Գործնական քերականություն

Կետադրություն
Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան, որոնք են. տրոհության՝ [[բացատ]]ը ( ), [[վերջակետ]]ը (։), [[միջակետ]]ը (.), [[ստորակետ]]ը (,) և [[բութ]]ը (՝), առոգանության՝ [[շեշտ]]ը (՛), [[հարցական նշան]]ը (՞) և [[բացականչական նշան]]ը (՜), ու բացահայտության՝ [[չակերտներ]]ը («»), [[փակագծեր]]ը (()), օգտագործվում են նաև ({}), ([]), [[կախման կետեր]]ը (…), [[բազմակետեր]]ը (….), [[միության գծիկ]]ը (-), [[անջատման գիծ]]ը (―), [[ենթամնա]]ն (֊) և [[ապաթարց]]ը (՚)։ Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեքստերում։ Այս հավելյալ նշաններն են. [[Պատիվ (նշան)|պատիվը]] (՟), որն օգտագործվում է հապավումները և փակագրերը նշելու համար, [[քմայնացման նշան]]ը (”), [[աստղանիշ]]ը (*), մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/,/) և այլն։

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և կետադրիր։
1․ Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքերով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշեսի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են  արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

Ինքնաստուգում

  1. Քանի՞ բառազույգերն են իրար հականիշ. 
    բանադրանք-օրհնություն, լայնախոհ-նեղմիտ, ճաղատ-թավամազ, տարրական-պարզագույն, թոշնել-փթթելվաղնջական-հնագույն, սնապարծ-մեծամիտ, անըստգյուտ-կատարյալ, ունևոր-մեծատունգռեհիկ-բարեկիրթ:
  2. Բառերից քանի՞սն են բարդ. 
    միջնորմգործազուրկկորստաբեր, զարտուղի, հանգստավայր, հիսունվեց, գոյամարտ, թուլակազմգնացուցակ:
  3. Նշել այն գոյականները, որոնց հոգնակի թիվը կազմում են –եր վերջավորությամբ. 
    մեներգ, ազգասեր, ջրմուղ, ձիաբեռլողափ, տափաձուկ, սիզաբույս, ֆելիետոն:
  4. Նշել ոջ հոլովման ենթարկվող բառերը.
    թշնամի, տանտիկին, ապակի, կնքահայր, եղբայր, զուգընկերհորաքույրաներ, տալ, երեցկին:
  5. Նշել հոլովվող դերանունները. 
    մենքինչովքեր, ոչ մի, բոլորոչ ոք, որոշ, միմյանց, յուրաքանչյուր ոքամենքը, իրար:
  6. Նշել չեզոք սեռի բայերը. 
    մտնելնկարել, զգալ, հանդիպել, տիրել, բացված էպարզվեցճեղքելելնելընկնել, զիջողփոխված եքմրսել, դավաճանել:
  7. Նշել ձևի մակբայները. 
    հազիվբացեիբաց, առաջ, դանդաղորենխստիվ, օր օրի, միշտ, երիցս, հոտնկայս, միշտ:
  8. Նշել կապերը. 
    հանդերձ, միջև, երիցս, երբ, գրեթե, շնորհիվ, պատիվ, ի հեճուկս, վրա, այնուամենայնիվ:
  9. Ձևաբանական վերլուծության ենթարկել տրված բառերը:
    Ամբողջ _________________________________________________________________________________
    Երբեք __________________________________________________________________________________
    Հազվագյուտ ____________________________________________________________________________
    Թվում էր————

Ինքնաստուգում

  1. Տրված բառերից քանիսո՞ւմ է գրվում չ.
    ճաճան__, կտրի__աբար, միջև, անտերուն__, ակնակապիճ, ա__ագեղ, փար__, ճանաչել,
    փուջ, զեղչել, Սո__ի պճրանք, խառնիճաղանճ, թռչուն:
  2. Տրված բառերում քանի՞ ուղղագրական սխալ կա: Ուղղել տառասխալները.
    արհամարել, նշտարենի, ամբարիշտ, կրթել, ապաշխարել, վայրկյան, բանբեր, թիկնոց,
    որևե:
  3. Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են առանց գծիկի.
    զրուց (ընկեր), կողք (կողքի), կապ (կանաչ), ասել (լսել), ռուս (ամերիկյան), հինգ (հարյուրամյա),
    փոքր (ինչ), տուն (թանգարան):
  4. Տրվածներից քանիսո՞ւմ են բաղադրյալ հատուկ անունների բոլոր բաղադրիչները գրվում մեծատառով: Ընդգծել դրանք.
    ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐԱՅԻ ԼԵՌ, ՄԱՐՏԻ ՈՒԹ, ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ, ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ, ՆՈՐ ՆՈՐՔ, ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ:
  5. Քանի՞ հնչյուն կա.
    ձկնկիթ -3
    քրթմնջյուն-2 բառերում։
  6. Քանի՞ բառում երկրորդ արմատի հնչյունափոխություն կա: Ընդգծել դրանք. (0,5 միավոր)
    մեղմահնչյուն, սպառազեն, տխրահռչակ, կարգադրել, լրատվական, գիտահանրամատչելի, արևմտյան, ուսումնատենչ:
  7. Բառերից քանիսո՞ւմ հնչյունափոխություն կա.
    սիգաճեմ, ծնունդ, ընտրել, որևէ, բազմաոստ, չարորակ, որդեսեր, ջրափոս, լաջվարդ, հրապարակ:

Միջին հայերեն

 «Այր մի գող բազում գողութիւնս արար

և եկեալ ի զղջումն և ոչ էր թարկեր զգողութիւն և գնաց խոս-

տովանեցաւ իմաստուն վարդապետի միոյ. Յայնժամ ասաց

Վարդապետն, թե չես կարել թարկեր, դու զայս բանս ասա,

յեբ ի զողութիւն երթաս …» (Այգեկցի, XII—XIII դարեր):

Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեացզբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քոքաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնացինհեռացան: Ծաղիկներ երևացին մեր երկրում, հասավ էտելու ժամանակը, տատրակի ձայնը լսվեց մեր երկրում: Թզենին արձակեցիրբողբոջը, մեր ծաղկած որթերը արձակեցին իրենց բույրը: Վեր կաց արի, իմ մերձավոր, իմաաղավնի։ Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի արա ինձ քո խոսքը. 
քանի որ քո խոսքը քաղցր է և քո տեսքը գեղեցիկ է։

Հայոց լեզու․ Գործնական քերականություն

Տրված բարդ նախադասությունները փոխակերպել պարզ նախադասության.

1. Զբոսաշրջիկները հասան հուշարձանին, որը կառուցվել է մեկ դար առաջ։

Զբոսաշրջիկները հասան մեկ դար առաջ կառուցված հուշարձանին:

2. Այդ ամենն անշուշտ ձեռնտու կլիներ, եթե կարողանային աշխատաանքները ճիշտկազմակերպել։

Այդ ամենը ճիշտ կազմակերպման դեպքում ձեռնտու կլիներ:

3. Բոլորին հայտնի էր, որ նա լավ քանդակագործ է։
Բոլորին հայտնի է նրա հանրաճանաչ լավ քանդակագործ է լինելը։

4. Երբ աշխատանքն ավարտեց, հավաքեց գործիքները։
Նա հավաքեց գործիքները աշխատանքի ավարտից հետո:

5. Աղբյուրի մեղմ կարկաչը հանգստություն բերեց նրանց սրտերին, ովքեր եկել էին հեռուքաղաքից։
Հեռու քաղաքից եկածներին աղբյուրի մեղմ կարկաչը հանգստություն բերեց:

6. Ցանկանում էր անպայման գնալ, որպեսզի բերի իրեն անհրաժեշտ նյութերը։
Նա ցանկանում էր անպայման գնալ իրեն անհրաժեշտ նյութերը բերելու:

7. Ընտրել էր այն գրքերը, որոնք հետաքրքիր էին։
Ընտրել էր հետաքրքիր գրքերը:

8. Բոլորը հավաքվել էին սրահում, որ դիմավորեն եկող հյուրերին։
Հյուրերին դիմավորողները հավաքված էին սրահում:

9. Բոլորը նոր միայն իմացան, որ նա մրցանակ է ստացել։
Բոլորը նոր իմացան նրա ստացած մրցանակի մասին:

10. Նախքան աշխատանքը կսկսեր, մի քանի անգամ հաշվարկներ կատարեց։
Մի քանի անգամ հաշվարկեր կատարեց նախքան աշխատանքի սկսվելը:

11.Որպեսզի մինչև մութն ընկնելը հասնի գյուղ, անտառապահը գնաց լեռնային ծուռումուռկածանով:

Մինչև մութն ընկնելը գյուղ հասնելու համար, անտառապահը գնաց լեռնային ծուռումուռկածանով

12. Եթե սուրհանդակը ուշանար, արքան օգնական զորք էր ուղարկելու:

Սուրհանդակի ուշանալու դեպքում, արքան օգնական զորք էր ուղարկելու:

13.Երբ բանտից ազատվեց, Օհանը այլևս չուզեց տեսնել իր դավաճան ընկերներին:

Բանտից ազատվելուց հետո, Օհանը այլևս չուզեց տեսնել իր դավաճան ընկերներին:

14.Կարկաչուն գետի ափին հինավուրց ընկուզենին է, որի տերևներն արդեն դեղնել էին:

Կարկաչուն գետի ափին տերևներն արդեն դեղնած հինավուրց ընկուզենին է։

15. Ծովն այնքան հանդարտ էր, որ թվում էր շքեղ կտավից իջած անշարժ պատկեր:

Կետադրական աշխատանք

Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին՝ սև: Աճպարարը նապաստակինիջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից՝ արժանանալովհանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները

շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին՝ մինչև իսկ ապշում, որովհետևայն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են ստեղծել՝ կրկես։ Այնտեղպետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում՝պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը հետևելովայդ անխախտ պայմանավորվածությանը՝ անբասիր պարտաճանաչությամբ կատարում էրիր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար, իրենց ամենօրյատեղերում էին, թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը, և թե՛ աճպարարը: Եվ

աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ իրեն, չնայած, երևի, միլիոն անգամ կատարել էր:

Գործնական քերականություն․ մարտ

1. Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ
երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։

Հաց, ծով, ալեկոծվել, քար, երկաթե։

1Հացի որակի ցուցանիշներ են արտաքին տեսքը, փափուկ միջուկի վիճակը, համը, հոտը, ինչպես նաև խոնավությունը, թթվայնությունը և ծակոտկենությունը:

Նա մերժեց հաց ուտելու հրավերքը՝ գերադասելով փոխարենը մնալ սենյակում և ավելորդ անգամ մարդկանց հետ չշփվել։

2 Հայացք նետեց դեպի Արմինեն, և այդ վայրկյանին, հանդիպելով օրիորդի ծով աչքերին, ն գիտակցեց՝ կյանքը իմաստ ունի։

Նստած սպիտակ ավազին նա նայում էր ալիքներին և հիանում ծովի գեղեցկությամբ։

3 Նկարիչը ձգտում էր ամեն կերպ պատկերել ալեկոծվող ծովի գեղեցկությունը։

Ես նայում էի նրա ալեկոծված դեմքին և մտածում ինչպես հանգստգացնեմ նրա ցավը։

4 Պարզապես մեկ անգամ նրա աչքերի մեջ նայելուց հետո ինձ սկսեց թվալ, որ քարը նետողը նա չի եղել։

Աղջկա քար սիրտը կոտրվեց ապակու պես։

5 Նա հրեց երկաթե դուռը և ներս մտավ։

֊ Երբեմն ես նախանձում եմ կանանց ում անվանել են «երկաթե լեդի» ։

2.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն) ֊ կարկաչուն
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ) ֊ բարձր
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն) ֊ բուրավետ
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն) ֊ ասֆալտապատ
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ) ֊ կահավորված
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ) ֊ քարե
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց) ֊ կիսավեր
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ) ֊ քանդակազարդ
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր) ֊ անձրևաբեր
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն) ֊ կաշեպատ

3.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

2. Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։

1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

1․ Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ, քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործդիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտզբոսավայրհացաթխում։

Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

Արև – արևաշող, արևածագ, արևամուտ, արևածաղիկ, արևադարձ
լույս – լուսամուտ, լուսարձակ, լուսատիտիկ, լուսաբաց, լուսազարդ
հող – հողագործ, հողատարածք, հողաբերք, հողածածկ, հողակտոր
ջուր – ջրծաղիկ, ջրցան, ջրափոս, ջրակայուն, ջրածածկ
նկար – նկարազարդ, գունանկար, նկարիչ, նկարացանկ, նկարաշարք

Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն, գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն, ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն, ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն, շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

4. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6 նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝ չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ, քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլուն-փայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-լուսանկարչություն

Նախածանց-արմատ-վերջածանց-տգեղություն

Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-բազմագիտական

Արմատ-արմատ-բազմանդամ

Արմատ-վերջածանց,վերջածանց-հաջորդականություն

Նախածանց-հոդակապ-արմատ-

Արմատ-հոդակապ-արմատ-ժամացույց

Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:

Ժողովուրդներ-ը տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով:

Ժողովուրդներ-ն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում: Աստղադիտակ-ը դանիացի ապակեգործներ-են ստեղծել:

Աստղադիտակ- ը ստեղծել են դանիացի ապակեգործներ-:

Եվրոպացիներ-ն առաջին անգամ արևածաղիկ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-ն: Արևածաղիկն-առաջին անգամ եվրոպացիները-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներմեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկն, երբ հայտնագործեցին Ամերիկան: Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարը ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։ 2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են շարժվում դեպի ծանծաղուտը։

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

 Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

Գործնական քերականություն

Լրացնել բաց թողած տառերը

Տասներկուեևորդ դարում անողոք ու անօրեն թշնամին պաշարեց Բաղաբերդը: Երբ գրավեց այն, հրո ճարակ դարձրեց ավելի քան իննսուն հազար մագաղաթե մատյան:
Մինչ այդ քաջարի մի հայորդի փորձեց ինչ-որ բան փրկել: Կտրիճ երիտասարդը մեջքին կապեց տասնինը թանկարժեք մատյններ, ահռելի անդնդախոր կիրճի վրայով պարանով անցավ հանդիպակաց կողմը: Մտավ անտառ ու կանգ առավ հաստաբուն մի թխկենու մոտ: Փրկված մատյանները թաքցրեց սաղարթախիտ ծառի հսկայական փչակում:
Անձնվեր երիտասարդի մասին որևէ տեղեկություն չի պահպանվել, իսկ փչակը ութ հարյուր տարի ծառայեց իբրև յուրօրինակ մի մատենադարան, որը հայտնաբերվեց պատահաբար: Այժմ հնամենի մատյնները պահպանվում են մեր երկրի գլխավոր ձեռագրատանը։

Գործնական քերականություն

Կետադրական աշխատանք

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ, ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը` պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն` բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում` դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանու, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն, կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:

Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ երբ և ով էր կորիզը նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզը հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ՝ եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով և գյուղի տղաների հերթական կենսախինդ սերունդը դարձյալ չհամբերելով կմագլցի վեր, կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները շտապելուց ու խառնաշփոթից մի քանի ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում՝ կիսավեր
գմբեթի վրա, կսեղմվեն իրար, ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը, կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր հարսանեկան զգեստը։

Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին՝ սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից՝ արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ՝ ապշում, որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են ստեղծել՝ կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում՝ պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը՝ անբասիր պարտաճանաչությամբ, կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար, իրենց ամենօրյա տեղերում էին՝ թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը, և թե՛ աճպարարը: Եվ աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ իրեն՝ չնայած երևի միլիոն անգամ կատարել էր: