Առաջարկում եմ կարդալ Ռոբերտ Վալզեր «Զբոսանք»

Ռոբերտ Վալզերը ծնվել է 1878 թվականին Շվեցարիայի Բեռնի կանտենի Բիլ ավանում, բազմանդամ ընտանիքում։ Վաղ հասակից տարվել է թատրոնով։ Գիմնազիան ավարտելուց հետո աշխատել է Բեռն-Բազելի բանկային համակարգում։ Մոր մահից հետո՝ 1885-ին, տեղափոխվում է նախ Շտուտգարտ, ապա 1904-ից Բեռլին՝ իր բեմանկարիչ եղբոր՝ կարլի մոտ, աշխատել է <<Կոտտա>> հրատարակչատանը, դարձել <<Բեռլինյան Սեցեսիոնի աարվեստագետների միության>> քարտուղար, գրել <<Թաններ քույրերը>>, <<Օգնականը>>, <<Յակոբ ֆոն Գունտեն>> վեպերը։ 1913-ին ցկյանս վերահաստատվել է հայրենի Բիլում, արտեղ 1915-1919 թթ․ հրապարակել է չափածո և արձակի վեց ժողովածու, այդ թվում <<Զբոսանք>> վիպակը (1917)։ Մասնակցել է առաջին աշխարհամարտին։ 1929-ից մինչև իր կյանքի վերջը (1956թ․) Վալզերն անցկացրեց հայրենի Բեռնի կանտոնի հոգեբուժական հաստատություններում և չնայած բարեկամների թախանձանքներին՝ այդպես էլ չցանկացավ լքել այն, ապրեց ու ստեղծագործեց այնտեղ՝ իր զբոսանքներին անձնատուր։

Ես կարդացել եմ Ռոբերտ Վալզերի «Զբոսանք» գիրքը և շատ եմ հավանել։ Ամբողջ գրքի մեջ հեղինակը զբոսնում է, պատմում է բնության, իր շուրջը կատարվող ցանկացած իրադարձության մասին։ Եվ այնքան պատկերավոր և գեղեցիկ է պատմում, որ յուրաքանչյուրին ոգեշնչում է։ Նաև հեղինակը իր ճանապարհին հանդիպում է շատ տարբեր մարդկանց, ովքեր ինչ-որ չափով դեր են ունենում իր կյանքում և դա ապացուցում է, որ մեր կյանում պատահական մարդիկ չեն լինում։ Յուրաքանչյուր մեզ հանդիպած մարդ սովորեցնում է մեզ ինչ-որ բան։ Ամեն անգամ զբոսնելիս բոլորը իրենց մտքերով են լինում և շատ հաճախ չեն էլ նկատում այնպիսի բաներ, որոնք կարող էին ճակատագրական լինել իրենց համար։

1․ Առավոտյան աշխարհը, որ տարածվում էր իմ աչքերի առաջ, ինձ այնքան գեղեցիկ թվաց, ասես առաջին անգամ էի տեսնում։ Ինչին էլ գցում էի հայացքս, ամենը սիրալիրության, բարությանու երիտասարդության հաճելի տպավորություն էր թողնում վրաս։

2․ «Երեխաները երկնային էակներ են, քանի որ նրանք մշտապես ասես երկնքի մի մասնիկը լինեն։ Իսկ երբ նրանք մեծանում են ու հասակ առնում, նրանց շրջապատող երկինքը գնալով պակասում է, նրանք դուրս են ընկնում մանկությունից ու վերածվում չոր ու հաշվենկատ արարածների՝ մեծահասակների ձանձրալի աշխարհընկալումներով։ Աղքատների երեխաների համար ամառային գյուղական ճանապարհը խաղահրապարակ է դառնում։ Ուրիշ էլ որտեղ կարող են նրանք լինել, եթե այգիները հիմնավորապես փակ են նրաանց առաջ։ Անիծված լինեն այդ մոլեգընթաց ավտոմեքենաները, որ սառնասիրտ չարամտությամբ խաթանում են մանկական խաղը, ներխուժում են մանկական երկնքի մեջ, և փոքրիկ ու անմեղ մարդուկները նրանց անիվների դտակ ճզմվելու վտանգին են ենթարկվում․․․»

3․ Քայլելը պարզապես երկնային ցնծություն է, գեղեցկություն է և օգտակար, և ըստ ամենայնի՝ հեշտից էլ հեշտ։

4․ Այն, ինչ ես լսեցի գետնահարկի պատուհանից, նրբենի ու թարմաշունչ ելևէջանքով հնչող ժողովրդական ու օպերային երգեցողություն էր, որ իմ սքանչացած ունկերի մեջ էր լցվում իբրև մինչկեսօրյա համերգ և այն էլ՝ միանգամյան անվճար։

5․ «Ուրեմն և այս ամեն-ամենը, այս ամբողջ լիառատ կյանքը, ուրախ-զվարթ, իմաստուն գույները, այս սքանչացումը, այս կենսուրախությունն ու կենսասիրությունը, բոլոր այս՝ մարդու համար նշանակալի բաները, ընտանիք, ընկեր ու սիրեցյալ, այս լուսապայծառ, նուրբ օդը, որ լեփ-լեցուն է աստվածային գեղասքանչ պատկերներով, հայրական ու մայրական տներն ու սիրելի, մեղմաքնքուշ փողոցները, այս ամենն օրերից մի օր անցնելու է ու մահանալու, բարձրաբերձ արեգակը, լուսինը ր մարդկանց սրտերն ու աչքերը»։ Երկար-բարակ խորհում էի այս ամենի մասին և լռելյայն ներողություն էի հայցում այն մարդկանցից, որոնց ես գուցե ցավ էի պատճառել։

Դաթո Տուրաշվիլի․ Ջինսի սերունդը

Գիրքը, հիմնականում, իսկապես մի շատ կարևոր երևույթի մասին է՝ ազատության։ Մի քանի ընտանիքներից երիտասարդները որոշում են փախչել երկրից, ավելի ճիշտ՝ գտնել ազատություն։ Գիրքը սկսվում է մի անչափ գեղեցիկ սիրո պատմությամբ, որը, ցավոք վերջանում է մեծ ողբերգություններով։ Ազատության ձգտում է յուրաքանչյուր մարդ, սակայն ամեն մեկը՝ յուրովի։ Մեկը քայլեր է ձեռնարկում իր ազատությունը զգալու համար, մյուսը՝ պարզապես երազում է։ Եվ գիրքը ցույց է տալիս, որ իսկապես համարձակ, ձգտող և նպատակասլաց մարդիկ, չեն վախենա ոչ մի բանից և կգնան դեպի ազատություն․․․

Վեպում նաև գեղեցիկ կերպով է արտահայտվում երկու երիտասարդների սերը։ Ազատություն փնտրելիս նրանք ինքնաթիռ էին առևանգել, որի արդյունում հայտնվել էին բանտում և շատ դժվար ճանապարհ էին անցել, սակայն միևնույնն է, չէին դադարում սիրել, և անգամ այդ դժվար պահին, իրար նամակներ էին ուղարկում, պարզապես պատին գրելով իրենց սիրելի երգից կամ գրքից տողեր, հավատալով, որ իրենց սիրելին կտեսնի և կպատասխանի։ Երիտասարդները մեղադրվում էին հանցանքի մեջ, սակայն նրանց արժեքները և ազատության ձգտումը, միևնույնն է, հարգանքի էր արժանի։

Իսկ ջինսը շատ հետաքրքիր կերպով, կարծես խորդրդանշեր հենց այդ ազատությունը։ Այն արգելված էր սովետական միությունում, ինչպես գրեթե ամեն ինչ, սակայն բերվում են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են փորձում ջինսը բերեն Ամերիկայից, կամ, օրինակ, ջինսի դիմաց երեխայի համար դեղ գնում։

Մի խոսքով՝ գիրքը շատ հավանեցի, քանի որ ազատությունը ինձ համար էլ շատ կարևոր է, սակայն կարծում եմ, որ նրանք ավելի լավ էին կարող հասկանալ ազատության արժեքը, քանի որ իսկապես զրկված էին շատ բաներից, և, գուցե, նրանց համար ազատության մասին պատկերացումները հենց մեր կյանքն է․․․

Մեջբերումներ.

  • Համազգեստով դպրոց գնացող մի քանի աղջիկ հայացքով հետևեցին ամենագեղեցիկ զույգին։ Թեև նրանք չգիտեին, որ Թինան ու Գեգան ամենագեղեցիկն էին այս աշխարհում միայն նրա համար, որ այս առավոտ առաջին անգամ նրանց մատները դիպան իրար․․․
  • — Նրա համար, որ վախի աչքերը մեծ են, իսկ անհավատ մարդը շատ վախկոտ է։
  • Վախենում էր ճշմարտությունից, որ պետք է հաշտվեր․ Թինան այլևս հղի չէր, իսկ Գեգան չէր ուզում դրանում վերջնականապես համոզվել, որովհետև դեռևս ապրում էր հույսը, շատ փոքր, բայց այնուամենայնիվ հույս էր։
  • Այնտեղ, որտեղ մարդու մահը 14 ռուբլի արժեր, մարդու կյանքը ի՞նչ գին կունենար։
  • .. և նրանք ինչ-որ տեղ հեռու, շատ հեռու են այս չարությամբ լի աշխարհից, որովկետև նրանք շատ էին ուզում թռչել և իսկապես թռան…

Առաջարկում եմ կարդալ․Պաուլու Կոելյու․ «Լրտեսը»

Կարող եմ անվերջ խոսել այս գրքի մասին և ասել, թե որքան եմ հավանել։ Չգիտեմ ինչու, բայց այն իսկապես ինձ միանգամց դուր եկավ։ Մի րոպե չէի կարողանում կտրվել գրքից։ Գիրքը մի կնոջ մասին էր, ով իսկապես շատ ուժեղ էր և գեղեցիկ։ Նա միշտ հետևում էր իր կանոններին, սակայն դա նրան լավ բանի չբերեց։ Նա իսկապես շատ տարբերվող էր, ինչն էլ հիմնականում գնահատում էին նրա մեջ մարդիկ։ Հերոսուհու կյանքը բերել էր իրեն այնտեղ, որտեղ նա անցավ շատ բաների միջով, սակայն կարևորն այն էր, որ միշտ մնաց ուժեղ։

Մեջբերումներ․

  • Անհնար էր կռահել՝ ցա՞վ, թե՞ թեթևություն զգաց՝ իմանալով, որ վերջը մոտ է։
  • ․․․բայց ժամանակն է ինձ դառնացած, տխուր ու միայնակ դարձնել։
  • Այս պահին նայում եմ կյանքիս ու հասկանում, որ հիշողությունը գետ է, որ միշտ դեպի ետ է հոսում։ Հուշերը լի են քմայքներոով, պատկերներով, որ ապրել ենք, ու որոնք դեռ կարող են մի չնչին մանրուքով, աննշան աղմուկով մեզ շնչահեղձ անել։
  • Ծաղիկները սովորեցնում են, որ ոչինչ հավերժ չէ, ո՛չ գեղեցկությունը, ո՛չ թոշնելը, քանի որ նոր սերմեր են տալիս։ Հիշի՛ր դա, երբ ուրախություն, տխրություն կամ ցավ ապրես։ Ամեն ինչ անցնում է, ծերանում, մեռնում ու վերածնվում։
  • Եվ այդ հիվանդագին տրամաբանությամբ, որը հրեշների է վերածում նրանց, ովքեր վախենում են ինչ-որ մեկին կորցնելուց, գնալով ավելի էր չարանում։
  • Դրախտում էր, բայց իմ դժոխքում էի ապրում։
  • ․․․երբ անցյալն իր հետ բերում է մի հուշ, որն ինչ-որ վերք է բացում, մյուս վերքն էլ են բացվում ու սկսում արնահոսել, մինչև որ ծնկի ես գալիս ու լալիս։
  • Գուցե մարմինս դեռ շնչում է, բայց հոգիս մեռած է, որովհետև չեմ կարող ո՛չ հեռանալ այստեղից, ո՛չ էլ հասկացնել քեզ, որ պիտի կողքիս մնաս։
  • Սեր կոչվող այդ անբացատրելի ու վտանգավոր որևույթը սրբում տանում է քեզ Երկրի երեսից ու քո փոխարեն թողնում է այն, ինչ սիրելիդ է ուզում, որ լինես։
  • Այս աշխարհում ամեն բան երկու կողմ ունի։ Նրանք, ում լքել է սեր կոչվող դաժան աստվածը, իրենք են մեղավոր, որովհետև դեպի անցյալ են նայում ու մտածում են, թե ինչու են այդքան շատ ապագայի ծրագրեր կազմել։ Բայց եթե հուշերի խորքում փնտրեն, կգտնեն այն օրը, երբ ցանել են այս սերմը, կհիշեն, թե ինչպես են սնել ու թողել, որ աճի, մինչև որ դարձել է ծառ, որն այլևս անհնար է պոկել։
  • Իսկական մեղքն այն չէ, ինչ սովորերել են մեզ, այլ բացարձակ ներդաշնակությունից դուրս ապրելը, իսկ այդ ներդաշնակությունն ավելի զորեղ է, քան այն բոլոր ճշմարտություններն ու ստերը, որ ասում ենք ամեն օր։
  • Մեղքը ոչ թե Աստված է ստեղծել, այլ մենք, երբ փորձեցինք վերածել բացարձակը հարաբերականի։ Դադարեցինք տեսնել ամբողջն ու սկսեցինք տեսնել լոկ մասը, և այդ մասը ծանրացած է մեղքերով, կանոններով, չարերի դեմ պայքարող բարիներով, որոնցից յուրաքանչյուրը կարծում է, թե ինքն է իրավացի։

Վիլյամ Գոլդինգ «Ճանճերի տերը»

Առաջին հայացքից գիրքը պարզապես պատմություն է երեխաների մասին, ովքեր հայտնվել էին անմարդաբնակ կղզում և տարբեր փորձությունների միջով են անցնում։ Կարծում եմ գրքի հիմնական նպատակն էր ցույց տալ, թե կլինի մարդկանց հետ, երբ իրենք դուրս գան քաղաքակիրթ միջավայրից և հայտնվեն, օրինակ, անմարդաբնակ կզղում։ Նաև գրքում շատ լավ պատկերված է մարդու վայրի էությունը։

Իհարկե, երեխաները հայտնվում են անմարդաբնակ կղզում, ստիպված են լինում ինքնուրույն գոյատևել։ Բոլորն էլ անչափահաս են, դեռ չէին հասցրել հասունանալ, և ստիպված են լինում ստեղծել ամեն ինչ իրենց ուժերով, հնարել նոր կանոններ, որպեսզի կարողանան պահպանել քաղաքակրթությունը։ Սակայն, ինչպես յուրաքանչյուր մարդ, նրանք էլ ունեն վախեր․․․ Նրանք սկսեցին վախենալ մի «Հրեշից», սակայն չէին մտածում, որ ամենավախենալու արարածը մարդն է, և պետք է իրենք իրենցից վախենային։ Նրանք սկսում են ապրել, հորինում են ձևեր գոյատևելու. սնունդ հայթհայթելու, ապաստարան ստեղծելու, և ինչն ամենակարրևորն է՝ միանական լինելու և առաջնորդ ունենալու։

Այսպես երեխաները շարունակում են ապրել կղզում, շարունակում են վախենալ այդ «Հրեշից», մինչև նրանցից մեկը խոզին մորթելու ժամանակ չի հայտնաբերում, որ «Հրեշը» ապրում է իրենց մեջ։ Իհարկե, նրանց յուրաքանչյուրի մեջ, գուցե ստիպված, արթնանում է հրեշը։ Նրանք կրակ վառելու համար անընդհատ գողանում էին իրենց ընկերոջ ակնոցը, առանց մտածելու, որ դա նրան շատ անհրաժեշտ է։ Նրանք սպանեցին իրենց ընկերոջը, մտածելով, որ նա գազան է։ Ի վերջո, նրանց մոտ է գալիս մի սպա՝ իր նավով, ով ականատես է լինում երեխաների «հրեշային» պահվածքին, երբ կղզին վառվում էր, իսկ տղաներից մեկը սայթաքում ընկնում է, իսկ մյուսները ողբում են իրենց ընկերոջ մահը։

Այսպիսով, գիրքն ապացուցում է, որ մարդիկ իսկապես կսկսեն իրենց վայրենիի պես դրսևորել, երբ հայտնվեն քաղաքակրթությունից դուրս, իսկ նրանց վախերը կարող են ստիպել դուրս գալ բոլոր սահմաններից։

Շառլ Ազնավուր «Կյանքից կառչած»

❔

Շառլ Ազնավուրը գրքում կիսվում է, պատմում է իր կյանքից պատմություններ։ Արտահայտում է իր ապրումները, կյանքի պահերը, իր տրամադրությունը, վերաբերմունքը։ Նշել է, որ դժվարությամբ է գրում նմանատիպ գրքեր, դժվարությամբ է վստահում։ Իհարկե, դժվար է որոշել գրել այսպիսի անկեղծ գրքեր, որոնցով թույլ ես տալիս մարդկանց մեկ քայլ ավել քեզ մոտենալ, ավելի լավ ճանաչել քեզ։ Սակայն Շառլ Ազնավուրը իսկապես շատ հետարքիր կերպով է փոխանցում իր մտքերը ընթերցողին։

Մեջբերումներ․

  • Ինչ բարձունքների էլ ձգտես, ամենակարևորն առաջին քայլն է, քանի որ հենց այդ քայլ է ամենայն հավանականությամբ մեզ դուրս բերում հաջողության ճամփա։ Մարդու միջից է գալիս ներքին մղումը։ Հաջողության հասնել նշանակում է նաև ռիսկի դիմել։ Երկրորդ ու դրան հաջորդող քայլերն արդյունք են մտքի և այն սնոցող վտակների։ Գլխում են աշխատելու ցանկությունը, կահումն ու սերն աշխատանքի հանդեպ։ Արանք ծնվող տաղանդի երեք ուղեկիցներն են իրենց վտակներով՝ խանդավառության, համարձակության, կամք ու մարտնչող ոգի։ Այս հատկանիշներն օգնում են սսեփական ձեռքերով կռել ճակատագիրը՝ բառ, որը մեծ ռեզոնանս է առաջացնում և ստիպում խոսել ճակատագիր կերտած մարդու մասին անգամ նրա մահից հետո, երկար տարիներ։
  • Մ՛ի բարդույթավորվեք դժվարությունների, ձեր արտաքինի կամ թերությունների պատճառով։ Այդ ամենը կարելի է շտկել։
  • Ոսկի տարիք է, երբ սիրում ես ու սիրված ես։
  • Աշխարհում ամենագեղեցիկն այն վայրերն են, որոնք շատերն աշխարհի ծայր կամ կորած տեղ են անվանում։
  • Մեկնել, որ վերադառնաս կասկածներից ու ինքնագոհությունից մարված։ Վերադառնալ համոզումով, որ վերջապես հասկացել ես, թե ինչպես է պետք ապրել։ Վերադառնաս, որպեսզի վատին դիմավորես որքան հնարավոր է թեթև և հումորով։ Վերադառնալ որպես նորացած մարդ այս ծերացող աշխարհում։
  • Ապագայի հետ կապված իմ ցանկությունը այնտեղ մշտական իմ ներկայությունն է։

Ընթերցանություն․ Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր ֆերարին»

Ռոբին Շարման միջազգային համբավ ունեցող ամենախոշոր մասնագետներից մեկն է անձի զարգացման, նպատակադրման և լիդերության գաղտնքների ընկալման հարցերում։ Ծնվել է 1965 թվականին Կանադայում։ Ռոբին Շարման ստացել է ճշմարտության դոկտոր աստիճանը, քանի որ նա պատրաստվում էր դառնալ փաստաբան։ Սակայն շուտով նա թողեց փաստաբանի գործը, քանի որ հասացավ, որ իր սիրտը դատարկ է և թողարկեց իր առաջին գիրքը։

<<Վանականը, որը վաճառեց իր ֆերարին>> նրա ամենահայտնի գիրքն է։ Գրքում պատմում է մի պատմություն հարուստ փաստաբանի մասին, ով հոգնելով իր կյանքից, ուղեվորվում է ճանափարհորդության և ընթացքում փոխվում է, երիտասարդանում։ Գիրքը սովորեցնում է հասնել նպատակներին, ճիշտ օգտագործել ժամանակը, ապրել լի կյանքով, ազատվել բացասական մտքերից և ճանչել ինքդ քեզ։

  • Երբեք մի զղջա անցյալի համար, այլ մեծարիր․ այն փայլուն ուսուցիչ է։
  • Երբ ես հաջողակ փաստաբան էի, ես ծաղրում էի մարդկանց, որոնք ցանկանում էին բարելավել իրենց ներքին և արտաքին աշխարհը։ <<Ապրեք այնպես, ինչպես ապրում եք>>,-մտածում էի ես։ Ես հետո միայն սովորեցի, որ ինքնակատարելագործումը և սեփական մտքի, մարմնի մշտական խնամքը էական դեր ունեն անձի զարգացման և վերջինիս երազանքների իրականացման գործում։
  • Երբեք մի թերագնահատիր պարզության ուժը
  • <<Քո տեսլականը պարզ կդառնա, միայն եթե կարողանաս լսել սրտիդ։ Նա, ով դուրս է նայում, երազ է տեսնում, նա, ով ներս է նայում, արթնանում է երազից>>։
  • Հնարավոր է՝ մենք չկարողանանք վերահսկել եղանակը, փողոցի շարժումը կամ մեզ շրջապատողների տրամադրությունը։ Սակայն մենք հարյուր տոկոսով կարող ենք վերահսկել մեր վերաբերմունքը այդ ամենի նկատմամբ։
  • Կարևոր չէ, թե ինչ է պատահում կյանքում, կարևորը, թե ինչպես կարձագանքես այդ ամենին։
  • <<Երբ ունես քեզ ոգեշնչող մի մեծ նպատակ՝ միտքդ կոտրում է կարծրացած պատկերացումների կապանքները, բանականությունդ ընդլայնվում է բոլոր ուղղություններով, և դու բացահայտում ես, որ ընկել ես մի նոր, հանճարեղ ու հրաշալի աշխարհ։ Ներսումդ քնած ուժերն արթնանում են, և դու հասկանում ես, որ կարող ես անել ավելին, քան ի սկզբանե որոշել էիր։
  • Երջանկությունը գալիս է ճիշտ դատողությունից, ճշտ դատողությունը գալիս է փորձից, իսկ փորձը գաիս է սխալ դատողությունից։
  • Միակ բանը, որ կանգնած է մարդու և իր երազանքների միջև՝ անհաջողության վախն է։ Այդուհանդերձ, անհաջողությունը ցանկացած նախաձեռնության հաջողության կարևոր մասն է։ Այն մեզ փորձության է ենթարկում և ստիպում աճել։ Այն մեզ դաս է տալիս և հուշում զարթոնքի ճանապարհը։
  • <<Ծիծաղը բացում է սիրտդ և խաղաղեցնում հոգիդ։ Պետք չէ կյանքն այդքան լուրջ ընդունել, պետք է միշտ կարողանաս ծծաղել ինքդ քեզ վրա>>։
  • Հիշիր, որ այն, ինչ ընկած է քո առաջ կամ քո ետևում, այնքան կարևոր չէ։ Կարևոր է այն, ինչ կա քո մեջ։