Ուղիղ պրիզմայի ծավալը
Ուղիղ պրիզմայի ծավալը հավասար է հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալին՝
V=S հիմք⋅H
Համոզվենք դրանում մի քանի քայլերով:
1. Դիտարկենք ուղղանկյունանիստ, որի անկյունագծերով տարված է հատույթ:
Հատույթով ուղղանկյունանիստը տրոհվում է երկու հավասար եռանկյուն պրիզմաների, որոնց հիմքերում հավասար ուղղանկյուն եռանկյուններ են:
Ուղղանկյունանիստի ծավալի բանաձևից ստանում ենք՝
V ուղղ=2⋅V պրիզմա
SABCD⋅H=2⋅Vպրիզմա
V պրիզմա=SABCD⋅H/2=SABD⋅H
Այսպիսով, V=S հիմք⋅H բանաձևը ճիշտ է այն դեպքում, երբ պրիզմայի հիմքում ուղղանկյուն եռանկյուն է:
2. Եթե պրիզմայի հիմքում կամայական եռանկյուն է, ապա տանելով հարթություն նրա հիմքերի բարձրություններով, ստանում ենք երկու պրիզմաներ, որոնց հիմքերում ուղղանկյուն եռանկյուններ են, և այս դեպքը բերվում է դիտարկված դեպքին՝ նկարում (պրիզմայի հիմքն է):
Այսպիսով, V=S հիմք⋅H բանաձևը ճիշտ է, կամայական ուղիղ եռանկյուն պրիզմայի դեպքում:
3. Վերջապես, ընդհանուր դեպքը, երբ ուղիղ պրիզմայի հիմքում կամայական բազմանկյուն է՝ բերվում է մի քանի եռանկյուն պրիզմաների դեպքին, եթե տանել հարթություններ հիմքերի բազմանկյունների նույն գագաթից դուրս եկող անկյունագծերով: