Տարօրինակ օրենքներ

1. Սաուդյան Արաբիայում կանանց օրենքով արգելվում է ավտոմեքենա վարել:

2. Դուբայում արտաամուսնական կապերը կարող են պատժվել մեկ տարուց ավել ազատազրկմամբ:

3. Գոյություն ունի երկու երկիր՝ Ֆիլիպպինները և Վատիկանը,որտեղ ամուսնալուծությունն անօրինական է:

4. Թայլանդում օրենքով արգելվում է կանգնել փողի վրա:

5. 2012թ-ին Չինաստանում ընդունեցին օրենք,ըստ որի երեխաները պարտավոր են հաճախ այցելել իրենց ծնողներին:

6. Հարավային Կառոլինայում,ԱՄՆ,կա օրենք,որն արգելում է «ամուսնության կեղծ առաջարկը»,այսինքն 16-ից բարձր ցանկացած անձ չպետք է առաջարկություն անի,եթե իրականում չի ուզում դա անել:

7. ԱՄՆ Այովա նահանգում բեղերով տղամարդը չպետք է համբյուրի կնոջը ուրիշ մարդկանց ներկայությամբ:

8. ԱՄՆ Վիրջինյա նահանգում տղամարդը իրավունք չունի հրել կնոջը անկողնուց:

9. Ֆրանսիայում համարվում է անօրինական մահացած մարդու հետ ամուսնանալը:

10. Հոնկոնգում կնոջը թույլատրվում է սպանել դավաճանող ամուսնուն,բայց միայն ձեռքերով:

11.Օրենքով,ցանկացած կետ կամ թառափ,բռնված Մեծ Բրիտանիայում,հանդիսանում է թագուհու սեփականությունը:

12. Սամոայում կնոջ ծննդյան օրը մոռանալն անօրինական է:

13. Թուրինում շների տերերը պարտավոր են իրենց շներին դուրս հանել զբոսնելու,ամենաքիչը օրական երեք անգամ:

14. Հոնոլուլուում ( Հավայան կղզիներ) արգելվում է բարձր երգել մայրամուտից հետո:

15. Ավստրալիայի Վիկտորիա նահանգում արգելվում է փոխել լամպը,եթե դուք որակավորված էլեկտրիկ չեք:

16. Բանգլադեշում 15 տարեկանից բարձր երեխաներին կարող են ուղարկել բանտ, քննություներին արտագրելու համար:

17. ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ամուսնալուծված կամ ամուրի կանանց արգելվում է կիրակի օրը ցերեկը թռնել պարաշյուտով:

18. Շվեյցարիայում արգելված է ժամը 22-ից հետո քաշել զուգարանի ջուրը:

19. Չինաստանում գոյություն ունի օրենք,համաձայն որի մարդը պետք է լինի խելացի,որպեսզի ընդունվի համալսարան:

20. Ֆրանսիայում անօրինական է խոզին անվանել Նապոլեոն:

Հասարակագիտություն

Դատարանը պետության կողմից ստեղծված մարմին է, որը կոչված է իրականացնելուարդարադատությունը։ Դատարանների կազմակերպման և գործունեության հիմնականսկզբունքներն ամրագրվում են պետության սահմանադրությամբ։ Դատարանները դատականնիստում քննում են քաղաքացիակաև և քրեական գործեր և կայացնում վճիռ կամ դատավճիռ։

Հայաստանում կա 

ՀՀ ընդհանուր իրավասիւթյան դատարաններ

ՀՀ սահմանադրական դատարան

ՀՀ վարչական դատարան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

ՀՀ վճռաբեկ դատարան

Գործադիր, Օրենսդիր և Դատական իշխանություն

  • Ի՞նչ է Գործադիր իշխանությունը և ի՞նչպիսի գործառույթներ ունի
  • Ի՞նչ է Օրենսդիր իշխանությունը և ի՞նչպիսի գործառույթներ ունի
  • Ի՞նչ է Դատական իշխանությունը և ի՞նչպիսի գործառույթներ ունի
  • Ի՞նչպիսի փոխհարաբերություններ ունեն այս երեք իշխանությունները

Գործադիր իշխանություն — գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է նաև կառավարության անդամներին:

Օրենսդիր իշխանություն — Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին:

Դատական իշխանություն — Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում են նաև տնտեսական, զինվորական, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դատարաններ:

Գունավոր հեղափոխություն

Գունավոր հեղափոխություն կամ Թավշյա հեղափոխություն հավաքական հասկացողություն է, որը կիրառվում է հեղափոխությունը բնութագրելու համար, ինչպես նաև, 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում տեղի ունեցած լայն արձագանք ստացած, առանց բռնի ուժի կիրառման որոշ խռովությունների, զանգվածային բողոքի ակցիաների վերաբերյալ։ Գունավոր հեղափոխությունը, ինչպես բոլոր հեղափոխությունները, իրականացվում է իշխանափոխության նպատակով։ Որպես կանոն, սկսվում է խաղաղ ցույցերով, իսկ ընթացքը տոտալիտար ռեժիմի հիմքերի ամրությունից է կախված։

Այդպիսի մի հեղափոխություն էր 2005թ. Կակաչների հեղափոխությունը՝ Ղրղստանում։1991 թվականի անկախությունից ի վեր Ղրղզստանում տեղի է ունեցել երկու հեղափոխություն՝ մեկը 2005 թվականի Կակաչների հեղափոխությունը և 2010 թվականի հեղափոխությունը, որը իշխանությունից հեռացրել է 2005 թվականի հեղափոխության առաջնորդ Կուրմանբեկ Բակիևին։
2005 թվականի բողոքի ակցիաները սկսվեցին խորհրդարանական ընտրությունների կեղծիքների դեմ. «կակաչների հեղափոխության» կուլմինացիան մարտի 24-ին էր, երբ տապալվեց երկրի նախագահ Ասկար Ակաևը:
Իշխանության գալով` Բակիեւը բազմիցս ասել է, թե պայքարելու է կոռուպցիայի ու ընտանեկան կլանների դեմ, որ երկրի մամուլը լիովին անկախ է լինելու: Վերջին շրջանում Ղրղըզստանում մի շարք անկախ թերթեր են փակվել, անցյալ տարի երկու լրագրող է սպանվել, մի քանիսը ծեծի են ենթարկվել:
Բակիեւը իր եղբորը նշանակել է նախագահի անվտանգության ծառայության ղեկավար, որդուն` նոր ստեղծված մի գործակալության ղեկավար, որը զբաղվում է երկրի տնտեսության զարգացմամբ:
Ղրղըզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւը ապրում է Մոսկվայում: «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության հարցազրույցում նա ասել է, որ հինգ տարի առաջ մարտի 24-ին հեղաշրջում է կատարվել, որը կազմակերպել էին քաղաքական որոշ արկածախնդիրներ` ընդդիմության ծայրահեղական առաջնորդների հետ:
«Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության ղեկավար Թինչտիկբեկ Չորոեւը իր մեկնաբանությունում հարց է բարձրացնում` արդյո՞ք 2005-ի գարնանը տեղի ունեցած իրադարձությունները հեղափոխություն էին:
Չնայած Բակիեւի իշխանության հետընթացին` Ղրղըզստանի քաղաքացիական հասարակությունը ավելի ուժեղ է, քան 2005-ին, — գրում է «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության ղեկավարը` եզրափակելով. — «2005-ին Ղրղըզստանում ոչ մեկը չէր մտածում մի նախագահին մյուսով փոխարինելու մասին: 2005-ի ապստամբության հիմքում ընկած էին ժողովրդավարական գաղափարները եւ մեծ ակնկալիքները: Ղրղըզ ժողովուրդը իշխանություններին հիմա կոչ է անում վերադառնալ այդ գաղափարներին»:

Աղբյուրներ՝ 1,2։

Ահաբեկչություն․ Նոր հարձակում Իզրայելում․ Պաղեստինցին սպանել է 5 մարդու

Հինգ մարդ է զոհվել կրակոցների հետևանքով Բնեյ-Բրակ քաղաքում՝ Տել-Ավիվի մոտակայքում։ Իրականացվել է պաղեստինցու կողմից՝ Հորդանանի արևմտյան ափից։ Հարձակվողին ոստիկանությունը տեղում գնդակահարել է։

Սա արդեն երրորդ նմանատիպ զինված հարձակումն է վերջին շաբաթվա մեջ։ Երկրի և՛ գործող, և՛ նախկին վարչապետերը հայտարարում են «ահաբեկչական ալիքի» մասին, որպիսին չէր եղել երկար տարիներ։

Վեջինս միջադեպը կատարվել է Տել-Ավիվի արևելյան հատվածում գտնվող Բնեյ-Բրակում, որը հնդուիզմի ժամանակակից հոգևոր կենտրոններից մեկն է, որի բնակիչների մեծ մասը՝ օրտոդոկսիկ հրեաներ են։

Իզրայելի ոստիկանությունը հայտարարում է, որ ավտոմատով զինված տղամարդը բացել է կրակահերթ Բնեյ-Բրակի երկու տարբեր հատվածներում։ Զոհվածների մեջ է այն ոստիկանը, ով կրակել է հարձակվողի վրա։

Իզրայելական հեռուստաալիքները ցույց են տվել սիրողական նկարահանումը, որի մեջ երևում է, թե ինչպես է մարդը՝ սև հագուստով, քայլում փողոցով, և կրակում է անցորդների վրա, նաև սպանելով մոտակայքում անցնող մեքենայի վարորդին։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը 26-ամյա պաղեստինցի էր, ով ապրում էր Յաբադ քաղաքում, որը հեռու չէ Ջենինից՝ Հորդանան գետի արևմտյան ափից։ Նախկինում նա դատված էր իզրեյալական բանտում՝ երկրի անվտանգությունը վտանգի տակ դնելու պատճառով։

Իզրայելի անվտանգության աշխատակիցները արդեն պատրաստված էին՝ երկրի արաբական բնակչության ներկայացուցիչների կողմից, նախկինում կատարված երկու ահաբեկչություններից հետո։

Կիրակի օրը՝ մարտի 27-ին երկու հարձակվողները գնդակահարել էին երկու 19-ամյա ոստիկաններին՝ Խադեր քաղաքում։ Այս հարցակման պատասխանատվութունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբակցությունը (արգելված է Ռուսաստանում և շատ այլ երկրներում)։

Դրանից առաջ՝ մարտի 22-ին, Բէըր-Շեվա քաղաքում մարդը դանակով հարձակվել էր մարդկանց վրա առևտրի կենտրոնի մոտակայքում, սպանել է երեք հոգու, մինչև այդ մեքենայի տակ գցելով հեծանվորդին, ով նույնպես մահացել է։ Ոստիկանության տվյալներով, այդ հարձակվողը, բանտարկված է եղել իզրեյալական բանտում և նախատեսել էր մտնել «Իսլամական պետություն» Սիրիայում։

Ուներ արդյո՞ք կապեր «Իսլամական պետության» հետ պաղեստինեցը, ով իրագործեց հարձակումը Բնեյ-Բրակում, դեռևս հայտնի չէ։

Թարգմանության աղբյուրը՝ այստեղ

Վերացած կամ վերացող մասնագիտություններ

21-րդ դարում հասարակությունն արագ զարգանում է, փոխվում է բնակավայրերի տեսքը, նոր և գործող քաղաքներն արագորեն աճում են…: Հսկայական արտադրամասերում մարդկային աշխատուժը փոխարինվում է ավտոմատ ռոբոտներով։ Որոշ ոլորտներ վերափոխվում են ճանաչումից `համեմատած անցած դարերի հետ, և նույնիսկ անցած տասնամյակների ընթացքում, մյուսները ամբողջովին մատնվում են մոռացության: Այդպիսով հիմա կխոսեմ ՝«անհետացած մասնագիտություններից»։

  • Քարափողներ… Ծանր աշխատանք, որի ընթացքում մարդիկ մահացան: Աշխատակիցները շուրջօրյա քանդել են ժայռերը: Այժմ քարը ականապատվում է մարդու կողմից վերահսկվող մասնագիտացված մեքենաներ:
  • Հեռախոսային օպերատորներ… Դրանք դեռ բավականին վերջերս էին, բայց այսօր «բջջային հեռախոսի աշխարհում» նման հին մասնագիտությունները դադարել են գոյություն ունենալ: Եվ մեկ անգամ, ցանկալի բաժանորդին լսելու համար անհրաժեշտ էր կապվել հեռախոսային օպերատորի հետ, որը վերահղեց ազդանշանը ցանկալի կետ:
  • Ծխնելույզը մաքրող… Նրանք պարբերաբար դուրս էին գալիս կեղտոտ ծխնելույզներ որոնելու համար: Ոչ մի ընտանիք չէր կարող անել առանց նրանց ջանքերի և աշխատանքի: Ժամանակակից սերունդը այս մասնագիտության մասին գիտի միայն շնորհիվ այն առասպելների և հեքիաթների, որոնք գոյատևել են մինչ օրս: Ծխնելույզի ավլումներն անցկացվել են բարձր հարգանքով, քանի որ ծխնելույզներն ու բուխարիները կանխել են հրդեհները:

Կենդանիների իրավունքների հիմնահարց

Բոլորս գիտենք, որ այսօր ապրում ենք անարդար համակարգում, որտեղ գոյատեւում ենք՝ վնաս տալով։ Մարդիկ կարծես մեքենա լինեն, ովքեր տարիների ընթաքում ոչնչացնում են ավելի ու ավելի շատ բնական էկոհամակարգեր և դեգրադացնում են այն տարածքները, որտեղ ապրում են երկրագնդի կենդանական աշխարհի տեսակների մեծամասնությունը: Բացի այդ ահռելի վնասից, մարդիկ նաեւ այլ կերպ եւ հնարավորություն են գտել վնա ստալ բնությանը եւ կենդանական աշխարհին, պատճառաբանելով, որ դա անխուսափելի է։ Եվ իրականում, երբ խորանում ես այս տարածված եւ շատ ցավոտ թեմայի մեջ հասկանում ես, որ դա՝ անխուսափելի է։ Կարծում եմ, արդեն կռահեցիք, որ խոսքը կենդանիների եւ նրանց իրավունքների մասին է, որոնք խախտվում են, երբ կենդանիների վրա փորձարկվում են բազում քիմիական նյութեր եւ այլ նրանց վնաս հասցնող բաներ։ Օրեցօր ավելանում են շպարի եւ բազում այլ քիմիական նյութերի գործարաններ, որոնք ունեն փորձարկման կարիք եւ այդ ամենը կատարվում է կենդանիների վրա…։ Կենդանիների վրա են փորձարկում անգամ ծխախոտներ, եւ դա իրոք անտանելի է։ Այս երեւույթը ուղղակի կենդանիների իրավունքների ոտնահարում է։ Շատերը պնդում են, որ նրանց բուծում են այդ նպատակներով եւ վերջ, ասում են, որ նրանք միեւնույն է չեն հասկանում այդ ամենը եւ փորձարկում նյութերը նրանց վրա առանց ցավազրկող ներարկելու։ Սակայն մոռանում են, որ կենդանիները մեզ նման կենդանի, շնչող եւ ցավ զգացող էակներ են, որոնք նույնպես կարող են տառապել եւ տանջվել։ Մարդիկ այդ փաստերը անտեսելով միեւնույն է շարունակում եւ զարգացնում են այդ փորձարկման միջոցի կիրառումը՝ բուծելով եւ բազմացնելով էլ ավելի շատ կենդանիների։ Մարդիկ ասում են, որ եթե այդ ամենը չփորձարկվեր կենդանիների վրա, ապա մարդիկ չէին ունենա շա՜տ ու շա՜տ նյութեր՝ ապրուստի համար։ Սկսած դեղերից եւ ավարտած կյանքի համար ոչ այդքան կարեւոր՝ զուտ քմահաճույք պարգեւող բաներից։ Ես նույնպես գիտակցում եմ, որ առանց կենդանիների, այդ ամենը չէինք ունենա, սակայն ամեն ինչը ունի ելք։ Եվ ես նույնպես առաջարկում եմ ելք։ Կենդանիների փոխարեն կարող են այդ բոլոր նյութերը փորձարկվել կամավոր մարդկանց վրա եւ այդ ծառայության դիմաց, մարդիկ թող ստանան ինչ որ չափի գումար՝ կենդանիների կերակրի եւ բուծման գումարի փոխարեն։ Կամ, մեկ այլ տարբերակ, կենդանիներին գոնե այդ ամենից առաջ ներարկեն ցավազրկողներ, ինչի շնորհիվ նրանք գոնե չեն տանջվի։ Ամեն ինչն ունի ելք եւ եթե մարդիկ իրականում ցանկանան, համախմբվեն եւ իրականում պայքարեն, այս անտանելի երեւույթի տարածումից կխուսափենք եւ կփրկենք միլիոնավոր անմեղ կենդանիների։

Պատիժ և խրախուսանք

Պատիժը և խրախուսանքը դաստիարակության բավականին կարևոր մաս են կազմում։ Սակայն երկուսն էլ պետք է լինի չափի մեջ։ Եթե երեխան մեծանա միայն պատժվելով, կարող է վատ ազդել նրա վրա։ Նա կսկսի վատ տրամադրվել իր ընտանիքի հանդեպ։ Իսկ եթե երեխայի ամեն լավ և վատ արարքի համար նա խրախուսվի, չի կարողանա տարբերել այդ երկուսը և դժվար կկողմնորոշվի շատ հարցրերում։

Պատիժը հաճաք մարդիկ ընկալում են որպես սխալ դաստիարակության միջոց, իսկ մարդկանց մյուս մասը համարում են, որ առանց պատժի անհնար է դաստիարակել երեխային։ Իհարկե, կարելի է պատժել, բայց չի կարելի խախտել որոշ կանոններ, քանի որ խախտելու դեպքում պատիճը կարող է տալ հակառակ ազդեցությունը։

Օրինակ չի կարելի պատժել․

  • ուտելիքից զրկելով
  • խփելով
  • անթույլատրելի բառերով վիրավորելով
  • անկյուն կանգնեցնելով
  • ստորացնելով հասարակական վայրերում
  • գոռալով

Նաև երեխան պետք է հասկանա իր սխալը, թե ինչու է նա պատճվում։

Իսկ խրախուսանքը մարդակնց ոգևորում է, որպեսզի նա շարժվի առաջ, ավելի շատ տեղ տա նրան խրախուսելու։ Իսկ խրախուսելիս նույնպես կարելի է հետևոլ որոշ կանոնների․

  • Գնահատական տվեք երեխայի արարքին, այլ ոչ թե նրա անձին
  • Գովեք երեխային չափի մեջ, այլապես այն կկորցնի իր կարևոր նշանակությունը
  • Բնականոն վարքի և գործողությունների համար մի գերագնահատեք
  • Մի օգտագործեք գումարային խրախուսանք
  • Խրախուսանքը միշտ իրականացրեք այնպես, որ արդարացի համարվի ընտանքի բոլոր երեխաների կողմից
  • Խրախուսելի պետք է լինի իրականացված գործողությունը, այլ ոչ թե հրահանգված գործողությունը
  • Սովորեցրեք ձեր երեխային շնորհակալ լինել իր հանդեպ ուշադրության համար։

 Արվեստը որպես անձի ինքնարտահյտման ազատություն

  • Սահմանե՛ք ըստ ձեզ ինչ է արվեստը:

Արվեստը հասարակական գիտակցության ձև է, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Արվեստը իրականությունն արտացոլում է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով։ Հնուց ի վեր խորհելով արվեստի էության մասին՝ կարող ենք ասել, որ արվեստը համարվել է և նմանակում բնությանը կամ մարդուն, և խաղ, որտեղ ամեն ինչ պայմանական է, և ինքնանպատակ, այսինքն՝ արվեստն արվեստի կամ արվեստագետների համար, և մարդկանց կրթող, հոգեպես մաքրող գործիք, և զբաղմունք, և ժամանց:

  • Բացատրե՛ք արվեստի մասին առաջացման ուսմունքները:

Արվեստի ծագման վերաբերյալ տեսակետներից մեկի համաձայն՝ արվեստը ծնվել է որպես պաշտամունքն իրականացնելու միջոց, ձև։ Իր պաշտամունքի առարկաներին մարդը ձոնել է օրհներգներ, ստեղծել է կուռք քանդակ-հուշարձաններ և այլն։

Մեկ այլ տեսակետի համաձայն՝ արվեստն առաջացել է մարդու կենցաղային պահանջմունքները բավարարելու համար կիրառական նշանակություն ունեցող իրերի ստեղծմամբ։ Ասենք, եթե նախամարդն ուտում էր ավելի շատ կենդանու նման, ապա աստիճանաբար զարգացող բանական մարդը ստեղծում էր ամանեղեն, որի մեջ ոչ միայն պատրաստում ու պահում էր կերակուր, այլև ուտում էր։ Ըստ այս տեսակետի՝ մարդը, կենցաղային իրերի միջոցով իր պահանջմունքները բավարարելով, աստիճանաբար սկսում է այդ կիրառական իրերը զարդարել, գեղեցկացնել՝ դրանով իսկ ստեղծելով արվեստի նախնական ձևերը։

Եվ կա արվեստի առաջացման մասին զուտ գեղագիտական մոտեցումը, ըստ որի մարդուն՝ որպես տեսակային հատկանիշ, տրված է գեղեցիկի զգացումը։ Այն հասարակության զարգացմանը զուգընթաց աստիճանաբար ավելի ու ավելի է նյութականացել, քանի որ մարդը սովորել է ոչ միայն հիանալ բնության պարգևած գեղեցկությամբ, այլև ստեղծել գեղեցիկ պարագաներ, որոնք անցողիկ չեն բնության երևույթներ նման և միշտ կարող են գեղագիտական հաճույք պատճառել։