Միրհավը

Կրկին Բակունցը իր հետաքրքիր համեմատություններով։ Այս անգամ Միրհավը համեմատում է Սոնայի հետ։ Միրհավները զգույշ թռչուններ են, ինչպես Սոնան։ Դիլան դային լավ գիտեր այդ մասին։

Կարելի է պարզապես վայելել այս պատվածքը ընթերցելիս։ Երբ Դիլան դային կրակում է Միրհավին, բայց արդյունքում ստանում է երկու փետուր, իսկ թռչունը շարունակում է իր ուղղությամբ թռչել։

Դիլանին գտավ անտառապահը և նրան մտրակեց և դեռ բավականին երկար ժամանակ հետո, միրհավի թռչելուց հետո հարվածներից ստացված ցավը նա դեռ զգում էր: Ես դա նմանեցնում եմ այն ցավին, որ նա զգաց, երբ Սոնան ամուսնացավ, հետո էլ մահացավ: Այդ ֆիզիկական ցավը, ինչպես Դիլան դայի տխրությունն ու ցավը, երկար ժամանակ չէր անցնելու:

Իսկ միրհավի փետուրները խորհրդանշում են այն հիշողությունները, որոնք միշտ կան բոլորիս կյանքում։ Այն հիշողությունները, որոնք կարծես ամենալավն են, ամենասիրելին, բայց միևնույն ժամանակ՝ ամենացավոտը․․․

Կարդում ենք Բակունց

Ալպիական մանուշակը

Ինչպես Բակունցի շատ ստեղծագործություններ, «Ալպիական մանուշակն» էլ մարդկային արժեքների մասին էր, որտեղ համեմատվում են տարբեր մարդկանց աշխարհայացքները։

Այստեղ տեսնում ենք երեք ձիավորի։ Առաջինը՝ շատ պարզ, մտածում էի միայն սնվելու մասին։ Երկրորդը՝ բնագետ էր, ով ուսումնասիրում էր ամեն քարը, անտեսելով մանուշակներին։ Երրորդը՝ նկարիչը, նկարում էր ամեն բան, նա նկատում էր այնպիսի բաներ, որպիսին մնացածը չե նկատում, չնայած, որ նրանց շուրջ է կատարվում։ Այսպես, համեմատելով այս երեքին, հեղինակը ցականում է ցույց տալ, որ մենք բոլորս տարբեր ենք, կարող ենք նայելով նույն երևույթին, տարբեր բաներ տեսնել, լսենք նույնը, բայց այլ ձև ընկալենք․․․

 Կաքավաբերդի և Բասուտա գետի մասին

Կաքավաբերդը հին հայկական բերդ է, որը գտնվում է  Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում։ Հովհաննես Դրասխանակետցին նշել է, որ բերդը պատկանում էր Բագրատունիներին, այսինքն այն գոյություն է ունեցել դեռևս 885-1045 թվականներին։ Կաքավաբերդը այսօր լավ պահպանված եզակի ամրոցներից մեկն է։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։ Շատ հետաքրքկիր տեղեկություն է նաև այն, որ ըստ Դրասխանակերտցու 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Կաքավաբերդը եղել է Գևորգ Մարզպետունու հենակետ-նստավայրը, որը մանրամասն նկարագրել է մեծ վիպասան Մուրացանը «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում: Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։

Ամրոցը գտնվում է 2075 մ բարձրությամբ լեռնագագաթին` երեք կողմերից խոր ձորերով շրջապատված: Պահպանվել են դեպի հյուսիսարևելք ձգվող` 2-2,5 մ հաստությամբ պարիսպները, 8-10 մ բարձրությամբ աշտարակները, ամրոցի ներսում գտնվող եկեղեցու և տնտեսական շինությունների ավերակները:

Կաքավաբերդն ունի պատմամշակութային չափազանց մեծ արժեք և դարեր շարունակ իր կատարած դերով խիստ կարևորվում է թե´ Մազազ գավառի և թե´ ողջ Այրարատ նահանգի պատմության ուսումնասիրության համար: Կաքավաբերդը պատմական Հայաստանի ամրոցաշինության լավագույն օրինակներից է:

Բասուտա գետ

Գյուղը գտնվում է Մեղրու լեռնաշղթայի լանջին՝ Ծավ գետի ափին։ Կլիման մեղմ է։ Պատմական աղբյուրներում գյուղը հիշատակվում է XVIII դարի կեսից, նշված է Ղուկաս Սեբաստացու «Ընտիր պատմություն Դավիթ Բեկի» աշխատության մեջ։ Հիշատակվում է նաև Թազաշեն անվամբ։ Ծավում կա եկեղեցի, իսկ շրջակայքում՝ եկեղեցի, գերեզմանոց, գյուղատեղիներ, Կըզկալա և Ղազաղռան կոչված բերդերի ավերակները։ Ծավից 6-7 կմ հարավ-արևելք գտնվում է Ակսել Բակունցի նկարագրած Մթնաձոր անտառը, իսկ 2 կմ հեռավորության վրա՝ Սոսու պուրակ արգելավայրը։ Բասուտա գետը, ժամանակին հարուստ էր կարմրախայտ կոչվող ձկներով: Իզուր չէ, որ այս տարածքների հանդեպ անտարբեր չէին թուրքերը:

Ծավի համայնքի մեջ է մտնում Շիշկերտ գյուղը։

No photo description available.

Սփյուռքահայ գրականություն․ Զահրատ

ՕՏԱՐ

Քաղաքին այդ կողմերը օտար էին Կիկոյին
Բարձր բարձր շէնքերը օտար
Մարդիկը – գեղեցիկ կիները օտար

Գոգնոց հագած աղջիկ մը եկաւ
Հինգ ղրուշ դրաւ ափին –
Օտար էին մարդիկը – օտար –
Կիկօ մուրալու չէր ելած

Իհարկե, չենք զարմանում, երբ տեսնում ենք, որ սփուռքահայ գրողի բանաստեղծությունը վերնագրված է «օտար»։ Բայց որքա՜ն գեղեցիկ բանաստեղծություն է, որքա՜ն ցավ կատողերի մեջ։ Ընտրեցի հենց այս բանաստեղծությունը, քանի որ լավ է երևում ցանկացած՝ իր երկրից, հայրենիքից հեռու մարդու ապրումերը։ Ամեն բան կարծես օտարանում է՝ մարդիկ, շենքերը, քաղաքը․․․

Սահյանական օրեր

(Հմայակ Սահակի Գրիգորյան) 20-րդ դարի հայ քնարերգության տաղանդավոր և մեծ ժողովրդականություն վայելող ներկայացուցիչներից է: Ծնվել է 1914թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի հեռավոր անկյուններից մեկում` Սիսիանի Լոր գյուղում`տոհմիկ հայ գյուղացու ընտանիքում: Հայրենական տան` «անպաճույճ գեղջկական խրճիթի» պատկերը հետագայում միշտ անբաժան է եղել նրանից` դառնալով քնարական և խոհական շատ բանաստեղծությունների ներշնչանքի աղբյուր:

Ծննդավայրում նախնական կրթությունն ստանալուց հետո ապագա բանաստեղծը ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Բաքու: Այստեղ նա ստացել է միջնակարգ կրթություն, ապա ավարտել տեղի հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը:

Հ. Սահյանը հայ բանաստեղծության այն սերնդի ներկայացուցիչներից էր, որոնց վիճակված էր գրական մկրտություն ստանալ Հայրենական մեծ պատերազմի դժոխային քուրայում: Որպես զինվոր ու բանաստեղծ` նա անմիջականորեն ապրեց ու զգաց պատերազմի ողջ մղձավանջն ու ողբերգությունը: Սակայն այդ մղձավանջի, թնդանոթների և արկերի որոտի ու պայթյունների մեջ անգամ բանաստեղծի հոգու գաղտնարաններում լսելի էր հայրենի բնության կանչը: Եվ պատահական չէր, որ 1944թ. լույս տեսավ Սահյանի «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությունը, որը զինվոր-բանաստեղծի` հայրենի եզերքի նկատմամբ տածած կարոտի, բնության հավերժության ու հաղթանակի հանդեպ ունեցած հավատի երգն է` հակառակ պատերազմի ու մահվան: Պատերազմից հետո` 1946թ., լույս տեսավ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն, որը, կարծես, երախտիքի այն առաջին խոսքն էր, այն տուրքը, որ պետք է մատուցեր բանաստեղծը իր ծննդավայրին:

 «Դուք խոսքի նկարիչ եք: Բնանկարի մեջ Դուք կարողանում եք տալ դիմանկար, դիմանկարի մեջ` բնանկար:» Լև Օզերով

Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա

Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա…
Խելագարվել է կյանքը տագնապից,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խաղաղ օրերը գնում են ձեռից,
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
Խելագարվել են ցորեն ու բողբոջ,
Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Աչքերը չռել իմ հոգու վրա…
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
Բայց կյանքս անցավ……Եվ հազար ափսոս,
Որ հնար չունեմ խելագարվելու:

Միշտ զարմացել եմ, թե ինչես է Համո Սահյանը շարադրում բառերը, հնչյունները, նրանք կարծես բուժում են հոգս։ Երբեմն նրա բանաստեղծությունները նմանեցնում եմ Նարեկին, քանի որ կարծես ընկերակցի քեզ։ Բանաստեղծության վերնագիրը հենց, կարծում եմ, բոլորիս հոգեհարազատ է, հաճախ լսվող և արտաբերվող արտահայտություն է։ Այո, բոլորիս էլ ասում են «խելոք մնա՛», հաճախ, առանց փորձելու հասկանալ մեր քայլերը։

«Միջմշակութային կապեր» նախագիծ․ Թարգմանություն

William Shakespeare Sonnet 98

From you have I been absent in the spring,
When proud-pied April, dressed in all his trim,
Hath put a spirit of youth in everything,
That heavy Saturn laughed and leaped with him.
Yet nor the lays of birds, nor the sweet smell
Of different flowers in odour and in hue,
Could make me any summer’s story tell,
Or from their proud lap pluck them where they grew:
Nor did I wonder at the lily’s white,
Nor praise the deep vermilion in the rose;
They were but sweet, but figures of delight
Drawn after you, – you pattern of all those.
    Yet seem’d it winter still, and, you away,
    As with your shadow I with these did play.

Այս գարուն ես քո կյանքում բացակա ստացա 

Եվ երբ ապրիլն իր գունեղ հագուստով լիովին զուգված 

Ամենը լցրեց մանկական ոգով 

Եվ տիեզերքում Սատուրնը ծիծաղեց և ցատկոտեց։ 

Սակայն ո՛չ թռչունների ձայները, և ո՛չ էլ անուշաբույր ծաղիկների գունեղ երանգները 

Չեն կարող ստիպել ինձ պատմել ամառային պատմություններս 

Կամ քաղել ծաղիկները խոր արմատներից, 

Որտեղից ծիլ են տալիս։ 

Չէ՞ որ ես երբեք չեմ զարմացել շուշանի սպիտակի վրա 

Չեմ սիրել վարդի մուգ կարմիրը 

Նրանք թեև քաղցր են, սակայն զուտ էսքիզներ են քեզ պես 

Նկարված քո կողմից, դու ես դրանց էսքիզները։ 

Եվ թվում է՝ ձմեռ է դեռ, իսկ ես առանց քեզ 

Թվում է, թե խաղացի սրանց հետ, ինչպես քո ստվերի հետ։ 

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Թումանյանի հոդվածները

Ձևն ու հոգին

Այս հոդվածում Թումանյանը անդրադառնում է որոշ երևույթների նյութական և հոգևոր իմաստներին։ Իսկպաես, մենք ամեն ինչի մեջ տեսնում ենք միայն արտաքինը, ոչ ոք ուշադրություն չի դարձնում մարդկանց ներքինին, և ինչո՞ւ միայն մարդկանց։ Թումանյանը նշում է, որ օրինակ ուսումնարան ասելիս պատկերացնում ենք ոչ թե ուսուցչին, այլ հենց շենքը, և դա է պատճառը, որ ժամանակի ընթացքում ուսուցչի հանդեպ հարգանքը կորում է։ Մարդիկ ապրում են միայն իրենց արտաքինը փոխելով, գեղեցկացնելով, քանի որ լավ գիտեն, որ ոչ ոքի հետաքրքիր չի ներքինը։ Եթե փորձենք ամեն ինչի մեջ գտնել ներքին իմաստը, կարծում եմ կյանքը ավելի գեղեցիկ կլինի։

Դառնացած ժողովուրդ

Ժողովուրդը ժամանակի ընթացքում միշտ էլ դառանցել է, քանի որ միշտ եղել է նախանձը։ Կարծում եմ, հենց նախանձն է բերում ամեն վատ բան։ Նախանձից են մարդիկ չարանում, մյուսի վատը ցանկանում, և այնքան են կենտրորանում միայն ուրիշի վատի վրա, որ ժամանակ չեն ունենում զբաղվել իրենցով, այնպես անեն, որ ուրիշին նախանձելու տեղ չունենան։ Նախանձն էլ, երևի, գալիս է մրցակցությունից, կամ հենց մարդու մեջ է եղել միշտ։ Կան մարդիկ, ովքեր չեն էլ կարողանում նախանձել, բայց ցավոք՝ քիչ են։ Ժամանակի ընթացքում մարդիկ սկսում են ներսից փչանալ, մտածել միայն ուրիշի դժբախտության մասին։ Եվ այսքան ժամանակ ոչ ոք չի կարողացել հաղթահարել այս ամենը, քանի որ հաղթահարելու համար պետք է մենախորքից, ամենաներսից փորձենք ուղղել ինքներս մեզ։

Թումանյան «Մի՞թե դժվար է»

Իհարկե, այս հոդվածը Թումանյանը գրել է 1913 թվականին, բայց այն այսօր էլ չափազանց արդի է։ Այսօր էլ մասրդիկ ժամանակ կամ հավես չեն ունենում իրենց հարազատների հետ ժամանակ անց կացնել, ուրախանալ, և դա այնքան խորթ է դառել բոլորիս համար, որ զարմանում ենք, երբ մի պահ, հարազատների հետ ուրախանալիս, նայում ենք մեզ կողքից, համեմատում ենք մեզ մենակ աշխատելիս և հարազատների հետ ուրախանալիս։ Դա մի պահ է տևում, սակայն հասցնում ես հասկանալ, թե ինչքան էմոցիա, էներգիա ես ստանում մի երեկո ընկերների, բարեկամների հետ անց կացնելիս, հասկանում ես, որ կան մարդիկ, ում հետ իսկապես քեզ լավ ես զգում։ Բայց դա իրոք հազվադեպ է լինում, և դա է պատճառը, որ մենք հաճախ ենք մեզ մենակ զգում։ Կարծում եմ գոնե սա այդքան էլ դժվար չէ ուղղելը․․․

Հայի հոգին

Թումանյանը մարդկանց բաժանում է երկու խմբի՝ մարդիկ ովքեր առանց իշխանության, առանց ինչ-որ բանի ունեն իրենց տեղը, միշտ երևում են իրենց ինքնուրույր կերպարի շնորհին։ Իսկ երկրորդ խմբին պատկանող մարդիկ կարողնաում են առաջ գնալ միայն իրենց զբաղեցրած պաշտոնի կամ աստիճանի հաշվին, և, մի օր, երբ նրանք կորցնեն այդ պաշտոնը, ոչինչ չեն կարողանա անել։ Եվ հայերը իսկապես շատ են ընկնում պաշտոնի հետևից՝ մոռանալով իսկական արժեքների մասին և ձգտելով նյութականին։

Շատ հետաքրքիր նախագիծ էր, քանի որ, այն Թումանյանը, ով իմ համար եղել է հեքաթագիր, իմ մանկության մի մասը, այսօր նաև օգնում է ինձ ավելի ատկերավոր հասկանալ և ըմբռնել խնդիրները, որոնց առընչվում եմ դեռահասության շրջանում։ Եվ, այո, նրա հոդվածները չափազանց արդիական են։

Կատվի սիմվոլիկան տարբեր մշակույթներում

Կատուները մարդկային հասարակության մի մասն են եղել հազարավոր տարիներ, և նրանց սիմվոլիկան մեծապես փոխվել է պատմության ընթացքում և տարբեր մշակույթներում: Հին Եգիպտոսում կատուներին հարգում էին որպես սուրբ արարածներ և նույնիսկ երկրպագում էին որպես աստվածներ: Կնոջ մարմնով և կատվի գլխով պատկերված Բաստետ աստվածուհին եղել է կանանց, երեխաների և տնային կյանքի պաշտպանը։ Կատու սպանելը, նույնիսկ պատահաբար, ծանր հանցագործություն էր, որը պատժվում էր մահապատժով։

Միջնադարյան Եվրոպայում կատուները հաճախ կապվում էին կախարդների հետ և համարվում էին չար: Մարդիկ հավատում էին, որ կատուները կախարդների ծանոթ հոգիներն են, որոնք օգնում են նրանց կատարել իրենց կախարդանքը և դժբախտություն բերել շրջապատողներին: Արդյունքում այս ընթացքում բազմաթիվ կատուներ են որսացել ու սպանվել։

Ճապոնական մշակույթում կատուները վաղուց համարվում են հաջողակ և խորհրդանշական դեր ունեն իրենց տերերին հարստություն և բարգավաճում բերելու գործում: Հայտնի «մանեկի-նեկոն» կամ «բողոքող կատուն» բարի բախտ գրավելու հայտնի թալիսման է և հաճախ հանդիպում է տներում և ձեռնարկություններում:

Ժամանակակից արևմտյան մշակույթներում կատուները հաճախ դիտվում են որպես գեղեցիկ և փափկասուն ընտանի կենդանիներ, բայց նրանք դեռ պահպանում են իրենց առեղծվածային սիմվոլիզմը: Օրինակ, սև կատուները հաճախ ասոցացվում են Հելոուինի հետ և համարվում են առեղծվածի և մոգության խորհրդանիշներ: Ենթադրվում է, որ դրանք նաև հաջողություն են բերում նրանց, ովքեր ունեն դրանք:

Ընդհանուր առմամբ, կատուների սիմվոլիկան մեծապես փոխվել է պատմության ընթացքում և տարբեր մշակույթների ընթացքում, բայց նրանք մնում են աշխարհի ամենասիրված և առեղծվածային արարածներից մեկը: Անկախ նրանից, թե նրանք հարգվում են որպես աստվածներ, վախենում են որպես չար ոգիներ, կամ սիրում են որպես ընտանի կենդանիներ, կատուները շարունակում են գերել և ոգեշնչել մարդկանց անթիվ ձևերով:

«Ուլտարի կատուները»

Ուլտարում բնակվում էր մի ընտանիք՝ կին և ամուսին։ Նրանց բոլորը տարօրինակ էին համարում, և իրոք, նրանք տարօրինակ էին, քանի որ հաճույք էին ստանում կենդանիներին սպանելիս։ Նրանց պատճառով մարդիկ հաճախ էին կորցնում իրենք սիրելի կենդանուն, բայց միևնույնն է ժամանկը անցնում էր ու ոչինչ չէր փոխվում։ Սակայն մի օր օտարականների հետ Ուլտար եկավ մի տղա, ով ուներ մի սև կատու։ Բնականաբար, այդ սև կատուն էլ ընկավ մեր դաժան հարևանների ձեռքը, իսկ մյուսները տղային պատմեցին այդ ընտանիքի մասին։ Տղան լսեց և սկսեց աղոթել։

Գիշերը օտարականները լքեցին Ուլտարը, իսկ մարդիկ գտան իրենց կատուներին։ Սակայն նրանք փոխվել էին, այլևս չէին ուտում, կաթ չէին խմում։ Իսկ երկու շաբաթ անց գտնվեց երկու կմախք։ Այդ պատմությունից հետո Ուլտարում արգելվեց կատուներին սպանել։

Եվ իրոք, չեմ կարողանում հասկանալ կենդանիներին նեղացնելու իմաստը, համարում եմ, որ նրանք ունեն հավասար իրավունքներ ապրելու երկրի վրա, որքան մարդիկ։ Պարզապես պետք է ընդունել բնության ստեղծած ցանկացած էակի և կարևորը՝ սիրել․․․

«Կարդում ենք Տերյան» նախագիծ

Տերյանը համարվում է դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող։ Հայերենում գրեթե բոլոր բառերի շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա։ Դրանից հայ բանաստեղծները հաճախ են կաշկանդվել, և միայն Տերյանն է անտեսել դա և հիմնադրել արևելահայ շեշտական բանաստեղծությունները՝  քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս։ Նաև Տերյանն առաջինն է հայկական պոեզիա ներմուծել ռուսական և եվրոպական բանաստեղծության տեսակները՝ սոնետը, տրիոլետը, ռոնդոն և այլն։ Տերյանն իսկապես մեծ ներդրում է ունեցել հայկական պոեզիայի մեջ։ իսկ նրա բանաստեղծությունները երբեք չեն կորցրել իրենց հզոր ուժը։ Մինչ օրս նրա սիրային բանաստեղծությունները հաճույքով ընթերցում են պատանիները, իսկ իր հայերնասիրական բանաստեղծությունները այսօր էլ մեծ հույս և հավատք են ներշնչում ընթերցողին։ Իսկ Ռաֆայել Իշխանյանը համարել է, որ յուրաքանչյուրը, ով կարողանում է լավ արտասանել Տերյան, լավ է տիրապետում գրական հայերենին։

1918 թվականին Տերյանն իր անմիջական մասնակցությունը ցուցաբերեց Հյուսիսային Կովկասում և Աստրախանում քաղաքացիական պատերազմի թոհուբոհում հայտնված հազարավոր հայ փախստականների փրկության գործին: Նա օգտագործեց խորհրդային կառավարության կողմից տված 6 միլիոն ռուբլին, որպեսզի օգնի հայերին․ նա բոլորին կացարան էր տրամադրում, ապրուստի միջոց էր տալիս, դեղորայք էր գնում։ Նա ամբողջ գումարը ծաղսել էր միայն հայերին օգնելու նպատակով, ինչի պատճառով նրան մեղադրել են հայ նացիոնալիստ լինելու մեջ։ Սակայն նա մինչև վերջ ջանք ու եռանդ չի խնայել օգնելու իր հայրենակիցներին։

Տերյանը՝ հակական գործերի կոմիսարիատի փաստացի ղեկավարն էր, և Ստալինը, իհարկե չէր կարող հանդուրժել այդքան հայրենասեր և քաջ տեղակալի, և հեռացրել է Տերյանին՝ առանց պատճառը հայտնելու։

Իհարկե, նրանց ցանկանում էին, որ Տերյանը այլևս չխոչնդոտի իրենց, և իմանալով, որ Տերյանը հիվանդ է, ուղարկում են պարսկաստան և Թուրքիա՝ Թուրքեստանով։ Այդ օրերին Թուրքեստան տանող ճանապարհ չկար, իսկ վագոնները չէին տաքացվում։ դա հիանալի գաղափար էր Տերյանի վախճանը կազմակերպելու, և այդպես էլ նա մահացավ 1920 թվականին, բայց կատարեց իր պարտքը հայրենիքի նկատմամբ, և մինչև վերջ ցույց տվեց իր հայրենասիրությունը։

Ֆիլմ․ «Անհայտ Տերյանը»

Տերյանի հետ կապված շատ հարցերի պատասխանները ստացանք գրականագետ Գևորգ-Էմին Տերյանից։ Նա համարում է, որ չնայած նրան, որ բոլոր քանդակագործերի կողմից, դասագրքերում Տերյանը պատկերվում է թաղծոտ կերպար, իրականում նա լրիվ հակապատկերն է։ Տերյանը կոչ էր անում, որ պետք է լինի քաղքական շահ, և տհասություն էր համարում, որ մի ազգ կռվում է մեծ երկրի համար, և դրա դիմաց ոչինչ չի պահանջում։

Այն հարցին, թե ինչպիսի հարաբերությունների մեջ են եղել Տերյանը և Լենինը, Գևորգ-Էմին Տերյանը պատասխանում է, որ Տերյանը ամենասկզբից էլ քննադատական հայացք ուներ և հասկանում էր, թե ուր է հայտնվել, չնայած նրան, որ իր սենյակը շատ մոտ էր Լենինի սենյակին։

Իսկ ի՞նչ պատճառով են Տերյանին աքսորել։ Տերյանը գաղտնի և շատ կարևոր հանձնարարությամբ է մեկնել արևելք, սակայն ոչ ոք չի կարողացել իմանալ, թե ուր էր գնում նա։ Սակայն պահպանվել են որոշ հուշեր, ըստ որոնց դա փախուստ էր։ Դաշնակցական գործիչ Բժիշկ Զավրիևվը, ում Տերյանը փրկել էր գնդակահարությունից Մոսկվայում, համոզել է Տերյանին, որ նա հեռանա Ռուսաստանից։ Անահիտ Տերյանը՝ երկրորդ կինը, հղի էր, և Տերյանի իր առաջին կնոջ՝ Սուսաննայի հետ համատեղ կյանքի ընթացքում իր երկու երեխաներին կորցնելուց հետո իր մեջ կյանքի հույս է արթնացել, չնայած իր հիվանդություններին։ Տերյանին առաջարկում են կեղծ փաստաթղթեր՝ փախչելու համար։ Տերյանը գնում է, չիմանալով, որ չկա երկաթուղային ճանապարհ։ Սակայն այն մարդիկ, ովքեր առաջարկել էին իրեն այդ փախուստը, հավանաբար գիտեին այդ մասին։ Եվ յուրաքանչյու բժիշկ գիտի, որ թոքախտով հիվանդի համար անգամ մի փոքր ցրտահարությունը կարող է մահացու լինել, և այդ ամենը դիտավորյալ էր։

Հատված Ցոլակ Խանզադյանին հասցեագրված նամակից․ 1915 թ․ սեպտեմբերի 13

… Ռուսների (ոչ միայն Ռուսիայի) նկատմամբ ես բավականաչափ հիասթափված եմ. մինչդեռ ես չէի՞ այն ռուսոֆիլն արդյոք (այս գաղափարի համար նույնիսկ տուժեցի դաշնակների կեղմից). իհարկե, սա դեռ նահանջ չէ, բայց ստիպում է սա շատ ավելի լուրջ մտածելու, ռուս պետության չեմ ասում, ռուս ժողովրդի «միսսիայի» նկատմամբ: Իմ տարակուսանքների աճման և զարգացման մեծ զարկ տվեց Գորկին, որի մոտ նորերս մի շաբաթ ապրեցի և շատ ու շատ զրուցեցի ամեն տեսակ հարցերի մասին: Նա ասում է (կարդա և զարմացիր): 1. Ռուս ժողովուրդն անգութ ու չոր, դատողական ժողովուրդ է, բայց զգայնական (ոչ թե զգացմունք, այլ սլավոնական զգայնություն): 2. Դաժան է, ինչպես ոչ մեկ այլ ժողովուրդ, և կյանքից այլ օրինակների շարքում (ամբողջ կույտ օրինակներ բերեց) հետևյալ օրինակը: Սիբիրում գողեր կան, որոնք թեյաբեռներից թեյ են գողանում: Եվ երբ բռնում են, գիտե՞ս ինչ են անում նրանց: Հետանցքից ցցափայտ են մտցնում այնպես, որ մյուս ծայրը բերանից դուրս գա, և ձեռքերը հետևից կապում են այդ փայտին… — Գողերի նկատմամբ որտե՞ղ են վարվում այդպես,- հարցնում է նա: Ես հիշեցի, որ ախր մեզ մոտ էլ դուխոբորները (տոլստոյականները) արոտախախտման (ապօրինի արածեցման) համար մինչ ի մահ ծեծում են դագանակներով: Բայց թողնենք, իհարկե, ես այժմ չեմ կարող ամենը պատմել քեզ, և այս ամենը չափազանց մերկապարանոց կթվա քեզ: Այս ամենը, ինչ խոսք, ինձ խելահեղ որոշման չի մղում, սակայն ստիպում է խորհել այն ստրկամտորեն հիացական վերաբերմունքի վրա, որը պաշտամունքայնության է հասել մեր մեջ և մեզ սարքել մոլի սլավոնաֆիլներ: Ռուսական տխրահռչակ անկեղծության առթիվ գիտե՞ս ինչ ասաց Գորկին: — Այդ խոսքերը գործերի ստորությունն արդարացնելու անզուսպ մղումից են, և դրանք՝ այդ խոսքերը նրան (Գորկուն) վրդովմունք են պատճառում: Տոլստոյն, ասում է,- չոր, անգութ, եսամոլ մարդ էր, ընսմին չափազանց զգայնամոլ (նա շատ բան պատմեց, բայց շատ երկար կլինի գրել): Նրա վերաբերմունքը Տոլստոյի նկատմամբ գրեթե նույնն է, ինչ Պառլոյինը (իհարկե, որպես գրողի, նա բարձր է գնահատում և սիրում նրան): Երևակայիր, նույնիսկ Չեխովին է նա անվանում անգութ և ասում է, թե նա բարեկամության զգացմունք չուներ և ընդհանրապես իր մեջ ամփոփված մի ծերուկ ամուրի էր…

Նամակ Մարթա Միսկարյանին

…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:

Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, եւ շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …:

Սուսաննա Պախալովան

Սուսաննա Պախլովնան ամեն ինչ արել է, որպեսզի ամուսնանա Տերյանի հետ։ Նա կարողացել է բաժանել Տերյանին և Անթառամին, անգամ ստել է, որ երեխայի է սպասում։ Ի վերջո նրանք ամուսնացան, իսկ երեխա ունեցան ամուսնությունից հինգ տարի անց։ Սուսաննան խելացի կին էր, գիտեր, որ Տերյանը նամակագրությունների մեջ է Անթառամի հետ, և դրանից չէր նեղվում, անգամ Տերյանին ասում էր, որ իր կողմից բարև փոխանցի Անթառամին։ Տերյանը շատ էր զգում Անթառամի պակասը, և դա փորձում էի լրացնել նամակագրություններով։ 1916 թվականին մահացավ իրենց երեխան, և չնայած Սուսաննայի հիվանդությանը, նա 1918 թվականին ունեցավ երկրորդ երեխան։ Սակայն Սուսաննան հիվանդ էր, հոգնել էր։ Նա Տերյանին մենակ է թողնում Մոսկվայում և մեկնում է Ստավրոպոլ։ Իսկ Տերյանը մենակ էր մնացել իր տանջանքների հետ․․․ իր հիվանդությունը, Անթառամի կարոտը, քաղաքակնությունը, երեխայի մահը, Սուսաննան․․․ Այդ ամենը հանգիստ չէին տալիս Տերյանին։

Վահան Տերյանի իրական ազգանունը Տեր-Գրիգորյան է։ Նա սովորել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիորւթյան ֆակուլտետում, և սկսել է գրել իր առաջին բանաստեղծությունները։ 1912 թվականին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը։ Տերյանը նաև արևելագիտության ֆակուլտետում սովորել է արաբերեն, պարսկերեն, վրացերեն, կատարել է թարգմանություններ։ 1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 1917 թ-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում) և «Հայաստանի մասին» զեկուցագիրը: 1918 թ-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին`  որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական: 

Տերյանի առաջին ժողովածուն «Մթնշաղի անուրջներն» է, որով էլ Տերյանին շատերը ճանաչել և սիրել են։ Ահա մի հատված այդ ժողովածույի բանաստեղծություններից մեկից․

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝

Դարձի՜ր իմ մոտ, վերադարձի՜ր դու նորից,–

Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝

Չի կամենալ նա վերստին քեզ տանջել…

Հետագայում լույս են տեսել բազմաթիվ այլ ժողովածուներ, օրինակ՝ «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Փշե պսակ», «Վերադարձ», «Կատվի դրախտ», «Ոսկե շղթա»։

«Երկիր Նաիրի» շարքը նույնպես մեծ ճանաչում ունի։ Այդ շարքում Տերյանը անդրադարձել է հայրենիքի քաղաքական ճակատագրին։ Այս շարքի ստեղծագործություններից շատ հայտնի է «Մի՞թե վերջին պոետն եմ ես…» բանաստեղծությունը, որում Տերյանը նկարագրում է պայծառ Նաիրին, բոցե վարդերը, և իհարկե, արքայական լեզուն։ Բանաստեղծության մեջ հիմնականում արտացոլում է իր մտահոգությունը հայրենիքի ապագայի համար։

Ահով ահա կանչում եմ քեզ՝

Ցոլա՜, ցնորք Նաիրի.–

Մի՞թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի…

Տերյանից մեզ են մնացել բազմաթիվ նամակներ, գրաքննադատական և հրապարակախոսական հոդվածներ, թարգմանություններ։

1919 թ-ի աշնանն արտգործ ժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին վախճանվել է (հունվարի 7-ին):

«Գիշեր և Հուշեր» շարքը

Միայնություն

Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.—
Միայնությո՜ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։

Եվ անցյալի խաբեական ցնորքներն են մեղմ օրորվում,
Նոքա անդա՜րձ, նոքա չկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։

Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել, —
Ի՞նչ խոսքերով, ինչպե՞ս երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։

Էլ ի՞նչ հույսով սիրտըս հուզեմ, ի՞նչ երազով ամոքեմ ինձ
Եվ ո՞ր կողմից բախտ սպասեմ — անվախճան երգ — վիշտ ու թախիծ

Ես գիտեմ հիմա.— ամենքի նըման
Մի սովորական աղջիկ էիր դու.
Ես էի պճնել փայլով դյութական
Գորշ պատկերը քո կյանքի և հոգու։

Ես էի լցրել տխրությամբ սիրուն
Քո փոքրիկ սրտի դատարկը անգույն,
Լուսավառել իմ ըղձերի հեռուն
Չնչին օրերիդ մանրահոգ կյանքում։

Ու գիտեմ հիմա.— մի սովորական
Աղջիկ էիր դու, նըման ամենքին.—
Ա՜խ, երանի չէր բյուր և բյուր անգամ,
Որ կույր ու անգետ լինեի կրկին։

Ցնորք

Բանաստեղծությունում հեղինակը պատմում է անպատասխան սիրո, և իր սիրելիի կողմից անտարբերության մասին։

Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու։

Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում,—
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։

Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար։

Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու…