Հասարակագիտական ստուգատես․ ամփոփում 2022

Նախ պետք է նշեմ, որ հասարակագիտական ստուգատեսին առաջին անգամ մասնակցեցի․․․Շատ տպավորված եմ․․․

Հասարակագիտական ստուգատեսը սկսվեց կրթահամալիրի հիմնադիր տնօրենի հետ հանդիպումով, և հենց այդ օրվանից էլ ունեցա մեծ հետաքրքրություն և սպասելիքներ ստուգատեսային մեկ ամսվա հետ կապված։

Մարտի 10-ին կայացավ մեր կլոր սեղանը՝ «Պատմության ընտրությամբ դաընթացը ավագ դպրոցում»։ Կլոր սեղանի ընթացքում մենք ներկայացրինք մեր աշխատանքները, լսեցինք մեր ընկերներին, ավելի լավ պատկերացում ունեցանք հասարակագիտական ստուգատեսի և այլ մանրամասների մասին։

Հասարակագիտական ստուգատեսի շրջանում մենք կատարել ենք շատ աշխատանքներ պատմության ընտրությամբ դասընթացի շրջանակում։ Ես ուսումնասիրել եմ պատմագետ Մկրտիչ Ներսիսյանի գործունեությունը և նրա աշխատանքները։ Ինչպես նաև ընթերցել եմ Մեծ պատմաբան Լեոյի Ղազարոս Աղայանի մասին պատմական-գրական ուսումնասիրություն շարքից։

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մեր վերջին հավաք- հանդիպումը եղավ ապրիլի 6-ին, որտեղ հանդես եկան «Ազատ խոսքի» և «Թուրքագիտական» ակումբները՝ ներկայացնելով հասարակագիտական համագործակցային նախագիծ՝ «Հայաստանի ապագան և նրա հարևանները։
Բավականին արդյունավետ, հետաքրքիր ստուգատեսային ամիս էր, որը մի շարք աշխատանքների ամփոփման-ներկայացման լավ հարթակ էր, նաև նոր նախագծերի, նախաձեռնությունների մեկնարկի լավ հնարավորություն։

Оставить комментарий