ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Հարցեր՝

  • Նշել զինծառայողի առնվազն 5 իրավունք
  • Նշել զինծառայողի առնվազն 5 պարտականություն

Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`

— պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

— զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

— զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

— հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը:

Գերի վերցված զինծառայողը հարցաքննության ժամանակ իրավունք ունի հայտնելու միայն իր ազգանունը, անունը, հայրանունը, զինվորական կոչումը, ծննդյան թիվը և անձնական համարը: Նա պարտավոր է օգնել գերված ընկերներին, նրանց ետ պահել թշնամուն օժանդակելուց, մերժել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վնաս հասցնելու ուղղությամբ զինծառայողին օգտագործելու թշնամու փորձերը:

 Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն բոլոր զինծառայողները, ինչպես նաև պահեստազորում կամ պաշտոնաթողության մեջ գտնվող քաղաքացիները, որոնք զինվորական ծառայությունից զորացրվել են զինվորական համազգեստ կրելու իրավունքով:

Գնդի ծառայության պետը իր մասնագիտության գծով իրավունք ունի`

— ստորաբաժանումների հրամանատարներին ցուցումներ և հանձնարարականներ տալ անձնակազմի մարտական պատրաստության և սպառազինության, մարտական տեխնիկայի և նյութական այլ միջոցների շահագործման (օգտագործման) վերաբերյալ.

— անցկացնել զինամթերքի, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության և վիճակի հանկարծակի ստուգումներ.

— դադարեցնել սպառազինության և տեխնիկայի շահագործում այնպիսի թերությունների հայտնաբերման դեպքում, որոնք կարող են հանգեցնել պատահարների կամ դրանց շարքից դուրս գալուն, ինչպես նաև անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում:

Հայտնաբերված բոլոր թերությունների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին ծառայության պետը պարտավոր է անհապաղ զեկուցել իր անմիջական պետին:

Աշխատանքային պայմանագրի լուծում

Նպատակ՝

  • Ծանոթանալ աշխատանքային պայմանագրի լուծման կետերին
  • Ուսումնասիրել աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրի լուծման դրույթները եվ գործատուի իրավունքները

Խնդիր՝

Ուսումնասիրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի այն դրույթները, որոնք վերաբերում են աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրի լուծմանը` գլուխ 15

Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ և որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը (աշխատանքից դուրս գալու), նախքան դրա ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն 30 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

Աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, այդ մասին առնվազն 5 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է՝

  • իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ,
  • կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան,
  • գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը:

Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:

Իրավաբանական անձ

Հասարակական կազմակերպություն, իրավական կազմակերպություն, որը ստեղծված է անձանց կամ կազմակերպությունների կողմից առանց որևէ կառավարության մասնակցության։ Այս տեսակի կազմակերպությունները նաև կոչվում են լայն տարածում գտած Ոչ կառավարական կազմակերպություն եզրով և ավելի մեծ տարածում գտած ՀԿ հապավմամբ։ Հասարակական կազմակերպությունը չունի որևէ կրոնական, հոգևոր , նյութական նպատակ։ Իսկ այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում այս կետերին՝ չեն կարող համարվել հասարակական կազմակերպություն։

Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով:

Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։ Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

Իրենց գործունեությամբ իրավաբանական անձինք կարող են լինել շահույթ ստանալու նպատակ հետապնդողկամ, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող կազմակերպություններ:

Ինքնաստուգման աշխատանք

1. Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է:

Ոչ, մանկավարժական աշխատող կարող է համարվել ցանկացաց աշխատող, ով աշխատում է երեխաների հետ:

2. Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է:

Այո, ուսուցիչը մանկավարժական աշխատող է, ով սովորեցնում է առարկան:

3. Նշե´ք դպրոցում աշխատող մանկավարժական այլ աշխատողների:

Խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատողները:

4. Նշե´ք դպրոցում աշխատող վարչական աշխատողների:

Տնօրեն, գրասենյակի ղեկավար, կազմակերպիչ:

Մանկավարժական աշխատողների իրավունքները և պարտականությունները

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբսահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարմանհամապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերիքննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբսահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերիբարելավման վերաբերյալ.

6)oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցներիծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովումեն ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթությանպետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողականնյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողություններիգնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսիգործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ուարժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտականգործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու ևիրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխանտարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրենվերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

11. Հաշվի առնել սովորողի կարծիքը:

12. Չխառնվել սովորողի կյանքին, չանհանգստացնել ծնողներին և ընկերներին անիմաստ:

Կրոնը ՀՀ կանոնադրության մեջ

  1. Աշխատակազմի կառուցվածքային uտորաբաժանումը մաuնակցում է Հայաuտանի
    Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի
    կազմմանը, ներկայացնում է առաջարկություն այդ ծրագրի կատարման եւ դրանում
    անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, իրականացնում է «Խղճի
    ազատության եւ կրոնական կազմակերպությունների մաuին» Հայաuտանի
    Հանրապետության oրենքով uահմանված` պետության եւ կրոնական
    կազմակերպությունների միջեւ հարաբերությունների կարգավորումն իրականացնող եւ
    ազգային փոքրամաuնություններին պատկանող անձանց ավանդույթների պահպանումը,
    լեզվի ու մշակույթի զարգացման իրավունքի պաշտպանությունն ապահովող Հայաuտանի
    Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի գործառույթները։

Գնահատում

  • ե՞րբ եք գնահատվում — կարող ենք գնահատվել ցանկացած պահի, երբ շբվում ենք մեր մտերիմների, ընկրների կամ անգամ անծանոթների հեը:
  • ո՞վ է գնահատում — գնահատում և գնահատվում ենք բոլորս:
  • ի՞նչն են գնահատում — ցանկացած բան, որը կարելի է նկատել մարդու արտաքինի վրա կամ բնավորության գծերը, ճաշակը կամ պատրաստածը:
  • ինչպե՞ս են գնահատում — խոսքերով, թվանշանով, անգամ հայացքով:

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Գնահատելը հաճախ խանգարում է դիմացինին, կարող է վիրավորել, ցավեցնել, կոմպելքսավորել, բայց դրանից խուսափելն անհնար է: Մենք անընդմեջ ենք գնահատում, գնահատվում: Իսկ «ինչու՞ գնահատել» հարցը կարող է ունենալ տարբեր պատասխաններ: Ես կասեմ, որ գնահատում ենք, որպեսզի ցույց տանք մեր դերը, կարևորությունը, որպեսզի ստիպենք դիմացինին մտածել, որ կարող ենք որևէ բան փոխել իրենց կյանքում:

Սակայն, իհարկե, այն կարող է նաև դրական ազդեցություն ունենալ, մոտիվացնել: Մենք հաճախ սկսում ենք ավելին անել, ավելիին ձգտել լավ խոսքերից, խրախուսումից: Եվ դա իսկապես լավագույն տարբերակն է մարդուն օգնել:

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

• Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։

• Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

• Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Ըստ ինձ, սովորողը իրավունք ունի

1. Հաճախել դպրոց

2. Օգտվել գրադարանից

3. Մասնակցել քննարկումներին

4. Բարձրաձայնել իր կարծիքը

5. Դուրս գալ դասարանից անհրաժեշտության դեպքում

Հոդված 20

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

Ըստ ինձ սովորողը պարտավոր է

1. Սովորել դասերը

2. Մասնակցել պարապմունքներին

Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ: