ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Հարցեր՝

  • Նշել զինծառայողի առնվազն 5 իրավունք
  • Նշել զինծառայողի առնվազն 5 պարտականություն

Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`

— պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

— զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

— զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

— հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը:

Գերի վերցված զինծառայողը հարցաքննության ժամանակ իրավունք ունի հայտնելու միայն իր ազգանունը, անունը, հայրանունը, զինվորական կոչումը, ծննդյան թիվը և անձնական համարը: Նա պարտավոր է օգնել գերված ընկերներին, նրանց ետ պահել թշնամուն օժանդակելուց, մերժել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վնաս հասցնելու ուղղությամբ զինծառայողին օգտագործելու թշնամու փորձերը:

 Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն բոլոր զինծառայողները, ինչպես նաև պահեստազորում կամ պաշտոնաթողության մեջ գտնվող քաղաքացիները, որոնք զինվորական ծառայությունից զորացրվել են զինվորական համազգեստ կրելու իրավունքով:

Գնդի ծառայության պետը իր մասնագիտության գծով իրավունք ունի`

— ստորաբաժանումների հրամանատարներին ցուցումներ և հանձնարարականներ տալ անձնակազմի մարտական պատրաստության և սպառազինության, մարտական տեխնիկայի և նյութական այլ միջոցների շահագործման (օգտագործման) վերաբերյալ.

— անցկացնել զինամթերքի, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության և վիճակի հանկարծակի ստուգումներ.

— դադարեցնել սպառազինության և տեխնիկայի շահագործում այնպիսի թերությունների հայտնաբերման դեպքում, որոնք կարող են հանգեցնել պատահարների կամ դրանց շարքից դուրս գալուն, ինչպես նաև անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում:

Հայտնաբերված բոլոր թերությունների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին ծառայության պետը պարտավոր է անհապաղ զեկուցել իր անմիջական պետին:

Armenian traditions

1. Salty biscuits

Step aside St. Valentine. St. Sargis (Surb Sarkis) is the Armenian patron saint of love and youth. And in his name, the key to the Armenian heart lies in a salty biscuit.

On the eve of 14 February, Armenian singletons eat a specially prepared salty biscuit (known as aghiblit) and abstain from drinking water.

Legend has it that they will dream of their future partner bringing them a cup of water to ease their thirst. And if not, better luck next year. 

2. Getting drenched aVardavar

Water scarce Armenia allows itself just one day a year to waste this precious resource. But only because of its power to cleanse inside and out. Vardavar dates back to pagan times and is an enduring nod to Astghik, the goddess of water and purity.

Expect to get properly drenched on this day in July. The Armenians think nothing of pouring water over anyone who doesn’t look thrilled to be alive. And they’re undiscerning about it too. You could be a complete stranger only to find your unsuspecting self liberally doused with a bucket of water thrown from the balcony above. 

3. The Blessing of the Grapes

Perhaps blessed grapes are tastier. Perhaps it has simply become common practice not to sample their juicy goodness before a holy hand has touched them. Either way, local Armenians eagerly await the annual grape blessing, having abstained from sampling the fruits of their grape harvest until mid-August when the Armenian Church celebrates this ritual. The locals start to make their delicious Armenian wines only once the grapes have been blessed.

ՀՀ Էներգետիկա

Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը

Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը, սպառումը և արտահանումը Հայաստանում: Հայաստանի Հանրապետության էներգետիկան ունի երկրի համար մեծ նշանակություն: Էներգետիկական ոլորտը մեծ ժառանգություն է ստացել Սովետական Միությունից,սակայն՝ անկախացումից հետո բազմաթիվ պետական ինֆրակառուցվածքների վաճառումից և թալանումից զերծ չմնացին նաև էներգետիկ ոլորտը:

Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան

ՀՀ-ում էներգիան ստանում են տարբեր աղբյուրներով: ՀՀ-ի էներգիայի ամենամեծ աղբյուրը դա Մեծամորի ատոմակայանն է, այն ապահովում է ՀՀ էներգիայի մոտ 40%-ը (90-ականների կանգնեցումից, թալանումից և վաճառքից առաջ՝ 80%-ը): Այն կառուցվել է 1979 թ., ապահովում է երկրի էներգիայի մոտ 29%-ը: Ատոմակայանի աշխատանքի համար անհրաժեշտ է միջուկային վառելիք, որը բերվում է Ռուսաստանի Դաշնությունից, օդային տրանսպորտով: ՀՀ-ում գործում են Երևանի ՋԵԿ-ը և Հրազդանի ՋԵԿ-ը, որոնք ապահովում են էներգիայի մոտ 42%-ը: ՋԷԿ-երը ապահովում են ՀՀ էներգիայի մոտ   30%-ը: Օգտագործվում է Հրազդան և Որոտան գետերի համարյա թե ամբողջ պոտեցիալը:

Ինչպե՞ս է  ազդում  Էներգիայի ստացման պրոցեսը բնության վրա :

Շրջակա միջավայրի վրա ամենաքիչ ազդեցությունը թողնում են այլընտրանքային էներգիայի աղբյուրները, որոնք սակայն Հայաստանում կազմում են փոքրամասնություն: Սկսենք ՋԷԿ-երից. ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեսքով: Աշխարհի ողջ ջերմային էներգետիական ամեն տարի Երկրի մթնոլորտ է արտանետում ավելի քան 200 մլն տոննա ածխածնի օքսիդ, ավելի քան 50 մլն տոննա տարբեր ածխաջրածիններ, համարյա 150 մլն տոննա ծծմբի երկօքսիդ, 50 մլն տոննայից ավելի ազոտի օքսիդներ, 250 մլն տոննա աերոզոլներ: ՋԷԿ-էրը անընդհատ ավելացնում են ածխածնի քանակը:

Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀ-ը: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան:

Էլեկտրաէներգիան ունի 2 ճյուղ՝ արևային էներգիայի ստացումը և հիդրոէլեկտրոկայանների շահագործումը։ Հայաստանում բավականին զարգանում է հիդրոէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի ստացման մեթոդը։

Ինչպե՞ս կարելի է խնայել էնէրգիան

Էներգիան կարելի է խնայել քիչ օգտագործելով: Ամենաքիչ էլեկտրաէներգիա սպառում են ժամանակակից պլազմային և LCD հեռուստացույցները: Նույնը վերաբերում է նաև համակարգչի մոնիտորներին: Նոր մոդելի հեռուստացույցներն ունեն էկոնոմ ռեժիմ, որը հնարավորություն է տալիս տարեկան մինչև 130-135 կՎտ/ժ էլեկտրաէներգիա խնայել: Ոչ բոլորը գիտեն, որ վարդակի մեջ թողած լիցքավորման սարքն էլեկտրաէներգիա է սպառում նույնիսկ հեռախոսն անջատելուց հետո: Եթե լիցքավորիչը մնում է վարդակի մեջ, սպառվող էներգիայի մինչև 95%-ը զուր կորչում է:

Գործնական քերականություն

Կետադրություն
Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան, որոնք են. տրոհության՝ [[բացատ]]ը ( ), [[վերջակետ]]ը (։), [[միջակետ]]ը (.), [[ստորակետ]]ը (,) և [[բութ]]ը (՝), առոգանության՝ [[շեշտ]]ը (՛), [[հարցական նշան]]ը (՞) և [[բացականչական նշան]]ը (՜), ու բացահայտության՝ [[չակերտներ]]ը («»), [[փակագծեր]]ը (()), օգտագործվում են նաև ({}), ([]), [[կախման կետեր]]ը (…), [[բազմակետեր]]ը (….), [[միության գծիկ]]ը (-), [[անջատման գիծ]]ը (―), [[ենթամնա]]ն (֊) և [[ապաթարց]]ը (՚)։ Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեքստերում։ Այս հավելյալ նշաններն են. [[Պատիվ (նշան)|պատիվը]] (՟), որն օգտագործվում է հապավումները և փակագրերը նշելու համար, [[քմայնացման նշան]]ը (”), [[աստղանիշ]]ը (*), մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/,/) և այլն։

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և կետադրիր։
1․ Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքերով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշեսի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են  արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

Միրհավը

Կրկին Բակունցը իր հետաքրքիր համեմատություններով։ Այս անգամ Միրհավը համեմատում է Սոնայի հետ։ Միրհավները զգույշ թռչուններ են, ինչպես Սոնան։ Դիլան դային լավ գիտեր այդ մասին։

Կարելի է պարզապես վայելել այս պատվածքը ընթերցելիս։ Երբ Դիլան դային կրակում է Միրհավին, բայց արդյունքում ստանում է երկու փետուր, իսկ թռչունը շարունակում է իր ուղղությամբ թռչել։

Դիլանին գտավ անտառապահը և նրան մտրակեց և դեռ բավականին երկար ժամանակ հետո, միրհավի թռչելուց հետո հարվածներից ստացված ցավը նա դեռ զգում էր: Ես դա նմանեցնում եմ այն ցավին, որ նա զգաց, երբ Սոնան ամուսնացավ, հետո էլ մահացավ: Այդ ֆիզիկական ցավը, ինչպես Դիլան դայի տխրությունն ու ցավը, երկար ժամանակ չէր անցնելու:

Իսկ միրհավի փետուրները խորհրդանշում են այն հիշողությունները, որոնք միշտ կան բոլորիս կյանքում։ Այն հիշողությունները, որոնք կարծես ամենալավն են, ամենասիրելին, բայց միևնույն ժամանակ՝ ամենացավոտը․․․

Կարդում ենք Բակունց

Ալպիական մանուշակը

Ինչպես Բակունցի շատ ստեղծագործություններ, «Ալպիական մանուշակն» էլ մարդկային արժեքների մասին էր, որտեղ համեմատվում են տարբեր մարդկանց աշխարհայացքները։

Այստեղ տեսնում ենք երեք ձիավորի։ Առաջինը՝ շատ պարզ, մտածում էի միայն սնվելու մասին։ Երկրորդը՝ բնագետ էր, ով ուսումնասիրում էր ամեն քարը, անտեսելով մանուշակներին։ Երրորդը՝ նկարիչը, նկարում էր ամեն բան, նա նկատում էր այնպիսի բաներ, որպիսին մնացածը չե նկատում, չնայած, որ նրանց շուրջ է կատարվում։ Այսպես, համեմատելով այս երեքին, հեղինակը ցականում է ցույց տալ, որ մենք բոլորս տարբեր ենք, կարող ենք նայելով նույն երևույթին, տարբեր բաներ տեսնել, լսենք նույնը, բայց այլ ձև ընկալենք․․․

 Կաքավաբերդի և Բասուտա գետի մասին

Կաքավաբերդը հին հայկական բերդ է, որը գտնվում է  Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում։ Հովհաննես Դրասխանակետցին նշել է, որ բերդը պատկանում էր Բագրատունիներին, այսինքն այն գոյություն է ունեցել դեռևս 885-1045 թվականներին։ Կաքավաբերդը այսօր լավ պահպանված եզակի ամրոցներից մեկն է։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։ Շատ հետաքրքկիր տեղեկություն է նաև այն, որ ըստ Դրասխանակերտցու 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Կաքավաբերդը եղել է Գևորգ Մարզպետունու հենակետ-նստավայրը, որը մանրամասն նկարագրել է մեծ վիպասան Մուրացանը «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում: Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։

Ամրոցը գտնվում է 2075 մ բարձրությամբ լեռնագագաթին` երեք կողմերից խոր ձորերով շրջապատված: Պահպանվել են դեպի հյուսիսարևելք ձգվող` 2-2,5 մ հաստությամբ պարիսպները, 8-10 մ բարձրությամբ աշտարակները, ամրոցի ներսում գտնվող եկեղեցու և տնտեսական շինությունների ավերակները:

Կաքավաբերդն ունի պատմամշակութային չափազանց մեծ արժեք և դարեր շարունակ իր կատարած դերով խիստ կարևորվում է թե´ Մազազ գավառի և թե´ ողջ Այրարատ նահանգի պատմության ուսումնասիրության համար: Կաքավաբերդը պատմական Հայաստանի ամրոցաշինության լավագույն օրինակներից է:

Բասուտա գետ

Գյուղը գտնվում է Մեղրու լեռնաշղթայի լանջին՝ Ծավ գետի ափին։ Կլիման մեղմ է։ Պատմական աղբյուրներում գյուղը հիշատակվում է XVIII դարի կեսից, նշված է Ղուկաս Սեբաստացու «Ընտիր պատմություն Դավիթ Բեկի» աշխատության մեջ։ Հիշատակվում է նաև Թազաշեն անվամբ։ Ծավում կա եկեղեցի, իսկ շրջակայքում՝ եկեղեցի, գերեզմանոց, գյուղատեղիներ, Կըզկալա և Ղազաղռան կոչված բերդերի ավերակները։ Ծավից 6-7 կմ հարավ-արևելք գտնվում է Ակսել Բակունցի նկարագրած Մթնաձոր անտառը, իսկ 2 կմ հեռավորության վրա՝ Սոսու պուրակ արգելավայրը։ Բասուտա գետը, ժամանակին հարուստ էր կարմրախայտ կոչվող ձկներով: Իզուր չէ, որ այս տարածքների հանդեպ անտարբեր չէին թուրքերը:

Ծավի համայնքի մեջ է մտնում Շիշկերտ գյուղը։

No photo description available.

Խորհրդային Հայաստանը 1920-22թթ

Առաջադրանք․
1․ Պատճառահետևանքային կապի վերհանում՝ վերհանե՛ք Փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։

Փետրվարյան ապստամբության պատճառներն էին Խորհրդային Ռուսաստանի կողմից իրականացվող բռնությունների ճնշումը, ինչպիսիք էին աքսորումները, տարածքի բռնագրավումները և ձերբակալումները։ Փետրվարյան ապստամբության հետևանքները դրական էին Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը սկսեց ավելի հաշվենկատ վարվել հայերի հետ, դադարեցրեց բռնությունները, ինչպես նաև սկսեց Հայաստանի տնտեսության վերականգնման գործընթացները։


2․ Նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները և զուգահեռներ անցկացրե՛ք դրանց ու ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև։

Լոռվա և Ջավախքի տարածքային խնդիրները արդեն վաղուց լուծվել են Հայաստանի և Վրաստանի միջև։ Ըստ 1921 թվականին կայացրած որոշումների՝ Ջավախքը անցավ Վրաստանին, իսկ Լոռին՝ Հայաստանին։ Մնացած տարածքային խնդիրները Ադրբեջանի հետ էին։ Զանգեզուրը 1921 թվականին խորհրդայինացվեց և անցավ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանն էլ մնացին Խորհրդային Ադրբեջանի կազմում և ստացան ինքնավար մարզերի կարգավիճակ։ Այժմ Սյունիքը Հայաստանի մաս է կազմում, սակայն, ադրբեջանցիները շարունակում են պահպանել այն գրավելու մեծ ցանկությունը։ Լեռնային Ղարաբաղը առանձնացել էր Ադրբեջանից, իսկ վերջին պատերազմի արդյունքում դրա մեծ մասը անցավ Ադրբեջանին։ Նախիջևանն էլ շարունակում է մնալ Ադրբեջանի կազմում, քանի որ անցյալում այնտեղ շուտ էր հայաթափում եղել, և շատ դժվար էր առանց հայ բնակչության պայքարել Նախիջևանը վերադարձնելու համար։

Սփյուռքահայ գրականություն․ Զահրատ

ՕՏԱՐ

Քաղաքին այդ կողմերը օտար էին Կիկոյին
Բարձր բարձր շէնքերը օտար
Մարդիկը – գեղեցիկ կիները օտար

Գոգնոց հագած աղջիկ մը եկաւ
Հինգ ղրուշ դրաւ ափին –
Օտար էին մարդիկը – օտար –
Կիկօ մուրալու չէր ելած

Իհարկե, չենք զարմանում, երբ տեսնում ենք, որ սփուռքահայ գրողի բանաստեղծությունը վերնագրված է «օտար»։ Բայց որքա՜ն գեղեցիկ բանաստեղծություն է, որքա՜ն ցավ կատողերի մեջ։ Ընտրեցի հենց այս բանաստեղծությունը, քանի որ լավ է երևում ցանկացած՝ իր երկրից, հայրենիքից հեռու մարդու ապրումերը։ Ամեն բան կարծես օտարանում է՝ մարդիկ, շենքերը, քաղաքը․․․

They Came from Outer Space — Reading Exercise

Complete the science fiction story with the words below.

drew    earth    fiction    find    from    had    look    mean    office    said    talk    took    wanted    was    went    were 

Miss Chapman was Clint’s new English and Geography teacher. She was the daughter of the school’s new headmaster. In the Art lesson Clint drew a picture of a spaceship. In the next lesson Clint’s class had English. Clint wrote a science fiction story. In this story people from outer space came to the earth. They came in blue spaceships and didn’t look like normal people. They were very bad and wanted to take over the world, but they weren’t able to do it and wentaway again.
Clint told the story Miss Chapman. The next day she said, “That’s a very interesting story. My father wants to talk to you after the lesson.” Clint was very proud. He went to the headmaster’s office. “That’s an interesting story. People from outer space want to take over the world.” “Yes, Sir,” Clint said. How did you find out that we are here?” “I don’t know what you mean,” Clint answered.
The headmaster took his hand out of his pocket. His fingers were green . . .