Ավելի գեղեցիկ է նա, ում հավանում ես

Բերեցին փեսացուին հարսնացուի ծննդավայր։ Նա նվեր էր բերել խոյ և քաղցրավենիքներ։ Հարսնացուի եղբայրները հարցնում են փեսացուին․

— Ինչո՞ւ ես որպես հարսնացու ընտրել մեր քրոջը։

Եվ փեսացուն նրանց պատասխանում է հեքիաթ-առակով։

Ժամանակին սարսափելի, ահռելի աժդահա վիշապը գրավեց Ավարիայի միակ աղբյուրը։ Մարդիկ մնացին առանց ջրի։ Կանայք լացում էին, երեխաները ծարավից հառաչում էին։ ԱՄենահամարձակները հարձակվեցին հրեշի վրա, սակայն նա բոլորին հաղթեց իր պոչի հարվածներով։ Աժդահան աղբյուրի մոտ կառուցեց ահռելի, գեղեցիկ ամրոց։ Ամրոցի բակում տեղադրեց սպանվածների գլուխները։

Մարդիկ հուսահատության մեջ էին։ Ո՞վ է հաղթելու սարսափելի վիշապին։

Այդ ժամանակ խեղճ այրին տղա ունեցավ։ Նա գնում էր աղբյուրից ջուր խմելու գիշերները։ Եվ հավաքեց շատ ուժ և համարձակություն։ Տեսավ աժդահայի անօրեն արարքներն աղբյուրի մոտ, և ատելությամբ լցվեց նրա նկատմամբ։ Եվ երդվեց ողջ ժողովրդի առաջ ազատել երկիրը հրեշից։

Մայրը, հարզատները, հարևանները և ընկերները երկար ժամանակ փորձում էին հետ պահել նրան։

— Դու դեռ երիտասարդ ես։ Կմահանաս ծաղիկ հասակում։ Խղճա՛ քեզ։

Բայց նա նստեց ձիու վրա և ուղևորվեց հրեշի հետ կռվելու։

Աժդահան հեռվից զգաց նրա ուժը և սարսափազդու ձայնով ասաց․

— Այդ ո՞վ է համարձակվել մոտենալ աղբյուրին։

— Ես ուզում եմ մարտնչել քեզ հետ, — հպարտորեն ասաց պատանին։

Աժդահան քրքնջաց․

— Խելագա՛ր, միթե՞ քեզ հայտնի չէ, որ ես չեմ կռվում զենքով։ Դու պետք է իմանաս, որ աշխարհում չկա ինձ հավասար ուժեղ մեկը։ Իմ բոլոր հակառակորդներին ես մի հարց եմ տալիս, և եթե նա չի կարողանում պատասխանել, ես սպանում եմ նրան իմ պոչի մի հարվածով։ Իսկ եթե դու ճիշտ պատասխանես, ես տեղում կմահանամ։

— Շատ լավ, ես համաձայն եմ, — պատասխանեց պատանին, — տուր հարցդ։

Աժդահան բարձր գոռաց, և նրա ամրոցի պատուհանին երևացին երկու կին։ Մեկը՝ աննկարագրելի գեղեցիկ, մյուսը՝ հասարակ։

— Նրանցից ո՞րն է ավելի գեղեցիկ, — հարցրեց աժդահան։

Պատանին նայեց կանանց և պատասխանեց։

— Ավելի գեղեցիկ է նա, ով քեզ ավելի է դուր գալիս։

— Դու ճիշտ ես, ասաց աժդահան և մահացավ։

Այդպես Ավարիան ազատվեց հրեշից։

Փեսացուն ավարտեց պատմությունը և ասաց․ «Ինձ ձեր քույրը դուր է գալի՛ս»

— Դու ճիշտ ես, — ասացին հարսնացուի եղբայրները։

Եվ արտասանեցին նրանք աղոթքներ պատանու համար․

— Թող օրհնի ձեզ Աստված, թող ուղարկի իր օրհնանքները և թող միավորի ձեզ բարությամբ։

Ռուսերեն տարբերակը

Հավատքի մասին

Մի անգամ մի երիտասարդ վանականն իր ուսուցչի հետ քայլում էր ծովի ափով և տարբեր հարցեր էր տալիս ուսուցչին։ Բայց իրականում նրան ավելի շատ հետաքրքրում էր, թե ծերուկը ինչ է մտածում իր հավատքի ուժի մասին ու արդյո՞ք իրեն համարում է իր լավագույն սովորողներից։ Քանի որ միայն իրեն էր սուրբ ավվան տարել երկարատև արշավի, և նրանք ամբողջ օրը ճանափարհին են եղել՝ առանց հանգստանալու։

-Ավվա, ես շատ ծարավ եմ,-ասաց սովորողը։

Ծերուկը կանգնեց, աղոթեց և ասաց․

-Խմիր ծովի ջուրը։

Սովորողը լսեց ուսուցչին, խմեց ծովի ջուրը, և քիչ մնաց գոռա ուրախությունից։ Ծովի ջուրը աղի և դառը չէր՝ այլ շատ քաղցր։ Նա միանգամից գնաց դեպի ծով , որպեսզի ամբողջ շշի մեջ հավաքի այդ հրաշք ջուրը, որ, երբ ծարավի՝ էլի խմի։

-Ի՞նչ ես անում,-զարմացավ ծերուկը,-Գուցե՞ կասկածում ես, որ Աստված ամենուր է։

Սովորողը ևս մեկ անգամ խմեց ջրից և միանգամից թքեց դուրս․ ջուրը այլևս խմելու համար համեղ չէր։

-Ահա, տեսնու՞մ ես, եղբայր, դեռևս քո հավատի խորությունը կարելի է չափել մի կում ջրով,-ասաց ծերուկը՝ միանգամից պատասխանելով իր բոլոր հարցերին։

ռուսերեն տարբերակը

Ալարկոտ հարսիկը

Ապրում էին կին և ամուսին։ Նրանք ունոին միայն մի որդի։ Ծնողները ծեր քին, իրենց համար դժվար էր զբաղվել տան գործերով․ բերել ջուր, հավաքել տունը, հաց թխել։ Խորհրդակցեով՝ նրանք որոշեցին ամուսնացնել որդուն։

Հարսանիքից հետո տղան տուն բերեվ հարսնացուին։ Անցավ մի շաբաթ, երկու շաբաթ, իսկ հարսիկը տանը ոչինչ չէր անում։ Առաջվա պես՝ տան գործերով զբաղվում էին ծերուկները։ Հարսիկը ամբողջ օրը նստած էր թախտին։ Ծերուկն ու իր կինը մտածեցին․ ի՞նչ անեն, որ հարսիկը սկսի գործ անել։

— Ահա թե ինչ,-ասում է կինը ամուսնուն,-կգնանք բակ, և այնտեղ կսկսենք վիճել, թե ով այսօր կգնա ջրի ետևից։ Հարսիկը կլսի մեր կռիվը, կամաչի, և կգնա ջրի ետևից։

Այդպես էլ վարվեցին․ գնացին բակ և սկսեցին վիճել։

Ծերուկն ասաց կնոջը․

— Այսօր քո հերթն է ջրի ետևից գնալու։

Իսկ կինը գոռում է ամուսնու վրա․

— Ո՛չ, քո հերթն է։

Լսելով կռիվը, հարսիկը դուրս եկավ, և ասաց․

— Հայրիկ, ինչո՞ւ եք վիճում։ Այսօր դու գնա ջրի ետևից, իսկ վաղը մայրիկը գնա, և դուռը փակեց ու գնաց․․․

Ռուսերեն տարբերակը

Մի՛ վերադարձիր

Մարդը, ով ոչ մի ուսուցման համար պետք չէր, բարձրանում էր լեռները, որպեսզի հանդիպի այնտեղ ապրող ճգնավորին, այն հույսով, որ կանցնի իր մոտ ուսուցման։ Վերջապես նա հասավ քարանձավին։

— Ուսուցի՛չ, — նրա առաջ ծնկի գալով՝ գոչեց մարդը, — խնդրում եմ քեզ, թույլ տուր մնամ։ Ես կծառայեմ քեզ․ դա է իմ ողջ ցանկությունը։

— Հեռո՛ւ, այևս աչքիս չերևաս, — պատասխանեց ճգնավորը։

Վհատված և դանդաղ մարդը իջավ ներքև։ Հանկարծ, նա, արդեն իջնում էր, երբ նկատեց, որ ճգնավորը իրեն ետ է կանչում։

— Սա ընդհամենը փորձություն էր, — հանգիստ արտաշնչեց նա, և գլուխը թեքելով, նայեց լանջի վերևին։ Երբ նա, հանգստացած բարձրացավ քարանձավ, ճգնավորը նրան ասաց․

— Եվ մի բան էլ։ Անգամ չմտածես այստեղ էլի բարձրանալու մասին, հատկապես, եթե «փորձության» մասին այս հիմար միտքը ունենաս։

Ռուսերեն տարբերակը

Հնարավորությունների ժամանակը

Երիտասարդ մարդը գնաց իր պապիկի մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Մի բաժակ համեղ թեյ խմելուց և տատիկի հյուրասիրություններից հետո թոռնիկը ասաց պապիկին․

— Կուզենայի քեզ հետ քննարկել։ Իմ ծանոթներից մեկը տաղանդավոր ծրագրավորող է, առաջարկել է բացել բիզնես, կապված համացանցի հետ։ Ես, ինչպես գիտես, լավ մասնագետ եմ և արդեն աշխատում եմ IT ընկերություններից մեկում, վաստակում եմ բավականաչափ գումար։ Մեքենա եմ գնել։ Գիտեմ, որ մի կողմից, մենք կարող ենք լուրջ բիզնես ունենալ, բայց, մյուս կողմից չեմ ցանկանում կորցնել իմ տեղը։ Դու՝ փորձառու ձեռնարկատեր ես։ Գո՞ւցե խորհուրդ տաս, ի՞նչ անել։

Պապիկը փոքրիկ դադարից հետո ասաց․

— Ինձ դժվար է դատել ձեր բիզնես-նախագծի մասին և ես չեմ կարող տալ քեզ հստալ խորհուրդ։ Լուծումը ինքդ պետք է գտնես։ Բայց թույլ տուր քեզ մի բան պատմել ժամանակի մասին․․․ Հին հուները ունեին ժամանակի երկու տեսակ։ Հրոնոս՝ ժամանակ, որը անվերժ գնում է, և Կայրոսը՝ հաջողության մի պահ, որը միշտ անսպասելի է գալիս և, այդ պատճառով դժվար է դրանից օգտվելը։ Կայրոսը հայտնվում է անսպասելի՝ մեկ այնտեղ, մեկ այստեղ, սակայն այն միշտ մեր մեջ է։ Այն վազում է այնքան արագ, որ ամեն մեկին տրված չէ հասնել նրան։ Եվ հույերը ասում էին, որ Կայրոսին բռնելու համար պետք է ունենաս երկու հատկանիշ՝ գիտակցություն և ինտուիցիա։ Եթե քեզ հաջողվում է դրանք արթնացնել, ապա դու կկարողանաս տեսնել ապագան և գուշակել քո որոշումների արդյունքը։

Ռուսերեն տարբերակը

Եղի՛ր վճռական

Մի անգամ վարպես Տայ Լին կանգնած էր քաղքի փողոցում և զրուցում էր բրինձ վաճառողների խմբի հետ։ Նրանք բողոքում էին իրենց աղքատությունից։ Տայ Լին հանեց գրպանից երեք յուան և մեկնեց վաճառականներին։

— Վերցրեք, խնդրում եմ, երեք յաունը, — ասաց նա։

Նրանք կանգնած նայում էին Տայ Լիի ձեռքի միջի գումարին։ Նրանցից մեկը՝ չկողմնորոշված, վերցրեց գումարը։

— Հենց նոր ձեր ընկերը դարձավ ձեզնից հարուստ, որովհետև որոշեց անե այդ քայլը առաջինը, — ասաց բարպետը, — մի մնացեք ձեր տեղերում կանգնած և ուեցե՛ք վճռականություն, որպեսզի հասնեք ձեր նպատակին։

Նա հանեց գրպանից ևս երեք յուան և մեկնեց վաճառականներին։ Նրանք շտապ մեկնեցին իրենց ձեռքերը, որպեսզի վերցնեն գումարը, սակայն Տայ Լին հարվածեց փայտով իրենց ձեռքերին և ծիծաղեց։

Ռուսերեն տարբերակը

Այգի տանիքի վրա

Ամառային այգում, տան տանիքին քնում էին ընտանիքի բոլոր անդամները։ Մայրը տեսավ, որ հարսնացուն, ում նա ստիպված էր լինելու դիմադրել, և որդին քնած են՝ իրար կառչած։ Դրան նայելու ուժ նա այլևս չուներ։ նա արթնացրեց քնածներին, և գոռաց․

— Ինչպե՞ս կարելի է այս շոգին այսքան մոտենալ իրար։ Դա վատ է առողջության համար։

Այգու մյուս անկյունում քնած էր իր դուստրը սիրելի փեսայի հետ։ Նրանք պարկած էին հեռավորության վրա, մի քայլ հեռու։ Մայրը հոգատարությամբ արթնացրեց երկուսին և շշնջաց․

— Իմ թանկագիններ, ինչո՞ւ եք այս ցրտին հեռու պարկել, փոխարենը ջերմացնեք միմյանց։

Այս բառերը լսեց հարսիկը։ Նա կանգնեց և բարձր, աղոթքի պես, ասաց․

— Որքա՜ն ամենակարող է Աստված։ Տանիքի վրա մի այգի է, բայց տարբեր կլիմա։

Ռուսերեն տարբերակը

Սիրում եմ թարգմանել…

Հնարավորությունների ժամանակը

Եղի´ր վճռական

Հեքիաթ ոսկե ձկնիկի մասին

Սուրբը և գողը

Ցանկություններ և հնարավորություններ

Ջուրը և կինը