Փետրվար ամսվա ամփոփում

Այս ամիսը իմ համար շատ արդյունավետ էր, քանի որ ես սկսեցի անցնել պատմության ընտրությամբ դասընթաց, որի արդյունքում արդեն հասցրել եմ շատ նոր բաներ սովորել: Մասնակցել եմ կլոր սեղանի` նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվան:

Նաև այս ամիս գրականություն առարկայից կատարել ենք մի քանի նախագծեր, որոնք իսկապես ինձ շատ են հետաքրքրել և մեծ սիրով եմ կատարել: Դրանցից են` «Կարդում ենք Թումանյան», «Կարդում ենք Տերյան» նախագծերը: Իսկ բառարանաընթերցման ֆլեշմոբի արդյունքում ես իմացա շատ նոր բառեր և հոմանիշներ:

Ես հիմնականում հետաքրքրված էի «Կարդում են Թումանյան» նախագծով, քանի որ ես առաջին անգամ էի ընթերցուն Թումանյանի հոդվածները, և դրանք շատ հետաքրքիր էին: Հոդվածները կարդալիս կարծես կարդայի մեր այօրվա իրականության մասին: Թումանյանի հոդվածները, իսկապես, շատ արդիական են: Նաև նախագծի շրջանակներում ես ըներցեցի մի նյութ` Թումանյանի կյանքի անսասան օրերը, որում շատ լավ արտահայտվում է Թումանյանի բնավորությունը: Նախագիծը շատ ուսուցողական էր և հետաքրքիր: