Թարգմանչաց տոն․ Թարգմանություն․ Աշնանային պատմություններ

***

Սիրում եմ մենակ քայլել։ Գնում ես առանց նպատակի և առանց առանձնահատուկ քայլելու ցանկության։ Գնում ես արագ՝ սովորության համաձայն։ Գնում ես և հաճախ դադարում ես մտածել։ Գլխից անհետանում են բոլոր մտքերը և թմրում ես։ Նստում ես սրճարան և դադարում ես գոյություն ունենալ։ Ես՝ ինչպես թափառական շուն կամ մայթին անհավասար դրված սալաքար՝ մոխրագույն, անդեմ արարած, որը չես նկատում, մինչև չես սայթաքել դրա վրա։ Այդ պահին ժամանակ չի լինում։ Չկա ցանկություն, ձգտում, մտքեր և դրանք չեն պատկանում ինձ, դրանք միայն այլ մարդկանք զգացմունքների արձագանքներ են, որոնք անցնում են իմ մեջով։

Ատելություն, վճռականություն, տխրություն, սեր, ուրախություն․․․ Այս բոլոր մարդիկ անցնում են իմ միջով՝ թողնելով իմ հույսրի դառը-քաղցր համը։

Նման պահերին ես դադարում եմ գոլություն ունենալ։ Չկան ձգտումներ, չկան զգացմունքներ, չկամ ես։ Նաև չկա թափառող շունը և անհավասար դրված սալաքարը։ Նրանք լոկ հանդիսատես են, նկարահանող տեսախցիկները մնում են աննկատ, բայց իրենց մեջ թափանցում են ուրիշ մարդկանց կյանքեր։

Աղբյուրը

Оставить комментарий