Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ․․․ Մարտի 1

Մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսվեց հասարակագիտական-քաղաքական նախագծերի ստուգատեսը։ Ստուգատեսային ամբողջ ամսվա ընթացքում մենք մասնակցելու ենք տարբեր նախագծերի, կլոր սեղանների, հանդիպում-քննարկումների և այլն։ 

Ստուգատեսի առաջին օրը սկսեցինք տիար Բլեյանի հետ հանդիպում-քննարկումով, քննարկեցինք մերօրյա մի շարք հարցեր և հիմնախնդիրներ։ Մեկ ժամ տևողությամբ հավաքի ընթացքում մենք ստացանք շատ հարցերի պատասխաններ։ Ստուգատեսի մեկնարկն արդեն իսկ շատ հետաքրքիր էր և ոգևորող։ Հարցերը տարբեր էին, բայց հիմնական թեման ռուս-ուկրաինական պատերազմը։ Տիար Բլեյանը մեզ ներկայացրեց իր կարծիքը պատերազմի մասին՝ նշելով, որ ինչ էլ լինի, ամեն դեպքում հնարավոր է կանխել պատերազմը, և պետք է կանխել։ Շատ հետաքրքիր էր լսել տիարին, նրա կարծիքը այսօր տեղի ունեցող ամենաարդիական թեմաների շուրջ։ Հուսով եմ՝ ամբողջ ստուգատեսի ընթացքում կունենանք նմանատիպ զրույցներ, քննարկումներ։

Оставить комментарий