Առաջարկում եմ կարդալ Ռոբերտ Վալզեր «Զբոսանք»

Ռոբերտ Վալզերը ծնվել է 1878 թվականին Շվեցարիայի Բեռնի կանտենի Բիլ ավանում, բազմանդամ ընտանիքում։ Վաղ հասակից տարվել է թատրոնով։ Գիմնազիան ավարտելուց հետո աշխատել է Բեռն-Բազելի բանկային համակարգում։ Մոր մահից հետո՝ 1885-ին, տեղափոխվում է նախ Շտուտգարտ, ապա 1904-ից Բեռլին՝ իր բեմանկարիչ եղբոր՝ կարլի մոտ, աշխատել է <<Կոտտա>> հրատարակչատանը, դարձել <<Բեռլինյան Սեցեսիոնի աարվեստագետների միության>> քարտուղար, գրել <<Թաններ քույրերը>>, <<Օգնականը>>, <<Յակոբ ֆոն Գունտեն>> վեպերը։ 1913-ին ցկյանս վերահաստատվել է հայրենի Բիլում, արտեղ 1915-1919 թթ․ հրապարակել է չափածո և արձակի վեց ժողովածու, այդ թվում <<Զբոսանք>> վիպակը (1917)։ Մասնակցել է առաջին աշխարհամարտին։ 1929-ից մինչև իր կյանքի վերջը (1956թ․) Վալզերն անցկացրեց հայրենի Բեռնի կանտոնի հոգեբուժական հաստատություններում և չնայած բարեկամների թախանձանքներին՝ այդպես էլ չցանկացավ լքել այն, ապրեց ու ստեղծագործեց այնտեղ՝ իր զբոսանքներին անձնատուր։

Ես կարդացել եմ Ռոբերտ Վալզերի «Զբոսանք» գիրքը և շատ եմ հավանել։ Ամբողջ գրքի մեջ հեղինակը զբոսնում է, պատմում է բնության, իր շուրջը կատարվող ցանկացած իրադարձության մասին։ Եվ այնքան պատկերավոր և գեղեցիկ է պատմում, որ յուրաքանչյուրին ոգեշնչում է։ Նաև հեղինակը իր ճանապարհին հանդիպում է շատ տարբեր մարդկանց, ովքեր ինչ-որ չափով դեր են ունենում իր կյանքում և դա ապացուցում է, որ մեր կյանում պատահական մարդիկ չեն լինում։ Յուրաքանչյուր մեզ հանդիպած մարդ սովորեցնում է մեզ ինչ-որ բան։ Ամեն անգամ զբոսնելիս բոլորը իրենց մտքերով են լինում և շատ հաճախ չեն էլ նկատում այնպիսի բաներ, որոնք կարող էին ճակատագրական լինել իրենց համար։

1․ Առավոտյան աշխարհը, որ տարածվում էր իմ աչքերի առաջ, ինձ այնքան գեղեցիկ թվաց, ասես առաջին անգամ էի տեսնում։ Ինչին էլ գցում էի հայացքս, ամենը սիրալիրության, բարությանու երիտասարդության հաճելի տպավորություն էր թողնում վրաս։

2․ «Երեխաները երկնային էակներ են, քանի որ նրանք մշտապես ասես երկնքի մի մասնիկը լինեն։ Իսկ երբ նրանք մեծանում են ու հասակ առնում, նրանց շրջապատող երկինքը գնալով պակասում է, նրանք դուրս են ընկնում մանկությունից ու վերածվում չոր ու հաշվենկատ արարածների՝ մեծահասակների ձանձրալի աշխարհընկալումներով։ Աղքատների երեխաների համար ամառային գյուղական ճանապարհը խաղահրապարակ է դառնում։ Ուրիշ էլ որտեղ կարող են նրանք լինել, եթե այգիները հիմնավորապես փակ են նրաանց առաջ։ Անիծված լինեն այդ մոլեգընթաց ավտոմեքենաները, որ սառնասիրտ չարամտությամբ խաթանում են մանկական խաղը, ներխուժում են մանկական երկնքի մեջ, և փոքրիկ ու անմեղ մարդուկները նրանց անիվների դտակ ճզմվելու վտանգին են ենթարկվում․․․»

3․ Քայլելը պարզապես երկնային ցնծություն է, գեղեցկություն է և օգտակար, և ըստ ամենայնի՝ հեշտից էլ հեշտ։

4․ Այն, ինչ ես լսեցի գետնահարկի պատուհանից, նրբենի ու թարմաշունչ ելևէջանքով հնչող ժողովրդական ու օպերային երգեցողություն էր, որ իմ սքանչացած ունկերի մեջ էր լցվում իբրև մինչկեսօրյա համերգ և այն էլ՝ միանգամյան անվճար։

5․ «Ուրեմն և այս ամեն-ամենը, այս ամբողջ լիառատ կյանքը, ուրախ-զվարթ, իմաստուն գույները, այս սքանչացումը, այս կենսուրախությունն ու կենսասիրությունը, բոլոր այս՝ մարդու համար նշանակալի բաները, ընտանիք, ընկեր ու սիրեցյալ, այս լուսապայծառ, նուրբ օդը, որ լեփ-լեցուն է աստվածային գեղասքանչ պատկերներով, հայրական ու մայրական տներն ու սիրելի, մեղմաքնքուշ փողոցները, այս ամենն օրերից մի օր անցնելու է ու մահանալու, բարձրաբերձ արեգակը, լուսինը ր մարդկանց սրտերն ու աչքերը»։ Երկար-բարակ խորհում էի այս ամենի մասին և լռելյայն ներողություն էի հայցում այն մարդկանցից, որոնց ես գուցե ցավ էի պատճառել։

Оставить комментарий