ԱԳՆ առաքելություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետական կառավարման համակարգի լիազոր մարմինն է, որը մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը:

ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին 2018թ. մարտի 23-ի օրենքով արտաքին գործերի նախարարությանը վերապահված են գործունեության հետևյալ ոլորտները.

  • միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացումօտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունՀայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացումհամաշխարհային քաղաքական և տնտեսական իրադրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկների ներկայացումհամաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացումՀայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովումպետական մարմիններին իրենց գործունեության համար արտաքին քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում։

Բռնապետություն

Բոլոր ժամանակներում պետությունների ներսում անզիջում պայքար է գնացել քաղաքական կառավարման համար: Փաստացի կառավարման երկու ձև գոյություն ունի աշխարհում՝ դեմոկրատիա կամ ժողովրդավարություն և դիկտատուրա կամ բռնապետություն: Ցավոք սրտի, այսօր էլ աշխարհի շատ երկրներում իշխում է կառավարման դիկտատուրական ձևը: Քաղաքական բռնությունը կամ պարզապես բռնապետությունը բնորոշ է հատկապես մահմեդական երկրներին, թեև, իհարկե, կան նաև մահմեդական լուսավորյալ պետություններ՝ Մալազիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և այլն: Հարավային Ամերիկայում նույնպես տարածված է քաղաքական բռնությունը: Չիլին, Կոլումբիան, Արգենտիանան երկար ժամանակ բռնապետական երկրներ են եղել: Բռնապետությունը խորթ չի եղել նաև քաղաքակիրթ Եվրոպային: Հիշենք ֆաշիստական Գերմանիան, Ֆրանկոյի Իսպանական բռնապետությունը: Եվ վերջապես, խորհրդային միությունը որի մի մասն ենք կազմել նաև մենք՝ հայերս…

Ինչու՞ է առաջանում բռնապետություն, և ինչու՞ են ժողովուրդները հանդուրժում այն: Այս հարցին իսկապես դժվար է պատասխանել: Հայտնի է, սակայն, որ երկարատև բռնապետության պայմաններում սոցիալական ցնցումներ քիչ են լինում: Իսկ ժողովրդական երկրներում ազատ խոսքի և գործելու իրավունքը ծնում է տարաբնույթ պայքարի ձևեր, սոցիալական ընդհարումներ և այլն:

Գուցե սա է պատճառը, որ բռնապետությանը այդքան շուտ սովորում է «ժողովուրդը» և սկսում է վախենալ քաղաքական փոփոխություններից: Գուցե նաև մեծ դեր ունի նաև ազգային մտածելակերպը: Մենք՝ հայերս, էությամբ հեղափոխական չենք և դժվարությամբ ենք ընդունում փոփոխությունները: Մենք պահպանողական ազգ ենք: Իսկ Եվրոպացիները ավելի ազատ մտածելակերպ ունեն և հանուն իրենց լավ ապրելակերպի կարող են մեքենաներ այրել, հուշարձաններ ոչնչացնել և անկարգություններ հրահրել:

Անգլիացնի հանրահայտ պետական գործիչ ՈՒինստոն Չերչիլը քաղաքական կառավարման վերաբերյան հետևյալ դիպուկ խոսքն է ասել. «Ժողովրդավարությունը կառավարման վատ եղանակ է, սակայն դրանից ավելի հաջող կառավարման ձև գոյություն չունի»: