

Յուրօրինակ էր  Ախթալայի բերդը։ Բայց ինձ համար ամենագեղեցիկ և հաճելի վայրը Հաղպատն էր։ Շատ էի ցանկանում գնալ այնտեղ։ Հիացանք գեղեցկությամբ, վայելեցինք աշնանային օդը։ Մի զավեշտ պատմեմ։ Շատ մարդիկ կային, ովքեր ուզում էին նկարվել, բայց նկարող չունեին և մենք սեբաստացիներով սկսեցինք օգնել։Կարծում եմ նրանք շատ ուրախացան, զարմացան  և ի պատասեզ թույլ տվեցին նկարվել հնաոճ մեքենայի մոտ։ Շատ զվարճալի էր, հատկապս տղաների համար։  

Մենք այցելեցինք պոչամբար, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Պոչամբարները շատ վտանգավոր են բնության և մարդկանց համար։ Հատկապես այն մարդիկ, ովքեր ապրում են պոչամբարներից ոչ հեռու՝ մեծ վտանգի տակ են։ 

Վերադարձի երթուղին անցնում էր Դիլիջանով։ Այստեղ էլ փոքրիկ կանգառ ունեցանք ու շարժվեցինք Երևան։ 

Ճամփորդության ժամանակ շատ տեղեր այցելեցինք և նոր բաներ իմացանք։ Ինձ համար այս ճամփորդությունը շատ ուսումնական էր։ 

Անկախության 30-րդ ամյակը Ջերմուկում

Երբեք չէի եղել Ջերմուկում և շատ ոգևորված բոորս գնացինք։ Ճանապարհը շատ երկար էր, բայց կարճ թվաց, քանի որ ես քնել էի։ Երբ հասանք տեղ շատ քաղցած էինք և սկսեցինք պիցցա պատրաստել։ Շատ համեղ էի ստացվել, կերանք, հանգստացանք և դուրս եկանք զբոսնելու։ Գնացինք դեպի ջրվեժ։ Շատ գեղեցիկ էր, բայց հեռվից ավելի գեղեցիկ էր։ Այնուհետև պատահական բաժանվեցինք երկու խմբերի, քանի որ մի մասը ցանկանում էր գնալ ձորի մյուս կողմը։ Մենք բարձրացանք անվերջ թվացող աստիճաններով, բոլորս սպասում էինք, որ վերևում շատ հետաքրքիր է լինելու, բայց սկզբում այդքան էլ հետաքրիր չէր։ Սակայն մենք գնացինք դեպի կամուրջ, և ուզում էինք զգալ, թե ինչպես է այն շարժվում։ Սպասում էինք, որ մեքենաներ անցնեն, և երբ մի փոքր հեռացել էինք կամուրջից, տեսանք, որ բեռնատար մեքենաներ են անցնում։ Վազելով վերադարձանք կամուրջ, քանի որ այդպես ավելի լավ կզգայինք դղրդոցը։ Հետո վերադարձանք սենյակներ, հանգսացանք, խաղեր խաղացինք, զրուցեցինք։ Հաջորդ օրը դուրս եկանք դեպի Այծասար, նստեցինք ճոպանուղի։ Վերևից տեսարանը շատ գեղեցիկ էր, նկարվցինք, նայեցինք և էլի ճոպանուղով իջանք։ Իսկ երեկոյան դուրս եկանք զբոսնելու Ջերմուկով։ Ես շատ սիեցի այդ քաղաքը, այնտեղի բնակիչներին։ Վերջին օրը մի կերպ արթնացանք, նախաճաշեցինք ու միանգամից շարժվեցինք։ Գնացինք Կեչուտի ջրամբար, այնտեղից սկիզբ է առնում ջրաթեք թունելը։