ՀՀ Էներգետիկա

Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը

Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը, սպառումը և արտահանումը Հայաստանում: Հայաստանի Հանրապետության էներգետիկան ունի երկրի համար մեծ նշանակություն: Էներգետիկական ոլորտը մեծ ժառանգություն է ստացել Սովետական Միությունից,սակայն՝ անկախացումից հետո բազմաթիվ պետական ինֆրակառուցվածքների վաճառումից և թալանումից զերծ չմնացին նաև էներգետիկ ոլորտը:

Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան

ՀՀ-ում էներգիան ստանում են տարբեր աղբյուրներով: ՀՀ-ի էներգիայի ամենամեծ աղբյուրը դա Մեծամորի ատոմակայանն է, այն ապահովում է ՀՀ էներգիայի մոտ 40%-ը (90-ականների կանգնեցումից, թալանումից և վաճառքից առաջ՝ 80%-ը): Այն կառուցվել է 1979 թ., ապահովում է երկրի էներգիայի մոտ 29%-ը: Ատոմակայանի աշխատանքի համար անհրաժեշտ է միջուկային վառելիք, որը բերվում է Ռուսաստանի Դաշնությունից, օդային տրանսպորտով: ՀՀ-ում գործում են Երևանի ՋԵԿ-ը և Հրազդանի ՋԵԿ-ը, որոնք ապահովում են էներգիայի մոտ 42%-ը: ՋԷԿ-երը ապահովում են ՀՀ էներգիայի մոտ   30%-ը: Օգտագործվում է Հրազդան և Որոտան գետերի համարյա թե ամբողջ պոտեցիալը:

Ինչպե՞ս է  ազդում  Էներգիայի ստացման պրոցեսը բնության վրա :

Շրջակա միջավայրի վրա ամենաքիչ ազդեցությունը թողնում են այլընտրանքային էներգիայի աղբյուրները, որոնք սակայն Հայաստանում կազմում են փոքրամասնություն: Սկսենք ՋԷԿ-երից. ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեսքով: Աշխարհի ողջ ջերմային էներգետիական ամեն տարի Երկրի մթնոլորտ է արտանետում ավելի քան 200 մլն տոննա ածխածնի օքսիդ, ավելի քան 50 մլն տոննա տարբեր ածխաջրածիններ, համարյա 150 մլն տոննա ծծմբի երկօքսիդ, 50 մլն տոննայից ավելի ազոտի օքսիդներ, 250 մլն տոննա աերոզոլներ: ՋԷԿ-էրը անընդհատ ավելացնում են ածխածնի քանակը:

Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀ-ը: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան:

Էլեկտրաէներգիան ունի 2 ճյուղ՝ արևային էներգիայի ստացումը և հիդրոէլեկտրոկայանների շահագործումը։ Հայաստանում բավականին զարգանում է հիդրոէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի ստացման մեթոդը։

Ինչպե՞ս կարելի է խնայել էնէրգիան

Էներգիան կարելի է խնայել քիչ օգտագործելով: Ամենաքիչ էլեկտրաէներգիա սպառում են ժամանակակից պլազմային և LCD հեռուստացույցները: Նույնը վերաբերում է նաև համակարգչի մոնիտորներին: Նոր մոդելի հեռուստացույցներն ունեն էկոնոմ ռեժիմ, որը հնարավորություն է տալիս տարեկան մինչև 130-135 կՎտ/ժ էլեկտրաէներգիա խնայել: Ոչ բոլորը գիտեն, որ վարդակի մեջ թողած լիցքավորման սարքն էլեկտրաէներգիա է սպառում նույնիսկ հեռախոսն անջատելուց հետո: Եթե լիցքավորիչը մնում է վարդակի մեջ, սպառվող էներգիայի մինչև 95%-ը զուր կորչում է:

Անապատացումը Հայաստանում

Անապատացումը լայն իմաստովհանգեցնում է բնության, էկոհամակարգերի,դեգրադացիայի:

Անապատացումը և դրա դեմ պայքարի կազմակերպումը խիստ կարևոր  են ՀՀ-ում: ՀՀ գտնվելով մերձարևադարձային կլիմայական գոտու չոր ցամաքային ենթագոտում` ներկայացնում է անապատացման մեծագույն ռիսկի գոտի: Մարդածին ազդեցության հետևանքով յուրաքանչյուր տարի օգտագործման ոլորտից դուրս են մղվում վարելահողեր, կրճատվում են անտառների, արոտավայրերի տարածքները:

Картинки по запросу անապատացում

Այսօր ՀՀ ընդհանուր տարածքի շուրջ 80%-ը ենթարկվում է  տարբեր աստիճանի անապատացման, ընդ որում անհրաժեշտ ընդգծել, որ ՀՀ տարածքի շուրջ   43 % Էրոզացված է, տարածքի շուրջ 60 % ենթարկված է սողանքային, սելավային պրոցեսների և շուրջ 40 % ներկայացված է քարքարոտ հողերով և շուրջ 30 հազ. հա տարածք են զբաղեցնում աղակալված հողերը: Իսկ արդենան ապատացված տարածքները կազմում են հանրապետության ընդհանուր տարածքի 26.6%-ը:

Անապատացման առաջացման և զարգացման համար բազամաբնույթ պատճառները պայմանականորեն բաժանվում  են երկու խմբի բնական՝ և մարդածին:

Բնական գործոններ: Անապատացում առաջացնող բնական գործոններից ՀՀ-ում առաջնայիններն են  մթնոլորտային տեղումների բնույթը, երաշտները և խորշակները, ռելիեֆի առանձնահատկություները,սողանքային երևույթները, սելավները, ջրածածկումները և ողողումները, բնական աղակալումը:

Անապատացման մյուս գլխավոր պատճառը կապված է մարդու գործունեության անկայունությանհետ։ Անապատացման պատճառ կարող են դառնալ տարբեր ոլորտներում մարդու գործունեության հետկապված ամենատարբեր գործողությունները։

Դրանք են՝

  • հողերի գերշահագործումը,
  • շրջակա միջավայրի անբավարար պահպանությունը,
  • բնական պաշարների գերաշահագործումը,
  • մարդու կողմից առաջացրած էկոլոգիական աղետները,
  • բնակության օրենքների վատ իմացությունը կամ չիմացությունը,
  • անիրազեկությունը և սխալ որոշումների ընդունումը,
  • պատերազմները և արտակարգ իրավիճակները,
  • մարդկանց   ստիպողական   տեղափոխությունները   և  վերաբնակեցումը  և այլն։

Տարբեր պատճառներով դեգրադացված հողերը հեշտությամբ են կորցնում իրենց վերականգնմանհատկությունը, որն առաջացնում է դրանց կենսաբանական ևտնտեսական արտադրողականության անկում և կորուստ։Վնասվում է բուսականությունը։ Հողը զրկվում է բուսածածկից և էրոզացվում է։


Ծառերի հատում և օդի պակաս

Խնդիր, որը տարիներով հանգիստ չի թողնում Երևանը, որովհետև մարդիկ ավելի շատ մտածում են իրենց գրպանների, քան առողջության մասին։ Ամեն տարի հատվում են շատ անմեղ ծառեր, որոնք առանց այդ էլ գիշեր-ցերեկ աշխատում են, որ մաքուր օդ պահպանեն։ Հիմա արդեն օդը, այնքան է ծանրացել, որ նորմալ չես կարողանում շնչել։ Ես չեմ ասում, որ ընդհանրապես ծառ չհատեն, իհարկե, հիվանդ կամ չորացած ծառերն պետք է հատվեն, բայց սրանք բռնում են ամբողջն են հատում, մի բան էլ ասում ես՝ հարձակվում են վրատ՝ պնդելով, որ այդ բոլոր ծառերը չորացած էին ու իրենք անպայման դրանց տեղը մի հատ էլ դրա կրկնակին կտնկեն, բայց ահա քանի տարի է այդ ծառերի երեսը այդպես էլ չտեսանք, մենակ անտեղի խանութներ են սարքում, որոնց ապրանքը հորս գնի են։ Մեր քաղաքն էլ տեղից փոքր է, պատկերացրեք ամեն օր հազարավոր ավտոմեքենաներ և միլիոնաոր մարդիկ են անցնում քաղաքով՝ աղտոտելով իրենց հետևից օդն ու միջավայրը։ Ուրիշ երկրներ ճանաչված են իրենց փարթամ այգիներով, իսկ մենք մի հատ Ստեփանավանի դենդրոպարկ ունեինք, բայց դա էլ չեն կարողանում պահել։ Մի քիչ օրինակ վերցրեք ուրիշներից՝ Հարավային Կորեայում, Ճապոնիայում անգամ շենքերի տանիքներին են ծառեր տնկում։


Մթնոլորտի աղտոտում

ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։ ՀՀ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության մասին: Հատկապես կարևոր է մթնոլորտի վիճակի հսկողության հատուկ համակարգի ստեղծումը։

Աղտոտման նվազեցման հիմնական միջոցառումներն ընդգրկում են աղտոտիչ նյութերի մշտական հաշվառումն ու չափորոշումը։ Մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով, որը չի համապատասխանում մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումներին:

Հայաստանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը օդի հիմնական աղտոտման աղբյուրներն էին էներգետիկայի ոլորտը, գունավոր մետալուրգիայի, արդյունաբերական շինանյութերի, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները: Տնտեսության ծանր ճգնաժամային վիճակի հետևանքով դադարեցվեցին աշխատանքները Նաիրիտ գիտաարտադրական միավորումում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, Ալավերդու լեռնամետալուրգիական և այլ ձեռնարկություններում: Դրա հետևանքով խիստ նվազեցին մթնոլորտային արտանետումների ծավալները:

Ջրային ռեսուրսներ

Ջրային ռեսուրսները բոլոր բնական վերականգնվող ջրային պաշարներն են` մակերևութային և ստորերկրյա (ստորգետնյա) ջրեր:
Ջրօգտագործումը ջրային ռեսուրսից ջուր վերցնելն է, այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ ջուր արդյունահանելը կամ այլ եղանակով նվազեցնելը, ջրի կուտակումը, ջրային հոսքի խոչընդոտումը կամ շեղումը, ջրային ռեսուրսի աղտոտումը, ջրային ռեսուրսի մեջ կեղտաջրերի արտանետումը, վնասակար նյութերի կուտակումն այնպիսի եղանակով, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսի վրա, ինչպես նաև ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը.
Կեղտաջրերը արտադրական կամ կենցաղային նպատակներով ջրային ռեսուրսների օգտագործման հետևանքով աղտոտված ջրերն են, ինչպես նաև բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտների տարածքներից արտահոսող՝ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին չհամապատասխանող անձրևային, հալոցքային կամ դրենաժային ջրեր, որոնք արտահոսում են ջրային ռեսուրս:
Ջրավազանային կառավարման պլանըջրավազանային կառավարման համապարփակ փաստաթուղթ է, որը նկարագրում է ջրավազանում իրականացվելիք կառավարման և պահպանության այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքի նպատակների իրականացման համար:
Ջրային ռեսուրսների մոնիտորինգը ջրային ռեսուրսների նկատմամբ կանոնակարգված դիտարկումների (ջրաերկրաբանական, ջրաբանական, ջրաֆիզիկական, ջրաքիմիական և ջրակենսաբանական), դրանց արդյունքում ստացված տեղեկատվության հավաքման, մշակման, ջրային ռեսուրսների որակական և քանակական գնահատման ու փոփոխությունների կանխատեսման և ջրային ռեսուրսների վիճակի մասին տեղեկատվության տրամադրման համակարգն է.
Ջրի որակի նորմը դա մակերևութային կամ ստորերկրյա ջրային մարմնի կամ գետավազանի բնական առանձնահատկություններին բնորոշ և դրանցից բխող ջրի որակական ցուցանիշների համակցությունն է:
Սահմանային թույլատրելի կոնցենտրացիանվնասակար նյութի այն քանակն է, որի առկայությունը վնասակար ազդեցություն չի թողնում մարդու առողջության վրա և չի առաջացնում անբարենպաստ հետևանքներ.
Թույլատրելի սահմանային արտահոսքը՝ արտահոսքի այն նորմավորված մեծությունն է, որը սահմանվում է ջրերի կետային և (կամ) ցրված աղտոտման աղբյուրի համար.

Աղետներ

Ինչ է աղետը

Պատահար, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակներ , որի արդյունքում նպաստում է մարդկային կյանքի ավարտին — մահվանը , ինչպես նաև այս կամ այն երևույթի, վայրի , օբյեկտի նկատմամբ պատմության մեջ անդառնալի հետևանքների :

Ըստ բարդության մակարդակի աղետները դասակարգված են հետևյալ հերթականությամբ :

1․ Տիեզերական մարմինների աղետներ — այլ գալակտիկաներում տեղի ունեցող աղետներ , աստղերի պայթյուն , մոլորակների բախում , երկնաքարեր — «միջմոլորակային քտարածությունից Երկրի վրա ընկնող երկաթային կամ քարային մարմիններ» :

2․ Երկնլորտի աղետներ — երկրաշարժեր , հրաբուխների ժայթքում , ցունամիներ ինչպես նաև փոթորիկներ և այլն:

3․ Աղետ կենսոլորտում — առանձին տեսակի օրգանիզմների ամբողջովին կամ մասնակի , կտրուկ մահ:

Էկոլոգիական աղետ

Կենդանի օրգանիզմների ոչնչացման պատճառով բնահամակարգերի անուղղելի փոփոխություն, մարդկության և բնության միջև հանկարծակի կամ ժամանակի ընթացքում առաջացած կտրուկ փոփոխություն, որն առաջացնում է բնական և սոցիալական համակարգերի անկայունություն կամ կայունությանը սպառնացող իրավիճակներ։ Աղետալի պատահարներ կարող են տեղի ունենալ բնական և տեխնածին պայթյունանման աղետների հետևանքով կամ երկարատև էկոլոգիական ճգնաժամերի պատճառով : Էկոլոգիական աղետները կարող են լինել տեղային , տարածաշրջանային և մեծամամտաբ:

Էկոլոգիական աղետ է նաև բնական կամ անբնական անկանոնությունը, որը հաճախ առաջանում է բնության վրա մարդու գործոնների ազդեցությամբ և մաշտաբային ոչնչացնում բւյսերն ու վատ անրադառնում կենդանիների ու նրանց կյանքի վրա , իսկ պատճառում տնտեսական և մարդկային զգալի կորուստներ։

Օրինակ՝ հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը, արդյունաբերական ձեռնարկությունների — քիմիական գործարաններ, ատոմակայանների կամ տեխնիկական սարքերի վթարները հանգեցնում են շրջակա միջավայրի աղտոտման, տնտեսական վնասի, կենդանի օրգանիզմների, երբեմն էլ մարդկանց կյանքի վտանգին կամ մահվանը :

Խոշոր էկոլոգիական աղետների ամենամեծ ու ամենավառ օրինակը , դա Խորհրդային միության ժամանակ տեղի ունեցած ՝ Չեռնոբիլյան ատոմակայանի պայթյունն, որը իր ուժգնությամբ հանգեցրել է Ուկրաինայի, մասամբ նաև Ռուսաստանի և Բելոռուսիայի տարածքի ատոմաճառագայթային աղտոտվածությանը:

Կարմիր գիրքը Հայաստանում

Հայկական Պսեֆելլուս

Psephellus somcheticus-ը նշված է որպես նվազագույն մտահոգություն: Տեսակը տարածված է Հայաստանի և Վրաստանի մի քանի ֆլորիստիկական շրջաններում, որտեղ նրա ընդհանուր տարածման աստիճանը (EOO) գնահատվում է մոտ 13000 կմ2, տեղանքների թիվը՝ 20-ից 27, իսկ տեսակը տարածված է տափաստաններում և մարգագետիններում։ Տափաստանային միջավայրը առնվազն իր որակով շարունակում է անկում ապրել՝ մարդկային ներխուժումների պատճառով:

Հայկական Իժ

Այս տեսակը ընդգրկված է «Մոտ վտանգված» ցանկում, քանի որ աճել է աճելավայրերի կորստի, և գերշահագործման արդյունքում զգալի և շարունակական անկում է ապրել։ Սակայն վերջին երեք սերունդների ընթացքում (18 տարի)՝ այս ամենը նվազել է 30 տոկոսով։ Քանակը հայտնի չէ: Նրանք հիմնականում հանդիպում են Անտառի, Թփերի, Ժայռոտ տարածքների մոտ։ Գլխավոր սպառնալիքը այս օձերի համար կենդանիների վաճարքն է։
Այս տեսակը հատկապես խոցելի է գերշահագործման համար և ենթարկվում է տեղական հալածանքների: Այս տեսակին սպառնում է նաև նրա աճելավայրի ընդհանուր զարգացումը։

Շրջակա միջավայրի մոնիորինգ

Բնածին միջավայրի մարդու միջամտությամբ փոփոխությունները բազմաբնույթ են և վտանգավոր: Ոչ բոլոր մարդածին փոփոխությունների հետևանքներն են անզեն աչքով տեսանելի կամ հասկանալի: Դրանցից շատերը բացահայտված և ուսումնասիրված չեն նույնիսկ գիտության կողմից: 20-րդ դարում մարդիկ նկատելով իրենց վատ ազդեցությունը բնության վրա, սկսեցին թրթշակի դիտարկումներ կատարել: Սկզբում առանձին, ամեն մի պետություն դիտարկումներ էր իրականացնում, իսկ 1970 թվականից դա սկսվեց արվել միջազգային մակարդակով: Ձևավորվեց դիտարկումներ կատարելու և դրանց արդյունքներն ուսումնասիրելու մի ամբողջական համակարգ, որը ներկայումս գործում է աշխարհի երկրների մեծ մասում: Հատուկ դիտարկումների շնորհիվ ամեն երկիր ուսումնասիրում է որոշակի փոփոխություններ, իսկ հետո այդ ամբողջը միավորում են: Այդ տվյալները գիտական վերլուծության են ենթարկվում և հիմք են ծառայում բնական միջավայրի վիճակը գնահատելու, վերահսկելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փոփոխությունները կառավարելու և աղետներն ու արտակարգ վտանգները կանխելու համար: Այս գործընթացը կոչվում է մոնիթորինգ: Բնական միջավայրի մոնիթորինգը մի համակարգ է, որի գլխավոր խնդիրը բնական միջավայրի վիճակի և դրա մարդածին փոփոխությունների դիտարկումը, գնահատումը ու վերահսկում է` ռացիոնալ բնօգտագործում և բնապահպանություն ապահովելու նպատակով:

Մանգանը սննդի մեջ

Մանգանը սպիտակ-արծաթավուն գույնի փխրուն դժվարահալ մետաղ է։ Մարդու մարմինը օարունակում է 10-30 գ մանգան։ Այն հիմնականում հանդիպում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի, երիկամների, գեղձի և ոսկորների մեջ։ Մանգանի անհրաժեշտությունը օրական 5-10 գ է։

Մանգանը անհրաժեշտ է ուղեղի և նյարդային համակարգի բնականոն գործունեության համար: Այն անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձի աշխատանքի, էներգիայի արտադրության, խոլեստերինի և նուկլեոտիդների սինթեզի համար։ Ազդում է ճարպի նյութափոխանակության վրա՝ կանխելով լյարդում ավելորդ ճարի կուտակումները։ Նորմալացնում է արյան շաքարը՝ իջեցնելով այն շաքարախտի ժամանակ։

Մանգանը կարգավորում է արյան մեջ գլյուկոզի մակարդակը և անհրաժեշտ է նորմալ ինսուլինի սինթեզի համար, խթանում է գլյուկոզայից ասկորբինաթթվի առաջացումը։ Մանգանը վահանագեղձի հիմնական հարմոնի՝ փիրոքսինի առաջացման հիմնական բաղադրիչն է։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր կենդանի բջիջ բաժանվի։

Մանգանի անբավարարության ախտանշաններն են աճի հետաձգումը, ձվարանների և ամորձիների ատրոֆիան, կմախքի համակարգի խանգարումները, սակավարյունությունը։

Իսկ Մանգանի ավելցուկի նշանները ախորժակի կորուստը, քնկոտությունը և մկանային ցավն է։ Նաև կարող է զարգանալ «մանգանի ռախիտ», երբ ոսկորների փոփոխությունները նման են ռախիտի։

Վարակիչ հիվանդություններ․ Բնական ծաղիկ

Վերջին տարիներին ավելացել են շատ վարակիչ հիվանդություններ, որոնք կարող են վտանգավոր լինել մեր կյանքի համար։ Հիվանդություններից շատերը սերտ կապված են մեր միջավայրի հետ։ Եվ կարծում եմ, որ կարևոր է տեղեկեկացված լինել, որպեսզի ծուսապենք նման հիվանդություններից։ Այսպիսով կներկայացնեմ Բնական ծաղիկ հիվանդությունը։

Բնական ծաղիկը վիրուսային բնույթի, սուր, հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը ընթանում է հիմնականում ծանր կլինիական երևույթներով՝ երկգագաթային ջերմության բարձրացում, պապուլոզ-պուստուլոզ ցանի խիստ բնորոշ զարգացման ցիկլ, վարակելիության բավականին բարձր աստիճան, բարձր ինտոքսիկացիա։
Բնական ծաղիկը մարդու ամենահին հիվանդություններից է, որի ողբերգական հետևանքների մասին կան բազմաթիվ տեղեկություններ։ Այն հաճախ հանգեցրել է մահվան և հաշմանդամության։
Այն մեծ տարածում ունի բոլոր աշխարհամասերում, հատկապես Աֆրիկայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի երկրներում։

Վարակի պատճառները

Հարուցիչը վիրուսն է, որը կայուն է ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցության հանդեպ, երկարատև պահպանվում է ցածր ջերմաստիճանի և չորացման պայմաններում, մաշկից պոկված սպիների կեղևիկներում, կենցաղային առարկաների վրա: Սենյակային ջերմաստիճանում կենսունակությունը պահպանում է մինչև 17 ամիս: Վիրուսը կորցնում է ախտածին հատկությունը 100˚C-ում` 10 ր և 60 C-ում 1 ժ հետո: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է (գաղտնի շրջանի սկզբից մինչև առողջանալը): Վարակվում են օդակաթիլային ճանապարհով կամ տարբեր առարկաների (սպիտակեղեն, հագուստ, տնային գործածության իրեր) միջոցով: Վիրուսը տարածվում է թքի և լորձի կաթիլների (խոսելիս, հազալիս, փռշտալիս), ինչպես նաև մեզի, խորխի, մաշկից պոկված կեղևիկների միջոցով:

Հիվանդությունը սկսվում է սուր երևույթներով՝ դող, ջերմաստիճանի ՚ բարձրացում, խիստ արտահայտված թուլություն։ Հիվանդն ունենում է գլխացավեր (հատկապես՝ ծոծրակի շրջանում), մկանային ցավեր, անքնություն, երբեմն զառանցում է, փսխում, կորցնում գիտակցությունը։
«Նախանշանային շրջանի 2-3 օրը հիվանդների մոտ մեծամասամբ ի հայտ է գալիս նախանշանային ցանը պարանոցի, կրծքի վանդակի և ազդրի շրջաններում։ Այն տևում է մի քանի ժամից մինչև 1-2 օր, ապա անհետանում է՝ իր տեղը զիջելով բնական ծաղկի տիպիկ ցանին (հիվանդության 3-4 օրը), որից հետո հիվանդի ջերմությունն իջնում է սուբֆեբրիլի, անգամ դառնում է նորմալ։ Հետո սկսում է բնական ծաղկին բնորոշ ցանը՝ սկզբում բծի տեսքով, ապա վերածվում է վեզիկուլայի, հետո՝ պապուլայի։

Բնական ծաղկի ժամանակ առաջանում են բավականին ծանր բարդություններ՝ ինտոքսիկացիայի հետևանքով վնասվում են սիրտանոթային և կենտրոնական նյարդային համակարգերը, առաջանում են միոկարղիտներ, էնցեֆալիտներ, էնցեֆալոմիելիտներ, մենինգիտներ, արձանագրվում են տրախեիտներ, թոքաբորբ, օտիտներ, օրխիտ, օստեոարթրիտներ։ Աչքի եղջերաթաղանթին անցնելուց և սպիանալուց հետո առաջանում է կուրություն։

Փոխանցման մեխանիզմը
Վարակի մուտքի դռները համարվում են վերին շնչական ուղիները, իսկ փոխանցումը կատարվում է օդակաթիլային եղանակով, խոսելիս, փռշտալիս, հազալիս հիվանդության հարուցիչները թքի լորձի հետ միասին անցնում են առողջ մարդկանց վերին շնչական ուղիները։

Բնական ծաղկով հիվանդին և կասկածի տեղիք տվողին անհրաժեշտ է անհապաղ մեկուսացնել մոբիլիզացիոն պլանով նախատեսված ստացիոնարում։ Հիվանդանոց բերող փոխադրամիջոցը, ինչպես նաև հիվանդի բնակարանը ենթարկվում են եզրափակիչ ախտահանման։

Վերջին տարիներին հաճախացել են կապիկի ծաղիկով հիվանդացության դեպքերը։ Անգամ կարծիք գոյություն ունի այդ հիվանդությունների նույնականության մասին։ Ուստի, անհրաժեշտ է հակահամաճարակային միջոցառումները կիրառել նաև այս ուղղությամբ։

Չնայած նրան, որ այս հիվանդությունը 1975 թվականին վերացել է աշխարհից, կա տեղեկություն, որ այսօր դարձյալ բժշկագիտության ուշադրության կենտրոնում է` կապված այս հիվանդության առաջանալու հավանականության հետ: Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների կանխարգելման ռազմավարական ծրագրում։

Աղբյուրներ՝ 1,2,3

Միջավայրի քիմիական աղտոտումը

Աղտոտումը բնական միջավայրի, մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի վրա աղտոտիչների վնասակար ազդեցությունը։ Շրջակա միջավայրի քիմիական աղտոտման պատճառով աղտոտող միացությունները կարող են մարդու մոտ առաջացնել սուր թունավորումներ, խրոնիկական հիվանդություններ, ինչպես նաև ունենալ մուտագեն ազդեցություն։ Ծանր մետաղները կուտակվում են պրոդուցենտների մեջ և տրոֆիկական շղթայով անցնում մարդուն։ Կան 20-ից ավելի մետաղներ, որոնք ընդհանրապես անհրաժեշտություն չեն ներկայացնում մարդու օրգանիզմի համար. Սրանից առավել վտանգավոր են սնդիկը, կապարը, կադմինը։ Այս մետաղները վտանգավոր են և նրանով, որ օրգանիզմից դուրս են գալիս չափազանց դանդաղ. Օրինակ, 10մգ կադմիումը օրգանիզմից կարող է դուրս գալ նվազագույնը 100, առավելագույնը՝ 160 օրում, այն դեպքում, երբ այս քանակությունը միանգամից սկսում է ազդել երիկամների, նյարդային հանգույցների, սեռական օրգանների վրա, իսկ ավելի ուշ առաջացնում է ուժեղ ոսկրացավեր։