Հետազոտական աշխատանք

Word տարբերակը

Առարկա-հայոց լեզու և գրականություն

Վերջնաժամկետը-մայիս

Հետազոտական աշխատանքը պետք է ունենա հետևյալ կառուցվածքային բաղադրիչները՝

  • բովանդակություն
  • ներածություն
  • հիմնական մաս
  • ամփոփում
  • օգտագործված գրականության ցանկ։

Աշխատանքի առաջին էջում պետք է լինի՝

  • դասարան-11-5
  • հեղինակի անունը, ազգանունը-Անի Գրիգորյան
  • աշխատանքի վերնագիրը-Հոգնակիի կազմության օրինաչափություններն ու բացառությունները Վ․Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» վիպակում
  • ղեկավարի անունը և ազգանունը-Ելենա Սարգսյան

Բովանդակություն

Բովանդակությունը պետք է երևա աշխատանքի սկզբում և ունենա՝

  • ներածություն,
  • բոլոր բաժինների, ենթաբաժինների և կետերի անվանումները
  • ամփոփում,
  • օգտագործված գրականության ցանկ,
  • տեսանյութեր, ձայնանյութեր․․․․

Ներածություն

Ներածությունը աշխատանքի ներածական մասն է: Այստեղ համառոտ ներկայացվում է աշխատանքը (բացի աշխատանքի արդյունքներից և եզրակացություններից): 
Պետք է երևա՝

  • աշխատանքի նպատակը
  • խնդիրները
  • կատարման ժամկետը
  • ներկայացվում է աշխատանքի կառուցվածքը 

Ներածությունը, որպես կանոն, հակիրճ բաժին է, նրա ծավալը չպետք է գերազանցի 3 էջը։

Հիմնական մաս

Այստեղ ներառվում են աշխատանքի գլուխներն ու ենթագլուխները։ Տեսական գլուխներում պետք է

  • արտացոլվի ընտրված թեմայի հիմնավորումը,
  • համառոտ ներկայացվեն այդ թեմայով գոյություն ունեցող այն աշխատությունները, որոնք ուսումնասիրել կամ որոնցից օգտվել է հեղինակը,
  • իրականցման քայլերը,
  • արդյունքները,
  • եզրահանգումները,
  • օգտագործած գրականությունը-Վ. Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ»,

Վերջաբանը կամ եզրակացությունը պետք է պարունակի.

  • հետազոտությունների հիմնական արդյունքները և դրանց հիման վրա արված եզրակացությունները,
  • տեսանյութեր, ձայնանյութեր

Վերջաբանը, որպես կանոն, հակիրճ բաժին է, և նրա ծավալը չպետք է գերազանցի. 2-3 էջը:
Ընդհանուր աշխատանքը պետք է պարունակի 16 էջ։
Ավարտված հետազոտական աշխատանքը հեղինակը ներկայացնում է հանրային ցուցադրությամբ։