Խորհրդային Հայաստանը 1920-22թթ

Առաջադրանք․
1․ Պատճառահետևանքային կապի վերհանում՝ վերհանե՛ք Փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։

Փետրվարյան ապստամբության պատճառներն էին Խորհրդային Ռուսաստանի կողմից իրականացվող բռնությունների ճնշումը, ինչպիսիք էին աքսորումները, տարածքի բռնագրավումները և ձերբակալումները։ Փետրվարյան ապստամբության հետևանքները դրական էին Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը սկսեց ավելի հաշվենկատ վարվել հայերի հետ, դադարեցրեց բռնությունները, ինչպես նաև սկսեց Հայաստանի տնտեսության վերականգնման գործընթացները։


2․ Նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները և զուգահեռներ անցկացրե՛ք դրանց ու ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև։

Լոռվա և Ջավախքի տարածքային խնդիրները արդեն վաղուց լուծվել են Հայաստանի և Վրաստանի միջև։ Ըստ 1921 թվականին կայացրած որոշումների՝ Ջավախքը անցավ Վրաստանին, իսկ Լոռին՝ Հայաստանին։ Մնացած տարածքային խնդիրները Ադրբեջանի հետ էին։ Զանգեզուրը 1921 թվականին խորհրդայինացվեց և անցավ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանն էլ մնացին Խորհրդային Ադրբեջանի կազմում և ստացան ինքնավար մարզերի կարգավիճակ։ Այժմ Սյունիքը Հայաստանի մաս է կազմում, սակայն, ադրբեջանցիները շարունակում են պահպանել այն գրավելու մեծ ցանկությունը։ Լեռնային Ղարաբաղը առանձնացել էր Ադրբեջանից, իսկ վերջին պատերազմի արդյունքում դրա մեծ մասը անցավ Ադրբեջանին։ Նախիջևանն էլ շարունակում է մնալ Ադրբեջանի կազմում, քանի որ անցյալում այնտեղ շուտ էր հայաթափում եղել, և շատ դժվար էր առանց հայ բնակչության պայքարել Նախիջևանը վերադարձնելու համար։

Առաջին հանրապետության անկումը

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ Համեմատե՛ք այն 2020-ի Արցախյան պատերազմի հետ։

1920 թվականի թուրք-հայկական պատերազմը շատ նման էր 2020-ի Արցախյան պատերազմին։ 1920 թվականին Թուրքիան և Ռուսաստանը ունեին պայմանավորվածություն, ըստ որի թուրքերը պետք է պատերազմեին Հայաստանի դեմ, իսկ ռուսները կեսից գային և իբր թե փրկեին հայերին։ Պատերազմի ընթացքում շատ տարածքներ գրավեց Թուրքաին, իսկ հետո էլ մերժեց Ռուսաստանի միջնորդությունը և շարունակեց կռվել այնքան, մինչև Հայաստանը ստորագրեց պայմանագիրը։ 2020 թվականին պատերազմը այդպես չավարտվեց, քանի որ վերջում կնքվեց եռակողմ պայմանագիր, բայց միևնույն է պատերազմները ունեն շատ նմանություններ։


2․ Նկարագրե՛ք Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը։ Ի՞նչ եք կարծում, անխուսափելի՞ էր արդյոք Հայաստանի խորհրդայնացումը /բլոգային աշխատանք/․

Իմ կարծիքով անխուսափելի էր հայ-ռուսական համաձայնագիրը, քանի որ այդ ժամանակ պատերազմի մեջ էինք Թուրքիայի դեմ, իսկ կարմիր բանակի հատուկ գունդն էլ ներխուժել էր Հայաստան։ Կարծում եմ ավելի էր կնքել հայ-ռուսական պայմանագիրը, քան թե հայ-թուրքականը։

Հայաստանի առաջին հանրապետությունը

Թեման՝  «Հայաստանի 1-ին հանրապետությունը».
ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը 
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը 
գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը 

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության կառավարման համակարգը, Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները, համեմատե՛ք դրանք ներկայիս ՀՀ կառավարման համակարգի, իշխանության երեք ճյուղերի հետ:

Հայաստանի 1-ին հանրապետությունը նույնպես կազմված էր օրենսդիր, գործադիր և դատական մարմիններից։ Օրենսդիր մարմինը կոչվում էր Հայաստանի Խորհուրդ, որը սկզբում ուներ 46 անդամ։ Այնուհետև 1919 թվականի ընտրություններից հետո թիվը ավելացավ, հասնելով 80-ի։ Իշխող կուսակցությունը ՀՅԴ-ն էր։ Խորհրդարանի նախագահ դարձավ Ահարոնյանը։ Գործադիր մարմինը իր մեջ ներառում էր Նախարարների Խորհուրդը։ Երկրի նախագահ էր հռչակվել Հովհաննես Քաջազնունին։ Կարծում եմ շատ բան է փոխվել կառավարության մեջ, քանի որ համակարգը ավելի մեծ և հարմարավետ է դարձել։


2. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ /բլոգային աշխատանք/.

Հայաստանի 1-ին հանրապետության կրթական համակարգը կազմված էր միայն դպրոցներից։ Կային դպրոցների 2 տեսակներ՝ տարրական և միջնակարգ։ 1919 թվականին արդեն կար 470 դպրոց, 1300 ուսուցիչ և 46200 աշակերտ։ Հետո բացվեցին մասնագիտական թեքումներ ունեցող դպրոցներ, իսկ 1920 թվականին տեղի ունեցավ առաջին համալսարանի բացումը։ Այժմ, ի տարբերություն այն ժամանակվա կրթական համակարգին, բոլոր երեխաները պարտավոր են գնալ դպրոց։

Ազատագրական պայքարը․ XVIII-րդ դարի երկրորդ կեսին

18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալգաղութահայ կենտրոնները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը:

Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17դդ.: Նրանք զբաղվում էինվաճառականությամբ: 17-րդ դարի երկրորդ կեսից հայերը Հնդկաստանում մեծ կշիռ ունեին ևլուրջ մրցակից էին վաճառականների համար: Անգլիական « Արևելահնդկականընկերությունը » 1688թ. պայմանագիր է կնքում հայ վաճառականների հետ: Դրա համաձայն՝հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում: Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին տիրանալ հնդկական առևտրինև սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիներն ունեիննավատորմ, բանակ և կարողացան տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայբուրժուազիայի մի մասը սկսում է գիտակցել հայրենիքի ու սեփական պետությանկարևորությունն ու նշանակությունը: Այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:

Հովսեփ Էմինը ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծին ենթակա հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը: Նա որոշում էմեկնել Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Անգլիայի Վուլվիչի զինվորական ակադեմիան ավարտելուց հետո 1759թ. Էմինը գալիս էՀայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օգնությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ Վրաստանը: Վերադառնալով Անգլիա՝ Էմինը ներկայանում է ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանիցվերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված նամակ՝ 1761թ, գնում էՊետերբուրգ: Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իրծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում: Նա մտադիր էր վրաց Հերակլ 2-րդթագավորի հետ դաշնակցած պայքարել թուրքական տիրապետության դեմ: Վորոնցովնընդառաջում է նրա խնդրանքը և թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհումՎրաստան: Աստրախանում Էմինին է միանում կամավորների ջոկատ: Վրաց թագավորըհամաձայնում է օգնել նրան: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելուհամար Էմինը կապեր է հաստատում Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Նա մեծ աշխատանք էր տանում օսմանյան հպատակությանը ենթակա քրդերի, ասորիներիհետ համագործակցելու ուղղությամբ: 1764թ, Էմինը և Հերակլը նամակներ են ուղարկումՀովնանին, սակայն Երևանում նամակատարը ձերբակալվում է: Հերակլը Հովսեփ Էմինիցպահանջում է հեռանալ Վրաստանից:

1766թ. Էմինը վերադառնում է Հայաստան և հանգրվանում Գետաշենում՝ Գյուլիստանի մելիքՀովսեփի մոտ: Այստեղ նա մասնակցում է Գանձակի խանի անակնկալ արշավանքի դեմ մելիքՀովսեփի մղած ճակատամարտին: Հայկական զորքերը պարտության են մատնում խանիբանակը և պաշարում Գանձակը: Հերակլ 2-րդի միջնորդությամբ հայկական զորքըդադարեցնում է պաշարումը, իսկ մելիք Հովսեփը և Հովսեփ Էմինը գնում են Գյուլիստան: Գանձասարում Հովսեփ Էմինին տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսըհրամայել է չօգնել նրան: Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան: Շամախիում լսելով, որԽոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են իրեն տրամադրելու 18 հազար զինվոր, Էմինը գնում է Խոյ: Սակայն բավական գումար չունենալով՝ նա չի կարողանում զորք վարձել: Անհաջողությունները հուսահատեցնում են նրան և 1770թ. Էմինը վերադառնում էՀնդկաստան:

Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17դդ.: Նրանք զբաղվում էինվաճառականությամբ: 17-րդ դարի երկրորդ կեսից հայերը Հնդկաստանում մեծ կշիռ ունեին ևլուրջ մրցակից էին վաճառականների համար: Անգլիական « Արևելահնդկականընկերությունը » 1688թ. պայմանագիր է կնքում հայ վաճառականների հետ: Դրա համաձայն՝հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում: Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին տիրանալ հնդկական առևտրինև սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիներն ունեիննավատորմ, բանակ և կարողացան տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայբուրժուազիայի մի մասը սկսում է գիտակցել հայրենիքի ու սեփական պետությանկարևորությունն ու նշանակությունը: Այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:

Հովսեփ Էմինը ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծին ենթակա հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը: Նա որոշում էմեկնել Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Անգլիայի Վուլվիչի զինվորական ակադեմիան ավարտելուց հետո 1759թ. Էմինը գալիս էՀայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օգնությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ Վրաստանը: Վերադառնալով Անգլիա՝ Էմինը ներկայանում է ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանիցվերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված նամակ՝ 1761թ, գնում էՊետերբուրգ: Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իրծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում: Նա մտադիր էր վրաց Հերակլ 2-րդթագավորի հետ դաշնակցած պայքարել թուրքական տիրապետության դեմ: Վորոնցովնընդառաջում է նրա խնդրանքը և թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհումՎրաստան: Աստրախանում Էմինին է միանում կամավորների ջոկատ: Վրաց թագավորըհամաձայնում է օգնել նրան: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելուհամար Էմինը կապեր է հաստատում Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Նա մեծ աշխատանք էր տանում օսմանյան հպատակությանը ենթակա քրդերի, ասորիներիհետ համագործակցելու ուղղությամբ: 1764թ, Էմինը և Հերակլը նամակներ են ուղարկումՀովնանին, սակայն Երևանում նամակատարը ձերբակալվում է: Հերակլը Հովսեփ Էմինիցպահանջում է հեռանալ Վրաստանից:

1766թ. Էմինը վերադառնում է Հայաստան և հանգրվանում Գետաշենում՝ Գյուլիստանի մելիքՀովսեփի մոտ: Այստեղ նա մասնակցում է Գանձակի խանի անակնկալ արշավանքի դեմ մելիքՀովսեփի մղած ճակատամարտին: Հայկական զորքերը պարտության են մատնում խանիբանակը և պաշարում Գանձակը: Հերակլ 2-րդի միջնորդությամբ հայկական զորքըդադարեցնում է պաշարումը, իսկ մելիք Հովսեփը և Հովսեփ Էմինը գնում են Գյուլիստան: Գանձասարում Հովսեփ Էմինին տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսըհրամայել է չօգնել նրան: Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան: Շամախիում լսելով, որԽոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են իրեն տրամադրելու 18 հազար զինվոր, Էմինը գնում է Խոյ: Սակայն բավական գումար չունենալով՝ նա չի կարողանում զորք վարձել: Անհաջողությունները հուսահատեցնում են նրան և 1770թ. Էմինը վերադառնում է Հնդկաստան։

Հայոց պատմություն

Ինչու՞ հենց այս ժամանակահատվածում աշխուժացավ հայկական գաղութներում ազատագրական պայքարի գաղափարը, ի՞նչ գործոններ նպաստեցին դրան

· Նկարագրե՛ք Հովսեփ Էմինի գործունեությունը Հայաստանի ազատագրական պայքարի շրջանակում

· Ինչպե՞ս կարող եք հիմնավորել Սիմեոն Երևանցու հայազդեցությունը Հովսեփ Էմինի դեմ

· Ամփոփ ներկայացրե՛ք Մովսես Սարաֆյանի, Հ․ Արղությանի և Հ․ Լազարյանի ծրագրերը, գտե՛ք այս ծրագրերի մեջ էական տարբերութուններ

· Հայաստանի ազատագրումը ինչպես էր պատկերացնում Շ․ Շահամիրյանը

· Ինչպիսի՞ աշխատանքներ էին՝ «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» և «Որոգայթ փառաց»-ը։

18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ գաղութահայ կենտրոնները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը:

Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17դդ.: Նրանք զբաղվում էին վաճառականությամբ: 17-րդ դարի երկրորդ կեսից հայերը Հնդկաստանում մեծ կշիռ ունեին և լուրջ մրցակից էին վաճառականների համար: Անգլիական « Արևելահնդկական ընկերությունը » 1688թ. պայմանագիր է կնքում հայ վաճառականների հետ: Դրա համաձայն՝ հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում: Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին տիրանալ հնդկական առևտրին և սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիներն ունեին նավատորմ, բանակ և կարողացան տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայ բուրժուազիայի մի մասը սկսում է գիտակցել հայրենիքի ու սեփական պետության կարևորությունն ու նշանակությունը: Այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:

Հովսեփ Էմինը ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծին ենթակա հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը: Նա որոշում է մեկնել Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Անգլիայի Վուլվիչի զինվորական ակադեմիան ավարտելուց հետո 1759թ. Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օգնությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ Վրաստանը: Վերադառնալով Անգլիա՝ Էմինը ներկայանում է ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված նամակ՝ 1761թ, գնում է Պետերբուրգ: Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում: Նա մտադիր էր վրաց Հերակլ 2-րդ թագավորի հետ դաշնակցած պայքարել թուրքական տիրապետության դեմ: Վորոնցովն ընդառաջում է նրա խնդրանքը և թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան: Աստրախանում Էմինին է միանում կամավորների ջոկատ: Վրաց թագավորը համաձայնում է օգնել նրան: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Նա մեծ աշխատանք էր տանում օսմանյան հպատակությանը ենթակա քրդերի, ասորիների հետ համագործակցելու ուղղությամբ: 1764թ, Էմինը և Հերակլը նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում նամակատարը ձերբակալվում է: Հերակլը Հովսեփ Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:

1766թ. Էմինը վերադառնում է Հայաստան և հանգրվանում Գետաշենում՝ Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Այստեղ նա մասնակցում է Գանձակի խանի անակնկալ արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած ճակատամարտին: Հայկական զորքերը պարտության են մատնում խանի բանակը և պաշարում Գանձակը: Հերակլ 2-րդի միջնորդությամբ հայկական զորքը դադարեցնում է պաշարումը, իսկ մելիք Հովսեփը և Հովսեփ Էմինը գնում են Գյուլիստան: Գանձասարում Հովսեփ Էմինին տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հրամայել է չօգնել նրան: Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան: Շամախիում լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են իրեն տրամադրելու 18 հազար զինվոր, Էմինը գնում է Խոյ: Սակայն բավական գումար չունենալով՝ նա չի կարողանում զորք վարձել: Անհաջողությունները հուսահատեցնում են նրան և 1770թ. Էմինը վերադառնում է Հնդկաստան:

Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17դդ.: Նրանք զբաղվում էին վաճառականությամբ: 17-րդ դարի երկրորդ կեսից հայերը Հնդկաստանում մեծ կշիռ ունեին և լուրջ մրցակից էին վաճառականների համար: Անգլիական « Արևելահնդկական ընկերությունը » 1688թ. պայմանագիր է կնքում հայ վաճառականների հետ: Դրա համաձայն՝ հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում: Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին տիրանալ հնդկական առևտրին և սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիներն ունեին նավատորմ, բանակ և կարողացան տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայ բուրժուազիայի մի մասը սկսում է գիտակցել հայրենիքի ու սեփական պետության կարևորությունն ու նշանակությունը: Այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:

Հովսեփ Էմինը ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծին ենթակա հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը: Նա որոշում է մեկնել Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Անգլիայի Վուլվիչի զինվորական ակադեմիան ավարտելուց հետո 1759թ. Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օգնությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ Վրաստանը: Վերադառնալով Անգլիա՝ Էմինը ներկայանում է ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված նամակ՝ 1761թ, գնում է Պետերբուրգ: Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում: Նա մտադիր էր վրաց Հերակլ 2-րդ թագավորի հետ դաշնակցած պայքարել թուրքական տիրապետության դեմ: Վորոնցովն ընդառաջում է նրա խնդրանքը և թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան: Աստրախանում Էմինին է միանում կամավորների ջոկատ: Վրաց թագավորը համաձայնում է օգնել նրան: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Նա մեծ աշխատանք էր տանում օսմանյան հպատակությանը ենթակա քրդերի, ասորիների հետ համագործակցելու ուղղությամբ: 1764թ, Էմինը և Հերակլը նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում նամակատարը ձերբակալվում է: Հերակլը Հովսեփ Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:

1766թ. Էմինը վերադառնում է Հայաստան և հանգրվանում Գետաշենում՝ Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Այստեղ նա մասնակցում է Գանձակի խանի անակնկալ արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած ճակատամարտին: Հայկական զորքերը պարտության են մատնում խանի բանակը և պաշարում Գանձակը: Հերակլ 2-րդի միջնորդությամբ հայկական զորքը դադարեցնում է պաշարումը, իսկ մելիք Հովսեփը և Հովսեփ Էմինը գնում են Գյուլիստան: Գանձասարում Հովսեփ Էմինին տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հրամայել է չօգնել նրան: Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան: Շամախիում լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են իրեն տրամադրելու 18 հազար զինվոր, Էմինը գնում է Խոյ: Սակայն բավական գումար չունենալով՝ նա չի կարողանում զորք վարձել: Անհաջողությունները հուսահատեցնում են նրան և 1770թ. Էմինը վերադառնում է Հնդկաստան:

Հովսեփ էմինի ազատագրական գործունեությունը: Հովսեփ էմինի՝ Հայաստան գալը անսպասելի չէր: Նա վաղուց էր առիթ փնտրում իր երազանքը կատարելու: էմինը շատ վատ գիտեր այն միջավայրը, ուր պատրաստվում էր գործելու: 1759 թ. մայիսին նա դուրս եկավ Անգլիայից և Ճենովայի վրայով նավարկեց մինչև Ալեքսանդրեկ: Այստեղից գնաց Հալեպ և նույն թվականի վերջերին երկու հայերի ուղեկցությամբ ճանապարհ ընկավ դեպի Հայաստան, որը բացասական ցնցող տպավորություն թողեց նրա վրա: Նա տեսավ թշվառ ու աղքատ մի երկիր, ստրուկ ու վախեցած մի ժողովուրզ, որի մեջ չէր մնացել անգամ պատմական հիշողություն: Կարինի գյուղերից մեկում էմինը սկսում է հատվածներ կարդալ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», գյուղացիներին բացատրել, որ հայերն էլ երբևիցե ունեցել են սեփական պետություն և թագավոր, բանակ և իշխաններ: Նա գյուղացիներին քարոզում էր, թե Աստծու կողմից բոլոր մարդիկ ու ժողովուրդները ստեղծվել են հավասար: Հետևաբար, բանական էակը չպետք է հանդուրժեր ուրիշի գերին լինելը: Իսկ եթե որևէ ժողովուրդ գերի է, ապա բնական է, որ նա պետք է պայքար մղի իր ազատության համար: Բովանդակ Հայաստանում նա չհանդիպեց որևէ մեկին, որը համակրեր իր ծրագրերը, չտեսավ այն ուժը, որը կարող էր բարձրանալ պայքարի: էմինի հիասթափությունը ակներև էր: Անգամ Ս. էջմիածնում,ուր նա ժամանեց 1760 թ. ապրիլին, անբարյացակամորեն ընդունեցին նրան: Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին սկզբում ինչ-որ հույսեր ներշնչեց, սակայն լինելով խիստ զգուշավոր և զուսպ՝ բավարարվեց միայն սաստելով այն հոգևորականներին, որոնք փորձում էին վարկաբեկել էմինին: Ս. էջմիածնում և Երևանում էմինը մանրամասն տեղեկություն-ներ է քաղում տարածաշրջանի կացության, Պարսկաստանի ու Վրաստանի հարաբերությունների, Արցախի դրության, մելիքների քաղաքական ակնկալությունների մասին: Նահ ասկացավ, որ հայերի հայացքն ուղղված է դեպի Ռուսաստան, և նրանք այստեղից են սպասում իրենց երազած ազատագրությունը: Այդ էր վկայում նաև 1760 թ. հուլիսի 17-ին Հակոբ Շամախեցու գրած ուղերձը կայսրուհի Ելիզավետա Պետրովնային: Այստեղ կաթողիկոսը կայսրուհուն խնդրում էր իր վրա վերցնել «դժբախտ հայ ժողովրդի հոգատարությունը»: Այդ մտայնությունը տիրապետող էր բոլոր այն շրջաններում, որոնց հետ էմինը շփումներ ունեցավ; Դա էմինի համար նշանակում էր վերանայել իր նախորդ ծրագրերը և Հայաստանի ազատագրության համար նախ և աոաջ դիմել Ռուսաստանի օդնությանը: Նա գիտակցում էր, որ անհրաժեշտ է անձամբ գնալ Ռուսաստան և ուղղակի կապեր հաստատել ռուս քաղաքական գործիչների հետ:

 1761 թ. էմինը Հայաստանից վերադարձավ Անգլիա և Լոնդոնում կապեր հաստատեց Ռուսաստանի դեսպան կոմս Ա. Մ. Գոլիցինի հետ: Դեսպանը ընդառաջեց Ռուսաստան մեկնելու էմինի ցանկությանը և նրան հանձնեց ոչ միայն անձնագիր, այլև ցարական արքունիքի բարձրաստիճան անձանց ուղղված հանձնարարականներ ու երաշխավորագրեր: Մասնավորապես կարևոր էին Ռուսաստանի վարչապետ Մ. Ե. Վորոնցովին և արտաքին գործերի վարչությանը հասցեագրված հանձնարարականները:

Եկատերինա II թագուհի

 1761 թ. նոյեմբերին էմինը հասնում է Ս. Պետերբուրգ, ուր Ռուսաստանում Անգլիայի դեսպանը նրան ներկայացնում է վարչապետ Վորոնցովին: Հանդիպումը տեղի է ունենում վերջինիս բնակարանում: Վարչապետը մանրամասն հետաքրքրվում է էմինի ծրագրերով և եզրակացնում, որ նա այն անձն է, որը կարող է օգտակար լինել Կովկասում՝ Ռուսաստանի արտաքին շահախնդրությունների տեսակետից: Հանդիպման արդյունքների մասին Վորոնցովը տեղյակ է պահում կայսրուհի Ելիզավետա Պետրովնային, որն իր համակրանքն է հայտնում էմինի ծրագրերին, միաժամանակ չափազանց դրական արտահայտվում հայերի՝ որպես ազնիվ և նվիրված ժողովրդի մասին; Ահա թե ինչու վարչապետն առանց այլևայլության անցագիր է տալիս էմինին և հանձնարարական նամակ՝ ուղղված Հերակլ II-ին: Բացի այդ, նա էմինին ներկայացնում է Ս. Պետերբուրգում գտնվող վրաց գահազուրկ թագավոր Թեյմուրազ II-ին, որը խոստանում է հանձնարարական նամակ տալ ուղղված որդուն՝ Հերակլ II-ին: 1762 թ. սեպտեմբերին, ՄոսկվայումԵկատերինա II-ի թագագրությունից անմիջապես հետո, էմինը դարձյալ հանդիպում է ունենում Վորոնցովի հետ: Նոր կայսրուհու անունից վարչապետը հայտնում է էմինին, որ նա նույնպես դրական վերաբերմունք ունի հայ գործչի ծրագրերի նկատմամբ, և երբ վրա հասնի հարմար պահը, ինքը օգնելու է հայերին: Միաժամանակ էմինին առաջարկություն է արվում մտնել ռուսական զինվորական ծառայության մեջ, բայց նա հրաժարվում է և պատրաստ-վում մեկնել Վրաստան:

 էմինի՝ Վրաստան մեկնելու նպատակը ոչ թե Հերակլին ծառայելն էր, այլ Հայաստանի ազատագրումը: Վրացական բանակի և հայ մելիքների ապստամբական ուժերի միջոցով Արևելյան Հայաստանն ազատագրելուց հետո, նրա պատկերացմամբ, երկու երկրների միջև պետք է կնքվեր պատվավոր դաշինք, որի հետևանքով ստեղծվելու էր հայ-վրացական դաշնակցային պետություն և թագավոր էր դառնալու Հերակլ II-ը: Նորաստեղծ պետության նկատմամբ պիտի հաստատվեր ռուսական հզոր տերության խնամակալությունը՝ որպես այդ երկու քրիստոնյա փոքր ժողովուրդների անվտանգության գրավական: էմինի այդ ծրագիրը խոսուն վկայություն էր նրա քաղաքական հասունության: Նա արդեն վճռականորեն հանդես էր գալիս որպես ռուսական կողմնորոշման համոզված կողմնակից, իսկ նրա ռոմանտիկ հրապուրանքներն ու երազանքները փոխարինվում էին երևույթների իրատես գնահատությամբ: 

 էմինի գործունեությունը Ռուսաստանում, նրա ծրագրերն ու գաղափարները խիստ հետաքրքրեցին ռուսահայ նորելուկ մտավորականությանր, բազում առևտրականների: Շատերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել նրան; Մոսկվայում նրան մտերմացավ մեծահարուստ Հովհաննես Լագարյանը, որը հետագայում պետք է դաոնար հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից մեկը: Լազարյանը, ինչպես նաև մոսկվաբնակ ուրիշ հայեր նյութապես օժանդակեցին էմինին: Մոսկվայում էմինին միացավ նրա հեռավոր ազգական արցախեցի Մովսես Բաղրամյանը, իսկ Աստրախանում՝ 30 հայ խանդավառ երիտասարդներ, որոնք պատրաստ էին նրա հետ մեկնել հայրենիք ու կռվել նրա ազատագրության համար:

 1763 թ. փետրվարին էմինը դուրս եկավ Մոսկվայից և Աստրախանի ու Ղզլարի վրայով մեկնեց Վրաստան: Ամենուր հայերը նրան դիմավորում էին մեծ շուքով ու հանդիսություններով՝ որպես Հայաստանի ազատարարի, շատերը պատրաստակամություն էին հայտնում նյութապես օգնելու նրան:

 XVIII դարի երկրորդ կեսին, Նադիր շահի սպանությունից հետո, Վրաստանր աստիճանաբար սկսում է հզորանալ: Թեյմուրազ II-ի և հատկապես նրա որդու՝ Հերակլ II-ի օրոք Պարսկաստանի ծայրագավառներից մեկը՝ Գյուրջիստանր, ձեռք է բերում լիակատար անկախություն և դառնում տարածաշրջանի քաղաքական կարևոր միավորներից մեկը: Հերակլ II-ը, անկասկած, ժամանակի երևելի պետական գործիչներից էր: Նրա անունը լայնորեն հայտնի էր ոչ միայն Մերձավոր Արևելքի ու Ռուսաստանի, այլև Արևմտյան Եվրոպայի քաղաքական շրջաններում, և պատահական չէր էմինի հետաքրքրությունը նրա անձով: Ճիշտ է, նրա պատկերացումները Հերակլի մասին գունազարդված էին և չէին համապատասխանում իրականությանը: Անշուշտ, Հերակլը հեռու էր ազատարար թագավորի այն կերպարից, որ իր մտքում կերտել էր էմինը: Խելացի, խորամանկ, երկդիմի այս միապետը ցանկանում էր տնտեսական ու ռազմական բարեփոխումների միջոցով զարգացնել երկիրն ու եվրոպականացնել: Ահա թե ինչու նրան անհրաժեշտ էին եվրոպական կրթություն ունեցող մասնագետներ: Հենց այս տեսակետից էլ նա րնդունեց էմինին և որոշեց օգտվել նրա ծառայություններից: 1763 թ. ապրիլի վերջերին էմինը ժամանեց Թիֆլիս: Դեռ քաղաք չմտած՝ նրան հանդիսավորությամբ դիմավորում են հայ -վրացական հեծելազորային մի ջոկատ և բազմաթիվ խանդավառ հայեր: Հերակլ II-ը նրան րնդունեց մեծ պատիվներով ու հարգանքով: Նա ուշադրությամբ լսեց էմինի առաջարկությունները՝ Վրաստանում ռազմական դպրոցներ հիմնադրելու, վրացական բանակը եվրոպական եղանակով վարժեցնելու, երկրի տնտեսությունը զարգացնելու, լուսավորություն տարածելու, պետական կյանքում բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ: Բայց երբ էմինը փորձեց խոսք բացել իր ծրագրերի մասին, պարզ դարձավ, որ վրաց թագավորը չի բաժանում դրանք: Հերակլը շատ օգուտներ էր ակնկալում էմինի ներկայությունից ի շահ Վրաստանի: էմինն իր թիկնապահ ջոկատով մարտնչում է Վրաստան ներխուժած լեզգիների դեմ, ձեռնամուխ է լինում վրացական բանակի վարժեցմանը և այլն: Հասկանալով, որ ոչինչ էմինին չի կարող հետ պահել իր ազատագրական ծրագրերից, Հերակլը ուղիներ է փնտրում նրան Վրաստանից հեռացնելու:

 Վրաստանից էմինը աշխույժ նամակագրական կապ է հաստատում Երևանի մեծամեծների, Արցախի մելիքների, Հայոց կաթողիկոսի, հոգևորականության առանձին ներկայացուցիչների հետ և փորձում շոշափել նրանց տրամադրությունները, ազատագրական շարժմանը աջակից լինելու պատրաստակամությունը: էմինի գործունեությունն անհետևանք չմնաց: Նրա գաղափարներր խանդավառեցին ոչ միայն Արցախի մելիքներից շատերին, այլև Արևմտյան Հայաստանի հոգևորականության որոշ ներկայացուցիչների:

 XVIII դարի կեսերին արևմտահայ ազատագրական շարժման գործիչների շրջանում ևս արմատացել էր Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելու գաղափարը; Այդ ակնկալությունները հատկապես ավելի ուժեղացան, երբ Ռուսաստանը սկսեց վճռական դեր խաղալ մերձավոր արևելյան քաղաքականության մեջ:

Մշո սուրբ Կարապետ  վանքը

 Հովսեփ էմինի գործունեության մասին տեղեկություններ էին թափանցել նաև Արևմտյան Հայաստան, ուր ազատագրական շարժման յուրօրինակ կենտրոն էր դարձել Մշո Ս. Կարապետի վանքը: Վանքի վանահայրը՝ Հովնան եպիսկոպոսը, ժամանակի ուսյալ և բազմակողմանի գիտելիքների տեր հոգևորականներից էր և մեծ հեղինակություն էր վայելում արևմտահայոց շրջանում: Նա սերտ կապեր ուներ Վանի, Կարինի առևտրա-արհեստավորական շրջաններում և Կ. Պոլսի ամիրայական միջավայրում: Հովնան եպիսկոպոսը լսելով Հովսեփ էմինի մասին, որոշում է կապ հաստատել նրա հետ և Մուշից հատուկ բանագնաց է ուղարկում Թիֆլիս: էմինին ուղղած նամակում Հովնանը հավաստիացնում էր, թե որոշ բացաւորական-նախապատրաստական աշխատանքներից հետո արևմտահայերր կարող են բարձրացնել ապստամբություն, մանավանդ Տարոնում և Սասունում; էմինի և Հովնանի միջև սկսվում է աշխույժ նամակագրություն:էմինր հափշատակվումէ Հովնանի առաջարկությամբ և Մուշ է ուղարկում 30 հոգիանոց կամավորական իր թիկնապահ ջոկատը, որը աստրախանցի Սիմոնի հրամանատարությամբ դրվում է Հովնանի տրամադրության տակ: Այս 30 կամավորներն առաջին ռուսահայերն էին, որոնք գնում էին Արևմտյան Հայաստան՝ իրենց արևմտահայ եղբայրներին օգնության:  1764 թ. սկղբներին Հովնան եպիսկոպոսը Մուշի երևելի հայերից մեկի` Ստեփանի միջոցով էմինին է ուղարկում մանրամասն նամակ-զեկուցադիր, որտեղ տեղեկացնում է, թե ինքը անցնող ամիսների ընթացքում կապեր է հաստատել Վանի, Կարինի, Դիարբեքիրի, Կեսարիայի, Թոխաթի, նաև Զմյուռնիայի և Կ. Պոլսի անվանի հայերի հետ, որոնք ողջունել և իրենց համաձայնությունն են տվել էմինի ազատագրական ծրագրերին, ինչպես նաև՝ եզդիների և ասորիների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալու հայ ապստամբներին: Հովնանը հավաստիացնում էր էմինին, թե Արևմտյան Հայաստանում արդեն հավաքագրված են ապստամբությանը պատրաստ 40 հազար մարտիկ, առանձին վայրերում ստեղծվել են գաղտնարաններ, որտեղ պահևստավորվել են զենք, զինամթերք և անհրաժեշտ հանդերձանք: Ազատագրական պայքարի նպատակների համար Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում սկսել են կազմակերպել դրամական հանգանակություն, հանուն այդ նպատակի նվիրաբերվել է նաև եկեղեցական թանկարժեք ոսկե և արծաթե սպասք:

 էմինը Հերակլին տեղյակ է պահում Հովնանի հայտնած տեղեկություննևրի մասին, միաժսմանակ փորձում է նրան համոզել, որ զբաղվի Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցով: Պահն ավելի քան հարմար էր, քանզի Թուրքիայի և Վրաս- տանի հարարերություններր չափազանց լարվել էին, և թուրքերը պատրաստվում էին արշավել Արևելյան Վրաստան:Հերակլիտին հեերաքրքրում էին ապստամբության մանրամասները: էմինը թագավորին խորհուրդ է տալիս վրացական 18 հազարանոց բանակը (6 հազար հեծյալ և 12 հազար հետևակ) Երևանի վրայով ուղարկել Բայա- զետ, այնուհետև՝ Վան, Կարին, Բասեն, Բիթլիս, Սասուն: Այս շրջանների ապստամբական ջոկատներին միանալու էին ազատարար բանակին և միասնական ուժերով ազատագրելու էին ողջ Արևմտյան Հայաստանը: էմինը շեշտում է, թե արևմտահայերը Հերակլ II-ին րնդունելու են որպես իրենց թագավոր: Արևմտահայ ազատագրական շարժման գործիչներին խրախուսելու նպատակով Հերակլը 1764 թ. մարտին էմինի մտերիմներից մեկի՝ մահտեսի Գրիգորի միջոցով նամակ է ուղարկում Հովնա֊նին և հորդորում շարունակել ապստամբության նախապատրաստական աշխատանքներր: Սակայն մահտեսի Գրիգորը Երևանում ձերբակալվում է: Երևանի Հուսեյն խանի ձեռքն են րնկնում Հերակլի և էմինի Հովնանին հասցեագրած նամակները, որը դրանք հանձնում է Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցուն; Կաթողիկոսը, որ վաղուց հետևում էր էմինի գործունեությանր, դատապարտում է նրա տեսակետներն ու գործելակերպը և միջոցներ փնտրում նրան հեռացնելու Անդրկովկասից: Անշուշտ, Սիմեոն Երևանցին ևս երազում էր Հայաստանի ազատագրության մասին, սակայն գտնում էր, որ դա հնարավոր է միայն արտաքին ուժի, տվյալ դեպքում Ռուսաստանի օգնությամբ: Ուստի հայ ժոդովուրդը պետք է համբերությամբ սպասեր իր ազատագրմանր, Պարսկաստանի և Թուրքիայի դեմ չդիմեր ինքնուրույն ելույթների, քանի որ անպատասխանատու, արկածախնդրական քայլերը կարող էին կործանել ժողովրդին: Հայոց կաթողիկոսր հանդիմանական նամակ է հղում Հերակլին և նրան առաջարկում է խզել ամեն մի կապ Հովնանի հետ, իսկ էմինին վտարել Վրաստանից: 

 Հերակլ II-ը չէր կարող հաշվի չառնել Ամենայն Հայոց կաթողիկոսի բացասական կարծիքր էմինի մասին: Նա չէր ցանկանում ստվերել հայոց հեղինակավոր հովվապետի բարեհաճ վերաբերմունքն իր նկատմամբ ու խախտել բարեկամական հարաբերությունները նրա հետ: Հերակլը հասկանամ էր, որ վրացական պետությունն այնքան հզոր չէր, որ կարողանար ինքնուրույն ղուրս դալ Օսմանյան կայսրության դեմ; էմինի հավաստիացումները 40 հաղարանոց հայկական ապստամբական բանակի մասին թվում էին խիստ կասկածելի: Մյուս կողմից` Պարսկաստանը նույնպես չէր կարող թույլ տալ ի հաշիվ Երևանի խանության վրացական պետության սահմանների րնդլայնում: Ուստի գտնելով, որ էմինի հետագա ներկայությունը Վրաստանում կարող է խիստ վատթարացնել հարաբերությունները Պարսկաստանի և Թուրքիայի հետ՝ Հերակլը 1764 թ. հուլիսին նրան արտաքսում է Վրաստանից Ռուսաստան, ուր գտնվում էին «նրա բարեկամները»: Այս դեպքերից հետո արևմտահայության ագատագրական շարժումներն աստիճանաբար դադարեցին:

 Գործադրված հալածանքներն ու բռնությունները չվհատեցրին էմինին: Նա չէր ցանկանում վերադառնալ Ռուսաստան, մանավանդ՝ Անգլիա, չէր ցանկանում կիսատ թողնել այն հսկայական աշխատանքը, որ ձեռնարկել էր Հայաստանի ազատագրության համար:

 Երկու տարի՝ 1764-1766 թթ., էմինը բնակվում էր Հյուսիսային Կովկասում, նախ՝ չեչենների, ապա՝ լեզգիների մոտ: Չեչենների ցեղապետների խնդրանքով որոշ ժամանակ վարժեցնում է նրանց բանակը: 1766 թ. կեսերին լեզգիական մի զորաջոկատի հետ գալիս է Գանձակ: էմինի բուն նպատակն էր տեղափոխվել Արցախ: Նա երկար ժամանակ նամակագրական կապ ուներ մելիքների և Գանձասարի կաթողիկոսի հետ և քաջատեղյակ էր Խամսայի ողբալի դրությանը: Ղարաբաղի Փանահ և Իրրահիմ խաների ջանքերով Խամսայի մելիքությունների միասնությունը քայքայվել էր: Վարանդայի մելիք Շահնագար II-ը, որ եղբայրասպան րնդհարումների սկղբնապատճառ էր, դարձել էր խանի կամակատարը: Գյուլիստանի մելիք Հովսեփն ու Ջրաբերդի մելիք Հաթամը Իբրահիմի կողմից վտարվել էին իրենց տիրույթներից և ապաստան գտել Գանձակի խանության սահմաններում: Խամսայի այս անպատիվ կացությունը ստիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Երեանցուն ծանր խոսքերով հանդիմանել մելիքներին՝ ասելով. «Այսպիսի անձնապաստանությամբ միմյանց վրա հարձակվելով Հայոց թագավորությունը վերացրեցիք, հայոց աշխարհն ավերեցիք և այլազգիների գերությանը հանձնեցիք, ու մի քանի մելիք, որ մնացել եք, ծարավ եք միմյանց արյան»: Բայց մելիքները շարունակում էին իրենց խոտոր ընթացքը՝ ձգտելով մի կերպ համակերպվել մահմեդական տիրակալների պարտադըած ստորացուցիչ պայմաններին:

 էմինը հույս ուներ վերականգնել Խամսայի միասնությունը, հաշտեցնել մելիքներին և նրանց բարձրացնել զինված ապստամբության: Ամբողջ 1767 թ. րնթացքում էմինը բնակվում էր Գյուլիստանում՝ մելիք Հովսեփի մոտ: Այստեղ նա մի շարք հանդիպումներ է ունենում Արցախի նշանավոր գործիչների, մասնավորապես Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանի հետ և նրանց համոզում է ներգրավվել իր ազատագրական ձեռնարկումների մեջ: Հանդիպումներ է ունենում նաև Իբրահիմ խանի հետ՝ փորձելով շոշափել նրա մտադրություններր: Հանդիպումներից հետո նա համոզվում է, որ այդ պահին ինքն ի վիճակի չէ մելիքներին հաշտեցնելու և միաբանելու: Դրա համար անհրաժեշտ էին ժամանակ, նաև՝ միջոցներ: Իսկ ժամանակ չկար:

 Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որ ուշի-ուշով հետևում էր էմինի գործունեությանը, Գանձասարի կաթողիկոսին և մելիքներին հորդորում է հրաժարվել նրա ծառայություններից և հեռացնել Արցախից: 1767 թ. հոկտեմբերին մելիք Հովսեփը ճարահատյալ խնդրում է նրան թողնել Գյուլիստանը: էմինը ստիպված էր հեռանալ Արցախից և 1768 թ. գարնանը Պարսկաստանի վրայով մեկնել Հնդկաստան:

Հնդկաստանի հարավում գտնվող Թամիլ Նադու նահանգի մայրաքաղաք Մադրաս

 Թեև էմինի տասնամյա համառ, հետևողական, անխոնջ գործունեությունը չպսակվեց գործնական որևէ արդյունքով, սակայն նոր աստիճանի բարձրացրեց հայ ազատագրական շարժման գաղափարը: Ինքը՝ էմինը, չընկճվեց կրկնվող անհաջո- ղություններից, չհրաժարվեց իր հավատամքից և շարունակեց պայքարը: Արդեն ՀնդկաստանիՄադրաս քաղաքում նա 1773 թ. մտնում է Շ. Շահամիրյանի ազատագրական խմբակի մեջ և անմնացորդ նվիրումով մասնակցում նրա գործունեությանը, իր լավատեսությամբ ոգևորում շատերին: Մադրասի հայ մեծահարուստները որոշում են նրա տրամադրության տակ դնել տարեկան 12 հագար ռուփի՝ հայկական զորախումբ ստեղծելու համար: Հայտնի վաճառական Գրիգոր Խոջաջանյանը պատրաստակամություն է հայտնում հայկական բանակի կազմակերպմանը նվիրաբերել իր հսկա կարողության մեծ մասը: Շ, Շահամիրյանը և ուրիշները նույնպես որոշում են նյութական օժանդակություն ցույց տալ: Հնդկահայ վաճառականների ու գործարարների այս առատ նվիրատվությունները էմինին ստիպում են մշակել Հայաստան վերադառնալու, այնտեղ զորախմբեր ստեղծելու և ազատագրական պայքարը շարունակելու նոր ծրագրեր: Բայց երբ գումարի մի մասն արդեն հավաքված էր, Մադրասում գտնվող Երուսաղեմի նվիրակ Հովհաննես եպիսկոպոսը խափանում է այս գործը և վաճառականներին պարտադրում հետ վերցնել ներդրված դրամական միջոցները: Անկասկած, նվիրակը գործում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ ու գիտությամբ:

 1783 թվականից էմինը մշտապես բնակվում է Կալկաթայում, որտեղ և մահանում է 1809 թվականին: Կյանքի վերջին տարիներին նա անգլերենով շարադրել է «Հովսեփ էմինի կյանքն ու արկածները» ինքնակենսագրական դիրքը (Լոնդոն, 1792), որը XVIII դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժումների պատմության արժեքավոր սկզբնաղբյուրներից է: Սույն դիրքը մեծ հայրենասերի վերջին փորձն էր ՝ հայության մեջ սեր ներարկել «մարդկության բարիքների միակ աղբյուրի»՝ ազատության նկատմամբ:

Հովսեփ էմինի հայացքները խոր ազդեցություն են գործել հայ ազատագրական շարժման հետագա շրջանի գործիչների վրա և կարևոր նշանակություն են ունեցել շարժման գաղափարախոսության հստակեցման տեսակետից:

Առաջին աշխարհամարտ

1․ Ձեր կարծիքով՝ ինչու՞ 20-րդ դարի սկզբին սրվեց պայքարը աշխարհի վերաբաժանման համար։

Այլևս հնարավոր չէր ապրել նույն կարգավիճակով, անհրաժեշտ էր բարելավել կյանքի մակարդակը: Այն հիմնականում կրում էր նվաճողական բնույթ, բայց վերջում եղան, թե նվաճումներ, թե կորուստներ:

2․ Ի՞նչ նպատակներ էին հետապնդում Առաջին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրները։

Քանի որ բոլորը ձգտում էին աշխարհի վերաբաժանման, ցանկանում էին ընդլայնել իրենց երկրի սահմանները: Պայքարում էին իրար դեմ «Անտանտի» և «Եռյակ պետության» երկրները:

3․ Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի հետևանքները։ Ի՞նչ փոփոխություններ կրեց աշխարհի քաղաքական քարտեզը

Ունեցան մարդկային կորուստներ՝ 30 մլն զոհ և վիրավոր: Տարածքային կորուստներ և նվաճումներ եղան: Կայսրությունները քանդվեցին(Գերմանիան, Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Ավստրոհունգարիան) և ստեղծվեցին նոր պետություններ, ինչի հետևանքով էլ թարմացվեց քարտեզը:

Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը

Ցեղասպանության ծանրագույն հետևանքը մեր հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր, հայերի հայրենազրկումը։ Եղեռնից փրկված արևմտահայերը սփռվեցին աշխարհով մեկ։ Մի հատվածը՝ մոտ 250,000 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, մնաց բուն երկրում և մահմեդականացվեց։
Երկրորդ մասը ողջ մնացածների գտնվում էր Միջագետքի արաբական անապատների աքսորավայրերում։ Աքսորյալների թիվը շուրջ 600,000 էր։
Արևմտահայ աքսորյալներից 300,000 մարդ նույն տարվա գարնանը ենթարկվեցին ջարդերի։ Եղերնից փրկված մոտ այլ 300,000 մարդ ապաստան գտավ Արևելյան Հայաստանում և Անդրկովկասի տարբեր շրջաններում։

Հետևանքներից մեկն էր նաև հայկական սփյուռքի ձևավորումը։
Նյութական կորուստից՝ առնվազն 20 միլլիարդ ֆրանկ ոսկի։
Ոչնչացվեց կան յուրացվեց հայության ստեղծած պատմամշակութային արժեքները; թալանվեց Հայ առաքելական եկեղեցուն պատկանող գույքը։
Հայկական 2,350 եկեղեցիներ և վանքեր և 1,500 հայկական դպրոց ու վարժարան, և 20,000ից ավել հայկական ձեռագրեր և հնատիպ գրքեր։

Միջազգային հանրության վերաբերմունքը՝

Անտանտի երկրները դատապարտեցին երիտթուրքերի կառավարության հանցավոր քաղաքականությունը։ (կռվում էին ճնշված ազգերի՝ լեհերի, հայերի, հրեաների և այլոց ազատագրության համար)
Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան 1915 թ․ մայիսի 11-ին հանդես եկան բողոքի հայտարարությամբ։
Անտանտի գլխավոր տերությունները նածազգուշացրին, որ պատասխանատվության են կանչելու թուրքական կառավարության անդամներին։

Հայկական նահագներում և Օսմանյան կայսրության շրջաններում ամերիկյան միսիոներները միջազգային հանրությանը տեղեկացրին, ոե ինչ է իրականում կատարվում հայերի հետ։
1916 թ․ փետրվարին ԱՄՆ֊ի կառավարությունն իր բողոքը հայտնեց հայերի նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լոյդ Ջորջը ասում էր, որ հաշտության պայմանագրով հայկական հողերը պետք է վերջնականորեն ազատագրվեն թուրքերից։
1916 թ․ անգլիացի պատմաբան լորդ Ջեյմս Բրայսը հրատարակեց փաստաթղթերի և նյութերի ժոովածու, հայերի կոտորածների մասին աշխատություն գրեց անգլիացի հայտնի պատմաբան Առնոլդ Թոյնբին

Կայսերական Գերմանիան և Ավստրո֊Հունգարիան, տեղյակ լինելով դեպքերի մասին, գործնական լուրջ քայլերի չդիմեցին արգելակելու իրենց դաշնակցի կողմից կատարվող եղեռնագործությունը։ Եթե նույնիսկ այդպես փորձեր լիոնւմ էին, նրանք անտեսվում էին երիտթուրքերիկողմից։

Հայապաշտպան գործունեություն ծավալվեց Գերմանա֊հայկական ընկերության նախագահ, արևելագետ Յոհաննես Լեփսիուսը, որի համար նա ենթարկվեց ճնշումների ու հարկադրված հեռացավ իր երկրից։

“Ցեղասպանություն” հասկացությունը։

1948 թ․ դեկտեմբերի 9֊ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունված “Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին” Կոնվենցիայում տրվեց իրավական ձևակերպումը։
Այս բանաձևի հիմքում ընկած էր լեհական հրեա, իրավաբան Ռաֆայել Լեմկինի առաջարկած նախագիծը, որը կազմվել էր հայ ժողովրդի հետ 1915-1923 թթ․ տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության հիման վրա։
“Ցեղասպանություն են որակվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի, ցեղային կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով։

ՆԵՄԵՍԻՍ

Երիտթուրքերի պարագլուծների դատավճիռը, սակայն, հնարավոր չեղավ ի կատար ածել․ հանցագործները երկրից դուրս էին։ Տեսնելով, որ թուրքական կառավարությունը և դաշնակից երկրները հետևողական չեն այդ հարցում՝ դատավճռի իրականացմանը ձեռնամուխ եղան անձնազոհ հայ վրիժառուները։ Նրանք գործում էին ՀՅԴ կողմից խիստ գաղտնի պայմաններում կյանքի կոչված “Նեմեսիս” ծրագրի շրջանակներում։
(Նեմեսիսը հին հունական դիցաբանության մեջ հատուցման ասվածուհին է)

1921 թ․ մարդի 15֊ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանն իրականացրեց Մեծ եղեռնի ամենագլխավոր պատասխանատու Թալեաթի մահապատիժը։
1921 թ․ դեկտեմբերի 6֊ին Հռոմում Արշավիր Շիրակյանի գնդակից սպանվեց Օսմանյան կայսրության նախկին վարչապես Սայիդ Հալիմը։
1922 թ․ ապրիլի 17֊ին Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանն իրականացրեցին Բեհաեդդին Շաքիրի և Ջեմալ Ազմիի մահապատիժը։
1922 թ․ հուլիսի 25֊ին Պետրոս Տեր֊Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Ստեփան Ծաղիկյանը Թիվլիսում իրականացրեցին Ջեմալի մահապատիժը։
1922 թ․ օգոստոսին Միջին Ասիայում Հակոբ Մելումովի գլխավորած զորամասերի դեմ մղված մարտերում զոհվեց Էնվերը։
Նազըմը ավելի ուշ՝ 1926 թ․, Կախաղան բարձրացվեց հանրապետական Թուրքիայի նախագահ Մուստաֆա Էեմալի դեմ կազմակերպված դավադրությանը մասնակցելու համար։

Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները

Առաջադրանք․
1. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։

Պատերազմների գլխավոր պատճառները գաղութացումն էր, ազդեցության գոտիների սահմանումը, տարածքների ընդլայնումը և պաշտպանական նպատակները։ Պատերազմները բաժանում են երկու տեսակի՝ արդարացի և անարդարացի։ Արդարացի են այն պատերազմները, որոնց նպատակն է հպատակ ժողովուրդների ազատագրումը, իսկ անարդարացի են նրանք, որոնց ժամանակ նպատակ կա ինչ-որ ազգի տարածք գրավել։ Անարդարացի է համարվում օրինակ ռուս-ճապոնական պատերազմը, իսկ արդարացի՝ բալկանյան ազատագրական պայքարը։


2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք են պատերազմների գլխավոր պատճառներն այսօր՝ 21-րդ դարում։ Բերե՛ք օրինակներ։

Իմ կարծիքով այսօր մի քիչ փոխվել են պատերազմի պատճառները։ Շատ հազվադեպ են լինում պատերազմներ տարածքների ընդլայնման համար։ Գաղութացումը արդեն վաղուց վերացել է։ Այսօր հիմնականում տեղի են ունենում պատերազմներ, որոնք ամրապնդում են երկրների դիրքերը կամ կանխում ապագա վտանգը։ Օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմը, որը ընթանում է մինչ այսօր։

Հայկական հարցի միջազգայնացումը. Սան Ստեֆանո, Բեռլին.

Սան Ստեֆանոյի պայմանագրով Չերնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում։ Բոսնիա և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմանյան կայսրության շրջանակներում։ Բուլղարիան (Արևելյան Ռումենիայով, Մակեդոնիայով և Թրակիայի մի մասով՝ մինչև Սալոնիկ և Էգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն։ Թուրքական զորքերը դուրս էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուս, զորքերը մնում էին այնտեղ՝ 2 տարի ժամկետով։ 

Իսկ Հայկական հարցը, Օսմանյան և Ռուսական կայսրությունների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու ամբողջ Պատմական Հայաստանում սեփական պետականության վերականգնման համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։

Կարսի մարզը շուրջ 19,000 քառ. կմ էր՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի կենտրոնական շրջանները՝ հիմնականում Վանանդը, Հավնունիք, Գաբեղյանք գավառները, մասամբ՝ Շիրակը՝ մինչև Արաքս գետ ու Հայկական պար լեռնաշղթա։

Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար Անդրաշին առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը: 

Հետագայում Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի վեհաժողովի օրակարգ։